ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հարցաքննվել է կասկածանքի շուրջ 04/12/2021 20:21 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի ՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու, հրապարակելու հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նարեկ Մանթաշյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն գնահատելով անլուրջ է և քաղաքական։ Նշենք, որ քրեական գործով վարույթը կասեցվել էր, ինչից հետո քննիչը փոխվել է։ Մանթաշյանը նշեց, որ քննիչի փոփոխությունից հետո երեք անգամ հրավիրվել է հարցաքննության։ Քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը հետազոտել է Մանթաշյանի հեռախոսը, գտել էլեկտրոնային հասցեն, որից ստացվել էր Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկությունը։
Մանթաշյանի փոխանցմամբ՝ հաստատվել է իրենց հայտնած տեղեկությունը, որ Դանիբեկյանը քիթը վիրահատել է պետպատվերի շրջանակներում ։
Հատկանշական է, որ քրեական գործով որպես վկա է ներգրավվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որն իրականացնում էր Նարեկ Մանթաշյանի պաշտպանությունը, ընդ որում՝ փաստաբան Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ այդ օրը հարցաքննության էր հրավիրված Նարեկ Մանթաշյանը և ինքը ներկայացել էր նախաքննական մարմին՝ որպես փաստաբան, ծանուցված չի եղել որպես վկա հրավիրվելու համար։ Նրա խոսքով՝ քրեական դատավարությունում առանձնահատկություն կա այն առումով, որ վկա ներգրավվելու դեպքում ցուցմունք տալուց հրաժարվելը քրեական պատասխանատվության է հանգեցնում։
«Ես՝ որպես վկա չէի կարող հրաժարվել ցուցմունք տալուց, ընդ որում՝ հարցերի շրջանակն այնպիսին էր, որ ես որպես փաստաբան երաշխավորված չէի, այսինքն՝ տեղեկություններն ինձ հայտնի չէին դարձել՝ որպես փաստաբան իմ գործունեության ընթացքում»,- նշեց նա՝ հավելելով, որ իրեն որպես վկա են ներգրավել և ինքն այլևս չի կարող Նարեկ Մանթաշյանի պաշտպանությունն իրականացնել։
Կոչուբաևը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածանքի շուրջ։
«Կարծում եմ՝ իրենք զուտ վախեցել են աղմուկից, որ փաստաբանին որպես կասկածյալ ներգրավեն կամ կասկածվող վկայի ռեժիմով լսեն։ Համենայն դեպս՝ որպես վկա եմ հարցաքննվել, բայց հարցերը բնույթով այնպիսին էին, որոնք ուղղված են եղել մեղադրյալ Մանթաշյանին։ Կարելի է եզրակացնել, որ ըստ էության ես կասկածանքի շուրջ եմ հարցաքննվել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ հարցադրումներից հետո Մանթաշյանին վկայի կարգավիճակից տրվել է մեղադրյալի կարգավիճակ, իսկ իր դեպքում կաշկանդված են եղել աղմուկից, սակայն փաստաբանին վկայի կարգավիճակ տալով՝ զրկել են անձին պաշտպանելու իրավունքից։ Ամեն դեպքում՝ քրեական գործով կներգրավվի այլ փաստաբան, որը կօգնի Մանթաշյանին պաշտպանվել մեղադրանքից, իսկ Կոչուբաևին՝ մեղադրյալի կարգավիճակում չհայտնվելուց։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ընթացքում դատավորի՝ քթի վիրահատության մասին հրապարակումների առնչությամբ նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու , բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։ Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ լուրերը տարածվել էին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերի ձգձգման հետ։ Խնդիրն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով 2020թ մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը մարտի 16-ին ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։
Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ