ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ» 04/10/2021 09:45 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արձանագրենք մի քանի խիստ կարևոր իրողություններ: Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է 5 ամիս, բայց իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել, թե հայկական կողմը որքան զոհ, վիրավոր, անհետ կորած ու գերի ունի: Նիկոլ Փաշինյանն, ըստ պահի անհրաժեշտության, տարբեր թվեր է հայտարարում, հետո ինքն իրեն հերքում, ինքն իրեն հակասում, պետական պատկան մարմինները սրբագրում են Փաշինյանի հնչեցրած թվերը, հետո ինչ-որ մի ժամանակ հետո նորից այլ թվեր հրապարակում: Ըստ էության, խնդիրն այն չէ, որ Նիկոլը ստույգ չգիտի այդ թվերը, պարզապես նա խուսափում է դրանք հանրայնացնել, քանի որ դա լրացուցիչ հանրային դժգոհության ալիք կբարձրացնի՝ իշխանության նկատմամբ հավել յալ հայհոյանքների չափաքանակով:
Իսկ Նիկոլի համար իր վարկանիշից առավել արժեքավոր բան այս աշխարհում չկա, այն էլ՝ նախընտրական այս ժամանակահատվածում: Մարդը պատրաստ է հանուն մի քանի լայքի ու գերազանցապես ֆեյքային գովեստների դրսևորել այսպիսի ամոթալի վարքագիծ, մի ողջ հասարակության պահել լարվածության և անորոշության մեջ: Հաջորդը՝ երկու օր առաջ Նիկոլն իր խոսնակի միջոցով, իսկ դա նույնն է, ինչ ինքը հայտարարեր, լուր տվեց, թե գերիներ են վերադառնում: Բնականաբար, գերիների և անհետ կորածների ծնողներն ու հարազատները շտապեցին օդանավակայան, բայց րոպեներ անց պարզվեց, որ ոչ մի գերի էլ չկա ինքնաթիռում, այն դատարկ է վայրէջք կատարել: Նախ՝ մարդկայնորեն չես կարող նկարագրել այն ծնողների հոգեկան ապրումները, ովքեր շտապել էին օդանավակայան՝ հույսով, որ հենց իրենց որդին է վերադարձել: Կրկնակի անհնար է նկարագրել, թե այդ մարդիկ ինչ էին զգում, երբ պարզվեց, որ որևէ մեկը չի վերադարձել գերությունից:
Եվ այս անմարդկային ու անբարոյական իրադարձության հեղինակը Հայաստանի վարչապետի աթոռը զավթած, հույսի, լույսի ու ճակատագրերի վաճառական Նիկոլ Փաշինյանն է: Պարզապես անհնար է պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է իշխանությունը տեղյակ չլինել, որ ինքնաթիռը դատարկ է, ուղղակի անհնար է: Չի լինում այդպես, հետևաբար ի՞նչն էր մոտիվը նման ամոթալի ներկայացում, շոու բեմադրելու համար, երբ հիմքում այդքան զգայուն խնդիր է: Դեռ անհայտ է, բայց վստահ եղեք՝ Նիկոլը շատ արագ մեղավորներ կգտնի: Այդուհանդերձ, մի բան արդեն վաղուց պարզ է՝ այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն հատել են բոլոր կարմիր գծերը, գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները:
Սուտ խոսելու, մանիպուլացնելու, մարդկանց ուղեղը լվալու և, վերջապես, իրենց իշխանությունը գոնե մեկ օրով ևս երկարացնելու անզուսպ ցանկությունն այնքան մեծ է այս մարդկանց մոտ, որ պատրաստ են մինչև վերջ արնաքամ անել երկիրը, մարդկանց հասցնել խելագարության, նույնիսկ գերիների հարցը դարձնել PR-ի առարկա: Հաջորդը՝ օդանավակայանի մոտ հավաքվածները, տեսնելով, որ Նիկոլն իրենց խաբել է, գնացել և միացել են զոհված զինծառայողների հարազատներին, ովքեր այդ նույն ժամանակ շրջափակել էին պաշտպանության նախարարության մուտքերը: Հարգելի հարենակիցնե՛ր, ինչո՞ւ եք գնում ՊՆ, մի մարմին, որն արդեն կազմաքանդված է Նիկոլի կողմից, ի՞նչ կարող է անել պաշտպանության նախարարությունը, որ չի անում:
Գերիների, անհետ կորածների և զոհված զինծառայողների աճյունները վերադարձնելու առաջնային մանդատը երկրի բարձրագույն իշխանության գործառույթն է՝ ձեզ, մեզ հայտնի մի մարդու գլխավորությամբ, որը զավթել է Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ կառավարության շենքը և այնտեղ պատսպարվում է մի քանի հազար ոստիկաններով: Նա պետք է այդ հարցերը լուծի, ավելի ճիշտ՝ արդեն լուծած լիներ: Հաջորդը՝ Ադրբեջանի արտգործնախարարը դատարկ ինքնաթիռի վայրէջքից շատ չանցած հայտարարեց, որ իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, և որ գերեվարված հայերը ընդամենը ահաբեկիչներ են, որոնք գերի են ընկել նոյեմբերի 9-ի տխրահռչակ կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո, երբ, ըստ էության, ռազմական գործողությունները դադարեցված էին:
Թուրքերի հետ քիրվայություն և առևտուր անել երազող Նիկոլ Փաշինյանը և իր սազանդարները չեն մեկնաբանում այս անհեթեթությունը, քանզի չեն կարող, քանզի Հայաստանը նրանց ձեռամբ դարձել է մի«իզգոյ» երկիր, որին ազերաթուրքական տանդեմը զրկել է սուվերենությունից ու ինքնիշխանությունից: Ամփոփենք՝ հայ ազգի արժանապատվությունը երբեք այսպես ոչ ոք չի տրորել ու նսեմացրել, ինչպես Նիկոլն ու իր քաղաքական ու բարոյական անմեղսունակությամբ տառապող «ուսապարկերի» թիմը: Եվ այս մարդիկ ցանկանում են ընտրություններ կազմակերպել, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում: Արձանագրումը մեկն է՝ եթե հաղթում է Նիկոլը, ապա պարտվում է հայն ու Հայաստանը, խփվում է մեր պետականության վախճանի վերջին մեխը: Հակառակը պնդողները այդ քաղաքականության փայատերերն ու իրականացնողներն են:
Հ.Գ.- Ի լրումն ամենի, երեկ ուշագրավ հայտարարություն է արել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Երբ լրագրողը նրանից հետաքրքրվել է, թե ինչո՞ ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք նախօրեին հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, Մուրադովը պարզապես ասել է. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը: Գերիների վերադարձ պլանավորված չի եղել»: Իշխանություններին մնում էր ասել, որ... գերիների վերադարձի պայմանավորվածություն չի եղել, ուղղակի հույս են ունեցել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ