ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկնապատառ հրավառություններից զերծ մնալը բարոյական անհրաժեշտություն էր, որպես ազգ անդունդի եզրին ենք, դա հո գիտե՛ր Ծառուկյանը 04/11/2021 18:34 | Վերլուծություններ
Այն, որ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքին անխնա ճոխություններ էին լինելու, ոչ-ոք չէր կասկածում։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ծառուկյանի որդու հարսանիքին, երիցս շեշտեց, որ հայերն ապրում են զուգահեռ աշխարհներում, որ ազգակցին ապրումակցելու հատկանիշը շատ հեռու է մեր մեծահարուստներից։
Երևի դրա համար էլ մեր իրականության մեջ չկա որևէ տոն, որ համախմբող դեր ունենա իր բովանդակային շեշտադրումներով, գաղափարաբանությամբ։ Ո՞րն է այն տոնը, որտեղ ազգովի հոգեբանական նույն հարթության մեջ ենք բոլորս։ Չկա։
Մինչ ուսապարկերի առաջնորդի ի հայտ գալը որպես համահայկական հավաքականությանը համախմբող ցավոտ, ողբերգական իրադարձություն և փաստ իբրև այդպիսին դիտարկվում էր ապրիլի 24-ը, սակայն այսօր ներկա իշխանությունների համառ ջանքերով այն նույնպես խաթարման ճանապարհին է։ Այսինքն, համազգային ցավի ընդհանրական գիտակցումն էլ կազմակերպված կերպով խլվեց։ Առնվազն այդ ճանապարհին է։
Պատերազմի հետոյական բոլոր հետևանքներին պետականորեն պիտի համազգային մոտեցում, վերաբերմունք ցուցաբերվեր։ Բայց երբ դրա գիտակցումը չունի պետությունը, երբ պետական այրերի մակարդակով այլ առաջնահերթություններ են առաջ քաշվում, ասենք՝ քեզ հայրենազրկած, զավակներիդ ոչնչացրած թշնամու հետ սիրախաղեր և առևտուր անելը, երկրիդ մեծահարուստն էլ իրեն ազատորեն թույլ է տալիս այն, ինչ երեկ տեսանք ու լսեցինք։
Ինչ խոսք, երիտասարդ ընտանիք է ստեղծվում և, բնականաբար, դրա համար միայն ուրախ պետք է լինել։ Բայց բարոյական անհրաժեշտություն էր այս փուլում երկնապատառ հրավառություններից զերծ մնալը, ի վերջո, որպես ազգ ուրախանալու բան այսօր չունենք։ Անդունդի եզրին ենք։ Դա հո գիտե՛ր Ծառուկյանը։
Իսկ ընդհանրապես, ուրախանալու այս կերպը ուղղակիորեն վկայում է, որ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, քանի որ իր տեսակի մեջ անհատական ինքնագնահատականի սանդղակում առաջինը լինելու, ավելին, այն ցուցադրելու, պարտադիր շոուի մակարդակից դեռ չի կարողանում ձերբազատվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ