ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն. Գեղամ Նազարյան 04/09/2021 21:24 | ԼՐԱՀՈՍ
Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։ Այս մասին գրում է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության անդամ Գեղամ Նազարյանը:
Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր պատերազմ բերեցին, պատճառ դարձան ավելի քան հինգ հազար զոհերի, Շուշիի եւ Հադրութի կորստին։ Եւ իրոք, ինչո՞ւ չշրջափակել կառավարության շենքը, որի ղեկավարն իր հանցավոր անփութությամբ կամ դիտավորությամբ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրում չամրագրեց գերիների փոխանակման վերջնաժամկետը, անհետ կորածների որոնման գործողությունների կարգն ու իրականացման պայմանները։ Ի դեպ, այսօր մեր՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն այդ մասին հանդես է եկել հայտարարությամբ։
Ինչո՞ւ գերիների, անհետ կորածների ծնողներին չեք ուղղորդում դեպի այն շենքը, որտեղ նստած է այն մարդը, որը Լելե թեփեի արյունալի եւ պատերազմի ելքը հօգուտ Ադրբեջանի կանխորոշած քաղաքական որոշման հեղինակն է։
Օրեր առաջ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը հրապարակեց Լելե թեփեի օպերացիայի վերաբերյալ հետաքննությունը եւ պահանջեց բացահայտել քաղաքական որոշման պատասխանատուին։ Մինչ այսօր ոչ մի արձագանք կառավարությունից եւ խորհրդարանական Իմ քայլը խմբակցությունից։
Ակնհայտ է, ինչ որ ուժեր ամեն կերպ ցանկանում են ողբերգության, ազգային աղետի ամբողջ պատասխանատվությունը գցել բանակի վրա, ամեն ինչ անում են բանակը ամբողջովին կազմաքանդելու համար։ Եւ մենք գիտենք, որ այդ ուժը վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նեղ թիմն է։
Իսկապես, շատ վտանգավոր խաղ է ընթանում մեր բանակի գլխին։ Ավելին, գործող վարչախումբը սեփական գովազդի համար կանգ չի առնում ոչնչի առաջ։ Անարգելով Արցախյան պատերազմում զոհված հերոս տղերքի հիշատակը, փաշինյանի թիմը քրեական պատասխանատվությունից ազատում է զինծառայությունից ապօրինաբար խուսափածներին։
Անգամ պատրաստ են խաղալ գերիների ծնողների նուրբ զգացմունքների հետ, եւ առանց հիմնավոր փաստերի հայտարարում են, թե ժամերի ընթացքում գերիները վերադառանալու են, իսկ հետո, երբ պարզվում է, որ ամենաբարձր մակարդակով կրկին ստել են, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե իրենք ընդամենը հույսեր են ունեցել։
Իսկ մեր, ժողովրդի հույսն ու պահանջն էլ այն է, որ ձեր նման ստախոսները, դիլետանտի մակարդակով պետություն կառավարողները եւ պատերազմ վարողները ժամ առաջ հեռանան։ Ի դեպ, դուք հասել եք մի կետի, որ ձեզ ստախոսության մեջ մեղադրում է այլ երկրի բարձրաստիճան զինվորականը։
Հեռացեք։ Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն, իսկ երկիրն էլ աստիճանաբար շտկի իր մեջքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ