ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցիները գնդացրով կրակել են դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ. Հակոբյան 04/11/2021 22:29 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլի 7-ին ադրբեջանցիները գնդացրով կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո սա առաջին դեպքը չէ, հաճախակի լսվում են կրակոցի ձայներ, լինում են ոչ կոնկրետ ուղղությամբ կրակոցներ: Հակոբյանի դիտարկմամբ՝ Սարուշենի ուղղությամբ արձակվել են թիրախավորված կրակոցներ, իսկ այն Ստեփանակերտից ընդամենը 30 կմ է հեռու:
Նրա խոսքով՝ համայնքի ղեկավարը բավականին քաջ երիտասարդ է, որը կարողացել էր պատերազմից հետո ամբողջ համայնքը հավաքել, բոլորը վերադարձել են, ավելին՝ տեղահանված հայրենակիցների չորս ընտանիքիներ ևս բնակություն են հաստատել այդ գյուղում:
«Իրենք շատ լավ գիտակցում էին, որ նաև իրենց անվտանգությունը հենց իրենք պետք է ապահովեն, որովհետև Սարուշենն այն ճանապարհի վրա է, որով ադրբեջանցիներն օրվա ընթացքում առնվազն մեկ, լինելում է՝ երկու անգամ իրենց բեռնատարների շարասյունն են անցկացնում: Սարուշեն գյուղը Կարմիր Շուկայի ճանապարհին է »,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է իրենց անվտանգության հարցը և, փաստորեն, արդեն թիրախավորված եղան կրակոցները. «Փառք Աստծո՝ որևէ վիրավորում ստացած անձ, հատկապես՝ զոհ չի եղել, որովհետև նաև հակառակորդը գիտակցում է, որ այսօր այդ անվտանգության երաշխավորը նաև ռուս խաղաղապահներն են և իրենք պատասխան պետք է տան հենց ռուսաան կողմի առջև»:
Հակոբյանը խոսքերով, հակառակորդը չի հերքել, որ կրակել է, սակայն պատճառաբանել են, թե, իբր, հայկական կողմը խրամատներ են փորում և այդ պատճառով են կրակել, մինչդեռ՝ այդտեղ որևէ տրամաբանություն չկա, իրենք շատ լավ տեսել են, որ դա տրակտոր է և գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում, տեխնիկան խրամատ փորող չէ: Հակոբյանը գտնում է, որ հակառակորդը նպատակն է խուճապ առաջացնել: Մասնավորապես համադրելով վերջին օրերին կատարվածը` գերիների վերադարձի ձախողումը՝ դատարկ ինքնաթիռի վայրէջը, Կարմիր Շուկայի ճանապարհի վերաբերյալ շահարկումները, Հակոբյանն արձանագրեց, որ հասարակության շրջանում կազմակերպված խուճապ են փորձում առաջացնել, որովհետև այդ ճանապարհին հասնելու եղանակներից մեկը մարդկանց խուճապ և վախ մտցնելն է:
Դիտարկմանը, որ թշնամին բնակչությանը ճնշելով փորձում է «հայաթափել» տարածքը՝ այն իր վերահսկողության ներքո թողնելու համար, Հակոբյանը նշեց, որ ոչ միայն թշնամին, որովհետև թշնամին եղել է 30 տարի, մինչդեռ՝ այսօր շատ յուրատուկ կազմակերպված է ամեն ինչը և ակնհայտ երևում է , որ համագործակցություն կա ադրբեջանական կողմի և հայկական կողմի միջև, որովհետև շատ են իրար նման խոսում, գրեթե նախադասություններն էլ նույն կերպ են ձևակերպվում: Նրա խոսքով՝ Հայաստանյան իշխանությունները և ադրբեջանական կողմը միահամուռ ուժերով ճնշելով ցանկանում են իրենց նպատակին հասնել;
Հարցին՝ արդյոք թիրախավորելով Կարմիր Շուկայի ճանապարհը փորձում են անջատել շրջանը՝ Ստեփանակերտից, Հակոբյանը նշեց, որ դա նաև կապող ճանապարհ է Մարտունիի հետ:
«Բացի դա, շրջանառվում են լուրեր, որ ադրբեջանական կողմը պահանջում է Կարմիր Շուկան: Իրենք նման պահանջ չեն դնում, խոսում են ճանապարհի մասին, պահանջում են ճանապարհի վերահսկողությունը, բայց ով եղել է այդ տարածքում, շատ հստակ պատկերացնում է, թե ինչի մասին է խոսքը: Տեսեք՝ չորս գյուղեր, որոնց միջով անցնում է ճանապարհը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ առաջինը Շոշ գյուղն է, որը բավականին մեծ գյուղ է, մինչև պատերազմն արդեն գրեթե զարգացած գյուղ էր և ճանապարհն անցնում է դպրոցի կողքով:
«Պատկերացրեք՝ ճանապարհից մի քանի մետրի վրա դպրոցն է, և, Աստվցած հեռու պահիօ, բայց ինչ են անելու, եթե հանկարծ ինչ-որ երեխա ընկնի ադրբեւջանակն մեքենայի տակ, ո՞վ է դրա պատասխանատուն լինելու»,- շարունակեց պատգամավորը՝ նշելով, որ Շոշից հետո Սարուշեն գյուղն է՝ բավականին զարգացող, ակտիվ բնակչությամբ, հաջորդը՝ հայտնի Կարմիր Շուկան, որը կրկին բավականին մեծ գյուղ է և ճանապարհն ուղիղ մեջտեղով է անցնում, իսկ Կարմիր Շուկայից ավելի աջ՝ Թաղավարտն է:
«Երբ գնում էի Կարմիր Շուկա՝ ադրբեջանական բեռնատարերի շարասյան հաշիվը 30-ից հետո կորցրել եմ, այդքան մեծ շարասյուն էր: Պատկերացրեք՝ օրական, եթե նույնիսկ մեկ շարասյուն անցնի, մարդկանց հոգեվիճակը, ընդ որում՝ հիմա եղանակն ավելի լավ է, մարդկանց մեծ մասը դրսում է: Ադրբեջանցիներն իրենց շատ անվայելուչ են պահում՝ ձեռքերով շարժումներ են անում, նկաում մեր բնակիչներին… Նման պայմաններում ինչքա՞ն կդիմանան մարդիկ »,- նշեց նա՝ հավելելով, որ մարդկանց ստիպելու խնդիր ընդհանրապես չի լինի, մարդիկ ուղղակի կգնան, իսկ դրան զուգահեռ Արցախի նախագահը հայտարարում է, թե ՝ ով հակառակն է ասում, որ պաշտպանված չէ Կարմիր Շուկան, նա դավաճան է, ինչը ծիծաղ է առաջացնում արցախու մոտ:
Հակոբյանն արձանագրեց, վերջինս ինչ-որ անիմաստ արտահայտություններ է անում, ըստ երևույթիէ պատվեր է կատարում Հայաստանի իշխանությունների կողմից, մեր զրուցակիցը չի կարծում, որ դա Հարությունյանի սեփական միտքն է: Ընդ որում՝ վերջինս դա ասում է այն մարդկանց, որոնք ապրում են այդտեղ և տեսնում են, որ վերահսկողություն չկա, և, ինչպես նշեց պատգամավորը, վերահսկողությունը միայն ռուս խաղաղապահների կողմից է իրականացվում, հայկական կողմից չի իրականացվում:
«Բնականաբար, այդ մարդիկ մեկ-երկու, ու մի օր ուղղակի վստահ չլինելով կթողնեն ու կգնան, իսկ Արայիկ Հարությունյանը շարունակում է իր դարի ծրագրերից խոսել՝ 150 բնակարան կառուցելուց: Տպավորություն է, որ ինքը երկրի նախագահ չէ, այլ՝ ինչ-որ շինարարական ընկերության տնօրեն է դարձել և միայն շինարարական աշխատանքներ է պատկերացնում Արցախում, այլևս որիշ խնդիր չկա՝ ըստ իրեն»,- ընդգծեց Հակոբյանը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից