ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հնարք է. Եղիշե Կիրակոսյան 04/10/2021 13:10 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ հայ ռազմագերիներին հանձնելու հարցը լուծված և փակված է։ Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարության, գերիներին վերադարձնելու գործընթացի վրա դրա ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բաքվում հայ գերիներ չկան և որ այդ լուծված և փակված է, սակայն մեզ հայտնի է նրանց մոտ գտնվող 200-ից ավել գերիների մասին։ Ի՞նչ քայլեր են իրականացվում նրանց վերադարձնելու համար։
Թվերի մասին այս պահին չեմ խոսի։ Եվրոպական դատարանի միջոցով Ադրբեջանի կողմից հաստատված որոշակի անձանց խումբ կա, որոնք շարունակում են գտնվել ադրբեջանական վերահսկողության ներքո և ովքեր համարվում են հստակ կարգավիճակ ունեցող անձինք։ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հերթական փորձն է։ Անկախ ամեն ինչից, անկախ տված գնահատակններից, այդ բոլոր անձինք կա՛մ ունեն ռազմագերու կարգավիճակ, կա՛մ գերեվարված քաղաքացիական անձանց։ Դիվերսանտ և նմանատիպ մյուս արտահայտություններն ավելի շատ գնահատողական են և որևէ կերպ չեն կարող խոչընդոտել։ Ադրբեջանի պարտավորությունները շարունակում են չկատարված մնալ, որովհետև մարդասիրական իրավունքի տեսանկյունից թե՛ Ժնևյան 3-րդ կոնվենցիայի, թե՛ 4-րդ կոնվենցիայի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո վերադարձնել իր մոտ պահվող բոլոր անձանց։ Կա մեծ թվով անձանց խումբ, որի վերաբերյալ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել է ադրբեջանական կողմին և պահանջվել կոնկրետ անձանց մասին տեղեկատվություն ներկայացնել։ Եվրոպական դատարանը, փորձում է կոնվենցիայի պարտավորություններն օգտագործելով, Ադրբեջանին հարկադրել, որպեսզի վերջինս ձեռնպահ մնա իր վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելուց։
Ստացվում է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բացառապես քաղաքակա՞ն եք դիտարկում և կարծում, որ գերիներին վերադարձնելու հետագա գործընթացներին չի՞ խոչընդոտի։
Ոչ, բացարձակ։ Իրավական առումով դա նոնսենս է, որովհետև ամեն պարագայում այդ պարտավորությունը շարունակում է մնալ։ Եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չլիներ, միևնույն է միջազգային իրավունքի տեսանկյունից իր մոտ պահվող անձանց վերադարձնելու այդ պարտավորությունն առկա է և պետք է իրականացնի՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ ու որակումներ կլինեն։ Դրանք զուտ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հնարքներ են։
ՄԻԵԴ-ն այս ընթացքում պարբերաբար հրատապ միջոց կիրառելու մասին որոշումներ էր կայացնում։ Ի՞նչ փուլում են դրանք և որոշ գերիներին հրատապ վերադարձնելու հետ կապված, հայկական կողմը նմանատիպ դիմումներ ներկայացրե՞լ է ՄԻԵԴ։
Պատերազմի ընթացքից մինչև վերջին մեկ ամիսը բավականին շատ դիմումներ ենք ներկայացրել, բայց ոչ գերիներին վերադարձնելու հետ կապված։ Փորձ արեցինք Եվրոպական դատարանից պահանջել, որ միջանկյալ միջոց կիրառի և պարտավորեցնի Ադրբեջանին վերադարձնել գերեվարված անձանց, սակայն դատարանը չբավարարեց այդ խնդրանքը և համարեց, որ դա դուրս է իր իրավասության շրջանակներից։ Մեր պահանջը հիմնավորում ենք այն պայմանով, որ Եվրոպական կոնվենցիան ռազմական գործողությունների կոնտեքստում պետք է կիրառվի մարդասիրական իրավունքի նորմերի համատեքստում, որն էլ արձանագրում է պահվող անձանց վերադարձի պարտավորությունը։ Եվրոպական դատարանը, սակայն, արձանագրեց, որ իր իրավասության շրջանակները սահմանափակվում են կոնվենցիայով։ Առավելագույնը, որ հնարավոր է եղել ստանալ այն է, որ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնպահ մնալ անձանց ֆիզիկական անձեռնմխելիության, կյանքի նկատմամբ ոտնձգություններից և պահպանել կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։
Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ այլ ի՞նչ քայլեր են իրականացվում։
Դատարանի կողմից դեռ մարտի սկզբին որոշում էր կայացվել այս հարցի մասին ԵԽ նախարարների կոմիտեին ծանուցելու վերաբերյալ։ Այդ քայլն արդեն կատարվել է, այս պահին քննարկումներ են տեղի ունենում նախարարների կոմիտեում։ Աշխատանք է տարվում նաև արտաքին գործերի նախարարության և Ստրասբուրգում մեր ներկայացուցչության հետ։ ԵԽ անդամ երկրների հետ ակտիվ շփումներ կան, որ այդ հարցի կարևորությունն ընդգծվի և հարցի քննարկման համար հնարավոր հող նախապատրաստվի։
Գերիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի հետ կապված առանձին դիմումներ ներկայացվե՞լ են։
Փետրվարի սկզբին ներկայացված միջպետական գանգատի մեջ ներառել էինք նաև պահանջներ, որոնք վերաբերում էին գերիների հետ վատ վերաբերմունքի, խոշտանգումների, ծեծի, ինչպես նաև կամայական սպանությունների և այլ կոպիտ խախտումների մասին ապացույցները։ Այսինքն այդ պահանջներն արդեն դատարան ներկայացվել են։ Ինչպես նաև գերեվարված անձանց հարազատների իրավունքների խախտումների վերաբերյալ պահանջներ ներկայացվել է Եվրոպական դատարան։ Այդ գանգատի քննությունը որոշակի ժամանակ կտևի։ Այսինքն պետք է սպասենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից