ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Ամերիկյան անկյունները «Ընթերցանության մարաթոնով» միանում են Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին 04/09/2021 15:25 | ԼՐԱՀՈՍ
Ուրբաթ օրը՝ 2021թ․ ապրիլի 9-ին «Ընթերցանության մարաթոն» էր Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում։ Այն կազմակերպվել էր ԱՄՆ և ՀՀ ազգային գրադարանային շաբաթների շրջանակում։ Մարաթոնային ընթերցանության համար ընտրվել էր ամերիկացի գրող Ռ․Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» վեպը, որն ընթերցողին սովորեցնում է հարգել ու արժևորել դիմացինին և, արտաքին տարբերությունները մի կողմ թողնելով, գնահատել այն, ինչ միավորում է մեզ բոլորիս որպես բանական էակների։
Մարաթոնին մասնակցեցին դեսպան Թրեյսին, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ամերիկացի դիվանագետներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, գրական գործիչներ, գրադարանավարներ և ընթերցասերներ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը շուրջ 5 րոպե բարձրաձայն ընթերցում էր գրքի հերթական հատվածը՝ հայերենով կամ անգլերենով, իսկ ընթերցանության ողջ ընթացքը ուղիղ հեռարձակվում էր Երևանի Ամերիկյան անկյան ֆեյսբուքյան էջում։
Դեսպան Թրեյսին գրքի մասին խոսելիս նշեց․ «Այս պատմությունը թե՛ երեխաներին, թե՛ մեծերին սովորեցնում է, որ բոլորն արժանի են հարգալից ու բարեհաճ վերաբերմունքի։ Այն նաև ի ցույց է դնում տոկունությունն ու դրա տված պտուղները․․․ Մենք տարբեր միջավայրերում ենք մեծացել, տարբեր լեզուներով ենք խոսում, արտաքինից նման չենք իրար, սակայն եթե կարողանանք ընդունել ու արժևորել այդ տարբերությունները, մենք կարող ենք առավել արդյունավետ աշխատել միմյանց հետ, ինչը շահեկան կլինի բոլորիս համար»։
«Հրաշքը» վեպի հերոս Օգյուստ (Օգգի) Փուլմանն ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով նրա դեմքը խեղված է։ Արտասովոր արտաքինի պատճառով նա դպրոց չի հաճախում ու սովորում է տնային պայմաններում, բայց ի վերջո նա սկսում է հաճախել դպրոց, որի մասին էլ հենց պատմում է գիրքը։ Օգգին առաջին անգամ դպրոց է գնում 5-րդ դասարանում և ցանկանում է, որ իրեն պարզապես վերաբերեն ինչպես մի սովորական երեխայի։ Իսկ նրա համադասարանցիների համար անչափ դժվար է նրա մեջ արտառոց դեմքից զատ որևէ այլ բան նկատել։ Գիրքը նկարագրում է, թե նրա շրջապատի մարդիկ ինչպես են համակերպվում տարբերություններին։ Գիրքն ի վերջո ապրումակցման, ըմբռնումի ու բարության դաս է բոլորիս համար։ «Հրաշքը» վեպն արժանացել է բազմաթիվ ազգային ու միջազգային մրցանակների, իսկ 2017թ․ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվել։ Այս գիրքը 2014թ․ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն։
Մինչ Երևանի Ամերիկյան անկյունում մասնակիցները ընթերցում էին գիրքը, Հայաստանի մյուս 4 Ամերիկյան անկյունները (Գյումրի, Վանաձոր, Կապան և Չարենցավան), ինչպես նաև Հայաստանի մարզային գրադարանները տեսակապի միջոցով հետևում էին ընթացքին՝ ներգրավելով իրենց ընթերցողներին։
Հայաստանի Ամերիկյան անկյունները ողջ տարվա ընթացքում կարևոր աշխատանք են իրականցնում անգլիալեզու գրականության մատուցման հարցում։ Համավարակի պայմաններում ծրագրերի շարունակականությունը ապահովելու համար 2020թ․ Ամերիկյան անկյուններն իրենց խմբակներն ու դասընթացները սկսեցին կազմակերպել առցանց։ Կազմակերպվել են անգլերենի, համակարգչային ծրագրավորման, եռաչափ տպագրության անվճար դասընթացներ։ Ամերիկյան անկյուններում նաև առկա են գրքեր, ամսագրեր, տեսասկավառակներ, որոնք հիմնականում Միացյալ Նահանգների մասին են։ Ամերիկյան անկյունները բաց են բոլորի համար։ Ամերիկյան անկյունների մասին ավելին իմանալու համար տես՝ https://www.americancorners.am/։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ