ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները». Ղազարյան 04/12/2021 10:44 | Մեկնաբանություն
Սահմանադրական դատարանի ինքնահռչակ «նախագահները»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«2018 թվականի իշխանափոխության հետևանքով՝ Հայաստանի Հանրապետության կործանման նպատակային քաղաքականության առաջին թիրախներից մեկում հայտնվեց Սահմանադրական դատարանը։ Շուրջ երկու տասնամյակ դժվարություններով և հաջողություններով կայացած Բարձր դատարանը հասցրել էր հեղինակություն վաստակել ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում, այլև միջազգային գործընկերների շրջանում։ Սահմանադրական դատարանում, որպես կանոն, դատավորներ էին դառնում հեղինակավոր, ճանաչված և բանիմաց իրավաբաններ, իսկ դատարանի մինչ օրս օրինական ընտրված երկու նախագահները՝ Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հանդիսանում են ժամանակակից սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներից, որոնք անուրանալի դեր են ունեցել և շարունակում են ունենալ իրավունքի զարգացման գործում։
Բնականաբար ցանկացած կայացած և ֆունկցիոնալ պետական կառույցի գոյությունը չէր կարող չանհանգստացնել պետությունը քանդելու նպատակ ունեցող թշնամական խմբին։ Սահմանադրական դատարանում այդ առաքելությունը վերապահված էր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որը փողոցից գործուղվել էր Բարձր դատարան։ Պարզվեց, որ նա այնքան էր ոգևորված իր կազմաքանդիչ առաքելությամբ, որ գործի անցավ մինչև Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները ստանձնելը։ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, դեռևս իր երդումը ԱԺ ամբիոնից հնչեցնելուց առաջ (որից հետո նա կարող էր համարվել ՍԴ օրինական դատավոր, չնայած ի սկզբանե իր ոչ լեգիտիմ լինելու փաստին), նա, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, հանդես եկավ օրենքով չնախատեսված մի ելույթով, որի ժամանակ հայտարարեց, որ րոպեներ անց ստանձնելու է ոչ միայն ՍԴ դատավորի, այլև Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը։ Դրանով Վահե Գրիգորյանը դարձավ Սահմանադրական դատարանի պատմության մեջ առաջին ինքնահռչակ «նախագահը» (հավանաբար ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում)։ Իհարկե, շատերն այդ հայտարարությանը լուրջ չվերաբերեցին, ավելին, հասկացան, որ Բարձր դատարանում հայտնվել է ակնհայտ հոգեկան շեղումներով մի երևույթ, որն ընդամենն իր համար «հիմք» էր ստեղծում ձրիակերության նախատեսվող վարքն արդարացնելու համար։ Պարզ էր, որ նրա ինքնահռչակումը ոչ մի իրավական հետևանք չէր կարող ունենալ․ նա չկարողացավ կատարել, որևէ քայլ և գործողություն, որը կապ կունենար ՍԴ նախագահի լիազորությունների հետ։ Տևական ժամանակ նա չէր կատարում անգամ Սահմանադրական դատարանի դատավորի իր պարտականությունները։ Նա որոշեց ինքնամեկուսացվել իր աշխատասենյակում՝ առանց բժշկական հսկողության, երբեմն-երբեմն տարօրինակ վարքով և հոգեկան անհավասարակշիռ բռնկումներով։
Ցավոք Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հիվանդությունը վարակիչ դարձավ ՍԴ երկու այլ դատավորների համար։ 2020 թվականին հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով ՀՀ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության մեջ իրականացված հակասական և զավեշտալի փոփոխություններից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ ինքնահռչակվելու առաքելությունը ստանձնեց հիմնական կրթությամբ տնտեսագետ, հարկային ծառայության նախկին աշխատակից Աշոտ Խաչատրյանը։
Ժամանակավորապես ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հարցում նրան օգնության ձեռք մեկնեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը (հանրությանն առավել հայտնի «Օմեգա»)։ Նրան հաջողվել էր Բարձր դատարանի դատավոր դարձած, արդեն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանին համոզել ստորագրելու ԱԺ նախագահի պաշտոնական ձևաթղթի վրա գրված «Հաղորդագրություն» անունով մի գրական-գեղարվեստական ստեղծագործության տակ, որով իրեն իրավաբան համարող մարդը, համաձայնել էր իր գործընկերների հանդեպ իրականացված ապօրինություններն իրավաչափ որակել։ Դրա հետևանքով նա արձանագրել էր իր տարիքով ավագ լինելու փաստը, առանց մտածելու, որ տարիքը հիմնականում մարդկանց օժտում է իմաստնությամբ, իսկ երբեմն՝ հակառակը։
Ինչևէ, ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող ինքնահռչակ Աշոտ Խաչատրյանը, շուրջ երկու ամիս, տապալելով ՍԴ բնականոն գործունեությունը (Սահմանադրական դատարանը չէր կարողանում հրավիրել իրավազոր նիստեր, աշխատակարգային նիստեր, դատական կազմի նիստեր, չէին կայացվում ոչ մի տեսակի որոշումներ, խախտվում էին գործերի քննության ժամկետները, ընթացք չէին տրվում Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին և այլն), ՍԴ նախագահի ինքնահռչակման էստաֆետը զիջեց ՍԴ մեկ այլ դատավոր Արման Դիլանյանին։
2020 թվական հոկտեմբերին 12-ին ՍԴ ժամանակավոր ինքնահռչակ նախագահ Աշոտ Խաչատրյանը հրավիրել էր Սահմանադրական դատարանի հատուկ աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի ընտրության նպատակով։ Նիստի ընթացքում նրա չհաջողվեց կազմակերպել ՍԴ աշխատակարգի պահանջներին համապատասխանող քվեարկության գործընթաց, ինչի հետևանքով, Սահմանադրական դատարանը ձեռնպահ մնաց Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու մասին որոշում կայացնելուց։ Ենթադրվում էր, որ Սահմանադրական դատարանը չէր կայացնի նման որոշում նաև այն պատճառով, որ դեռ որոշում չէր կայացրել ՀՀ Ազգային ժողովի կողմից, մինչ այդ, օրինական ճանապարհով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։ Փաստը մնում է փաստ, որ ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, այնպես էլ դրանից հետո, Սահմանադրական դատարանը մինչ օրս որևէ որոշում չի կայացրել ՍԴ նախագահ ընտրելու մասին (Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները, այդ թվում աշխատակարգային որոշումները, առանց բացառության, տեղադրված են Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում, որտեղ հնարավոր չէ գտնել նման բովանդակությամբ որևէ որոշում), իսկ Արման Դիլանյանը, հավանաբար ոգևորված նիստի ընթացքում նախկին ինքնահռչակ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ իր հասցեին հնչեցրած դրական խոսքերից, որոշել է 2020 թվական հոկտեմբերի 12-ից իրեն համարել Սահմանադրական դատարանի արդեն երրորդ ինքնահռչակ «նախագահ», ավելին կատարել ՍԴ նախագահի լիազորություններից բխող գործողություններ, որոնց մի մասով ոտնահարվել են նաև այլոց իրավունքները (ներկա պահին միայն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Արման Դիլանյանի ապօրինի որոշումների բողոքարկման չորս դիմում)։
Փաստորեն ստացվում է, որ հիմնադրման 25-ամյակի հոբելյանական տարին Սահմանադրական դատարանը դիմավորել է՝ արձանագրելով պատմության մեջ Սահմանադրական դատարանի հինգ նախագահներ, որոնցից մեկը ՍԴ նախագահի պաշտոնում նշանակվել և ազատվել է օրինական ճանապարհով, երկրորդ նշանակվել է օրինական, բայց հեռացվել է՝ ապօրինի ճանապարհով, մյուս երեքը՝ ինքնահռչակվել են ՍԴ «նախագահներ»։
Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, երբ ավարտեն ՀՀ Արարատի մարզի Դարակերտ գյուղում Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի չափումները, ինչպես նաև Երևան քաղաքում գտնվող նոտարական գրասենյակների պատկանելության «ազգային անվտանգության ենթադրյալ սպառնալիք» հանդիսացող հանգամանքների համակողմանի և ամբողջական ուսումնասիրությունները ու որոշեն զբաղվել իրենց հիմնական առաքելությանը բնորոշ գործունեությամբ, ապա կարող են ուսումնասիրել այս հանրահայտ փաստերը, որից հնարավոր է պարզվեն իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների չարաշահման և ՀՀ Քրեական օրենսգրքով նկարագրվող այլ ենթադրյալ հանցագործությունների հանցակազմերի տարրեր։
Այս և այլ ապօրինությունների մասին ավելի մանրամասն ես կխոսեմ 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10․30-ին ՀՀ վարչական դատարանի թիվ 19 նիստերի դահլիճում (ք․Երևան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ շարունակվելու է Արման Դիլանյանի կողմից ինձ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ապօրինի կերպով հեռացնելու որոշման բողոքարկման հերթական դատական նիստը»,-գրել է Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից