ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական հետապնդման մարմինները տարբերակված մոտեցումներ են ցուցաբերել. Ալեքսանյան 04/12/2021 22:10 | Քրեական խրոնիկոն
Քրեական հետապնդման մարմինները տարբերակված մոտեցումներ են ցուցաբերել։ Փաստացի՝ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության հանգամանքը դիտվել է որպես անձնական տվյալ և դրա հրապարակումը քրեական հետապնդման մարմինները դիտել են որպես հանցագործության հատկանիշներ պարունակող արարք և ոչ միայն քրեական գործ են հարուցել, այլև՝ մեղադրանք են առաջադրել անձին, մինչդեռ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Արմեն Գևորգյանի կնոջ վերաբերյալ բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները հրապարակելու դեպքում անգամ քրեական գործ չի հարուցվել՝ այն հանգամանքով, թե իբրև անձնական տվյալներ հրապարակելու առումով հանցագործության հատկանիշներ Աննա Դանիբեկյանի արարքում չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել էր, որ դատարան է ներկայացվել բժշկական տեղեկանք առ այն, որ Արմեն Գևորգյանի կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, մինչդեռ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանից խնդրել էր չհրապարակել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունը։ Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել, սակայն վարույթ իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Փաստաբանը որոշման դեմ բողոքներ է ներկայացրել՝ նախ դատախազություն, ապա առաջին ատյանի դատարան և վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն բողոքները մերժվել են։ Համեմատության համար նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ քթի վիրահատության վերաբերյալ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Նարեկ Մանթաշյանին, իսկ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ներգրավված է որպես վկա։
Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ առկա է տարբերակված մոտեցում, քրեական հետապնդման մարմինները չեն ցուցաբերում միատեսակ մոտեցում նույնատիպ, նույնափաստական հանգամանքների առկայության դեպքում, ինչն առնվազն տարակուսանք է առաջացնում։
«Բնականաբար, տիկին Դանիբեկյանի հետ մեր վեճը շարունակվում է։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մինչ օրս չենք ստացել, սակայն ստանալուն պես, որոշման պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո բողոքարկելու ենք վճռաբեկության կարգով և որպես փաստարկ վկայակոչելու ենք նաև այս իրողությունը, որ փաստացի քթի վիրահատության վերաբերյալ գործով, որով Աննա Դանիբեկյանը հանդիսանում է որպես տուժող, քրեական գործ հարուցվել է, մեղադրանք է առաջադրվել, իսկ մեր դեպքում ոչ մի իրավական հետևանք փաստացի դա չի առաջացրել։ Հույս ունենք Վճռաբեկ դատարանը հետագայում կկայացնի օրենքին համապատասխան որոշում»,- նշեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ անժխտելի հանգամանք է, որ Աննա Դանիբեկյանն առանց Թամարա Գևորգյանի (Արմեն Գևորգյանի տիկնոջ հեղ.) համապատասխան թույլտվության դռնբաց դատական քննության պայմաններում հրապարակել է բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալը, ինչը նաև համապատասխանում է բոլոր չափանիշներին, որոնք վերաբերում են անձնական կյանքի գաղտնիությանը։
Փաստաբանի խոսքով՝ առկա են քրեական գործ հարուցելու հիմքերը, մասնավորապես, առկա են օբյեկտիվ իրականության մեջ այդ հանցակազմին բնորոշ Աննա Դանիբեկյանի կողմից կատարված գործողություն։ Սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս, ինչը հետագայում հաստատեց առաջին ատյանի դատարանը, նշել էր, որ տվյալ դեպքում Աննա Դանիբեկյանը չի ունեցել դիտավորություն՝ Թամարա Գևորգյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու վերաբերյալ, մինչդեռ, փաստաբանը գտնում է, որ նյութերի նախապատրաստման ժամանակ վարույթ իրականացնող մարմինը չունի անհրաժեշտ գործիքակազմը պարզելու՝ անձն ունեցել է դիտավորություն այս կամ այն գործողությունը կատարելու, թե ոչ։
«Նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինն ընդամենը պետք է պարզեր՝ այդ նվազագույն շեմի տեսանկյունից համապատասխանում է որևէ հանցագործության հատկանիշների, թե ոչ։ Տվյալ դեպքում մենք ներկայացրել ենք այդ բավարար տվյալները, որոնք արտաքնապես վկայում էին, որ Աննա Դանիբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված արարքը»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ նաև հարց է բարձրացվել, թե ինչպես է քննիչը հաստատել, պարզել Աննա Դանիբեկյանի արարքում դիտավորության բացակայությունն այն դեպքում, երբ Աննա Դանիբեկյանն անգամ չի հրավիրվել և բացատրություն չի տվել։
«Պատկերացնենք հետևյալ իրավիճակը՝ Աննա Դանիբեկյանը գար քննչական ծառայություն և բացատրությամբ հայտներ, որ ինքը դիտավորություն է ունեցել անձնական տվյալը հրապարակելու։ Տվյալ դեպքում քննիչն ի՞նչ պետք է աներ, պետք է քրեական գործը հարուցեր, չէ՞։ Առանց Աննա Դանիբեկյանին լսելու ինչպե՞ս է քննիչը, հետագայում նաև՝ դատարանները հաստատել, որ Աննա Դանիբեկյանը չի ունեցել դիտավորություն՝ այդ տվյալը հրապարակելու։ Սա նոնսենս է»,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ նյութերի նախապատրաստումը շատ թերի է իրականացվել, փաստացի, քննիչը տվել է մի հարցի պատասխան՝ ենթադրությունների վրա, ուստի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացման ենթակա է։ Ըստ փաստաբանի՝ սա Աննա Դանիբեկյանին «պահելու» միջոց է, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ առկա է քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը. «Նման մոտեցում ցուցաբերեց ինչպես դատախազությունը, ՀՔԾ-ն, այնպես էլ՝ դատական իշխանությունը, որովհետև շատ լավ հասկանում էին, որ քրեական գործի հարուցումը որպես հետևանք առաջացնելու էր հետագայում «Մարտի 1»-ի քրեական գործով Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Մեր միջև առկա վեճը դե յուրե կունենար համապատասխան ձևակերպում՝քրեական գործի վարույթի հարուցմամբ, ինչն անհնարին կդարձներ Աննա Դանիբեկյանին հետագայում «Մարտի 1»-ի քրեական գործով որպես վարույթ իրականացնող մարմին հանդես գալը, առհասարակ՝ որպես օրինական դատարան հանդես գալը»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ