ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս օպերացիայի արդյունքում թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին 04/11/2021 20:23 | Մեկնաբանություն
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ՝ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանագրագետ Գոհար Մելոյանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Լրացուցիչ փաստեր
Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից մանրամասն շարադված հիմնավոր գրառումը (հղումը՝ մեկնաբանության դաշտում)՝ հոկտեմբերի 6-ին նախաձեռնված, Արցախի ՊԲ-ի ողնաշարը կոտրած և Արցախի երրորդ պատերազմի ելքը կանխորոշած ռազմական արկածախնդրության մասին, անհրաժեշտ է անդրադառնալ վերոնշյալ պնդումները հաստատող լրացուցիչ փաստերի:
1.Նախ՝ հոկտեմբերի 8-ին, երբ Լելե թեփեյի ռազմական օպերացիան արդեն ամբողջությամբ տապալվել էր, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել էր՝
-ավելի քան 600 զոհ,
-ջախջախվել էին Արցախի ՊԲ-ի լավագույն հարվածային և ռեզերվածին ուժերը,
-թշնամին գրավել էր Մեխակավանը
-և մոտեցել էր Հադրութին՝
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ՝ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ:
Այսպես, հոկտեմբերի 8-ից արգելվեց՝
1. պետական մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները, ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը,
2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումները հրապարակումը:
Ավելին՝ կառավարությունը վերոնշյալ խայտառակ ռազմական օպերացիայի տապալման օրը՝ հոկտեմբերի 8-ին, միաժամանակ նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ նախատեսելով քրեական և վարչական պատասխանատության պատերազմի ժամանակ տեղեկատվության տարածումը սահմանափակող կանոնները խախտելու համար: Նշված փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվեցին հոկտեմբերին 9-ին և օրինական ուժ ստացան հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին:
Արդյունքում՝ ծագում է ողջամիտ հարց. ինչու՞ պատերազմի մեկնարկից միայն 12 օր անց իշխող ուժը կայծակնային արագությամբ նախաձեռնեց տեղեկատվության տարածման սահմանափակումներ:
Պատասխանն ակներև է՝ իշխանությունները խնդիր ունեին ամեն գնով թաքցնելու արցախյան երեք պատերազմների ընթացքում սեփական մեղքով հայկական կողմի թույլ տված ամենակոպիտ ռազմական սխալի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ըստ բազմաթիվ հայ և օտարերկրյա ռազմական վերլուծաբանների՝ այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը, որի արդյունքում՝ թշնամին հեշտությամբ գրավեց Ջաբրայիլը և Արալեռը և գրեթե առանց դիմադրության մտավ Հադրութ՝ Ադրբեջանի զինված ուժերի առջև բացելով դեպի Ֆիզուլի, Խուդաֆեին, Զանգելան և Կուբալթու ճանապարհները:
Միայն նշված պարտությունը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը սեփական ժողովրդից թաքցնելու նպատակով՝ պատերազմից 12 օր անց դավադիր իշխող ուժն մեկ օրվա ընթացքում կատարեց տեղեկատվության տարածումը սահմանափակող վերոնշյալ փոփոխությունները:
Ավելին՝ այդ օրերին լրահոսին ուշադրությամբ հետևողները կփաստեն, որ հոկտեմբերի 8-ից որոշակի շրջանակների կողմից նշված ռազմական խայտառակ օպերացիայի վերաբերյալ տեղեկատվությունը ծածկադմփոց անելու համար սկսվեց շրջանառվել առաջնագծում դավաճանների տեսությունը, իսկ պատերազմի ընթացքի վերաբերյալ իշխող ուժի կողմից իրականացող մանիպուլյատիվ «հաղթողական» տեղեկատվական քարոզն էլ ավելի ուժգնացավ:
2.Եվ, երկրորդ, նույն օրը, երբ պետք է կայանար Լելե թեփեյի չարաբաստիկ օպերացիան, ՀՀ վարչապետը ՌԲԿ լրատվամիջոցին հարցազրույց տվեց, որում բացահայտեց հայկական կողմի ռազմական օպերացիայի մանրամասները, ինչը պարտադիր քննության առարկա պետք է հանդիսանա՝ բացահայտելով, թե արդյո՞ք դա պլանավորված դավադրություն էր, թե ծայրաստիճան ապիկարություն, ինչն ի դեպ եւս պատժելի է»,- գրել է Մելոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ