ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սակուրաները, սպիտակ կարապ օրիգամիներն ու Մուրակամիի հայերեն առաջին թարգմանությունը` ԱԺ-ում 04/10/2021 18:30 | ԼՐԱՀՈՍ
Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: Այդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցներն էին: Այս մասին հայտնում է ԱԺ-ի մամուլի ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է՝ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «2021-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովի այգում հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող պուրակում կրկին նշվեց ճապոնական լուսավոր տոներից մեկը՝ Հանամին:
Միջոցառումը կազմակերպել էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբը եւ «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միությունը: Մասնակցում էին Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի անդամներ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Կազույա Հարադան, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից, Արտաքին գործերի նախարարությունից, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, հյուրեր:
ԱԳ նախարարության ներկայացուցիչ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր անդամ, պատվավոր նախագահ Արսեն Առաքելյանի խոսքով՝ Ճապոնիայում Հանամի տոնն ասոցացվում է գարնան զարթոնքի, գեղեցկության ու բարության հետ: Ու այդ ամենի խորհրդանիշն են ծաղկած սակուրաները: Ճապոնացիները մեծ խանդավառությամբ են նշում այս տոնը, պահում երազանքներ, հիանում ծաղկած բալենու գեղեցկությամբ: Արսեն Առաքելյանը, որը 11 տարի առաջ Հայաստանի առաջին դիվանագետն է եղել Ճապոնիայում, նշեց, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն ու Կառավարությունը չափազանց կարեւորում են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացումը: Նրա կարծիքով՝ համագործակցության հնարավորություններ կան կրթության, մշակույթի, գիտության ու այլ ոլորտներում:
Հայ-ճապոնական պատմամշակութային առնչություններին ու տարեցտարի զարգացող կապերին անդրադարձավ գրականագետ Արծվի Բախչինյանը, որը հայ-ճապոնական կապերով սկսել է հետաքրքրվել դեռեւս 15 տարի առաջ: Նրա դիտարկմամբ՝ շարունակ ավելանում են ճապոներենով հետաքրքրվող հայերն ու նաեւ հայերենով հետաքրքրվող ճապոնացիները: Գրականագետը նշեց, որ շարունակում է հայ-ճապոնական առնչություններին վերաբերող ուսումնասիրությունները, հրապարակում հոդվածներ ու նաեւ պատմվածքներ: «Մենք՝ հայերս, նույնպես սիրում ենք գեղեցիկը, արվեստը, ինչի մասին են վկայում մեր միջնադարյան մանրանկարչությունը, Սերգեյ Փարաջանովը, սակայն մեր կենցաղում կարծես այնքան էլ նշանակություն չենք տալիս գեղեցիկին: Այ հենց դա մենք պետք է սովորենք ճապոնացիներից»,-կարծում է Արծվի Բախչինյանը:
Ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրակամիի «Նորվեգական անտառ» ստեղծագործությունն այժմ հայ ընթերցասերները կարող են ընթերցել հայերենով. այս մասին միջոցառմանը հայտնեց գրքի թարգմանչուհի Լիլիթ Խանսուլյանը՝ նշելով, որ գրողի ստեղծագործությունները մինչ այս հայերեն չէին թարգմանվել: Մինչդեռ Մուրակամիի գործերը թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով:
Միջոցառման մասնակիցները տեղեկացան մի հետաքրքիր փաստի մասին եւս: Նշվեց, որ Հայոց ցեղասպանության օրերին 825 հայ կարողացել է փրկվել ճապոնացի մի նավապետի շնորհիվ, որը նրանց հասցրել է մինչեւ հունական ափ:
Սակուրաներն այս տարի զարդարվեցին ճերմակ թղթե կարապներով: «Արումենիա-Նիպոն» գիտամշակութային միության հիմնադիր-նախագահ, ճապոնագետ Աննա Վարդանյանը պատմեց, որ այդ կարապները պատրաստել էր այժմ երկնքից մեզ նայող մի աղջիկ:»
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից