ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Sputnik Արմենիային 04/09/2021 19:56 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը.
Sputnik Արմենիա- Հայաստանի իշխանությունները հայտարարել են հերթական սահմանադրական բարեփոխումն իրականացնելու անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով՝ աշնանը հարկավոր է հանրաքվե անցկացնել և վերադառնալ կառավարման կիսանախագահական ձևին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:
- Համակարգային փոփոխություններին ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ողջունելի է: Ես բազմիցս ասել եմ, որ գործող Սահմանադրությունը, որը գրվել է 2015 թվականին, թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Իշխանության առյուծի բաժինը պատկանում է գործադիր իշխանությանը՝ ի դեմս վարչապետի, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեծամասնության կամ փոքրամասնության իշխանությունը չէ, այլ՝ իշխանության հավասարակշռված համակարգը, որը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը:
Ինչ վերաբերում է կառավարման կիսանախագահական տարբերակին վերադառնալուն, անհրաժեշտ է ընդգծել հետևյալը՝ կարևորը ոչ թե ձևն է, այլ այն, թե ինչպիսի բովանդակություն կունենա: Կառավարման ներկայիս ձևը նույնպես իր պաշտոնական հատկանիշներով այդքան էլ վատը չէ և շատ ոգևորիչ է հնչում՝ խորհրդարանական հանրապետություն: Սակայն երբ սկսում ենք վերլուծել դրա կառուցվածքը, պարզվում է, որ այն հեռու է պառլամենտարիզմից: Դրա վառ ապացույցը գործող Սահմանադրությունն է: Ուստի, եթե խոսքը բովանդակային բարեփոխումների մասին է, ապա ես աջակցում եմ դրանց, իսկ եթե այն տեղի է ունենալու «գումարելիների տեղափոխության» բանաձևով, ապա, ինչպես հայտնի է, գումարը դրանից չի փոխվի:
Sputnik Արմենիա- Խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսին: Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական բարեփոխումը, ենթադրաբար, հանրաքվեի կդրվի աշնանը: Չե՞ք կարծում, որ տվյալ դեպքում հերթականությունն անտրամաբանական է: Եթե երկրում հասունացել է փոփոխությունների անհրաժեշտություն և՛ սահմանադրության մեջ, և՛ ընտրական օրենսգրքում, ապա ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները հունիսին:
- Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է այն հերթականությունը, որի դեպքում նախ անցկացվում են համակարգային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ են զգալի, որակական-քանակական ռեսուրսներ: Միայն այդ բարեփոխումների, այդ թվում և՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում է հնարավոր անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան: Հակառակ դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրություններ են անցկացվում հանուն ընտրությունների: Ես այստեղ չեմ տեսնում գործիքակազմ՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամից: Մինչդեռ հենց դա է մեր խնդիրը՝ նորովի «գործարկել» պետությունն ու ժողովրդին: Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն դրան:
Sputnik Արմենիա- Անկախ ընտրությունների արդյունքներից՝ նախարարների նոր կամ հին կաբինետին անհրաժեշտ է լուծել հասունացած այն խնդիրները, որոնք կանխորոշեցին հայկական էլիտայի պառակտման գիծը: Կարո՞ղ եք թվարկել այն երեք առաջնահերթ խնդիրները, որոնք անհապաղ և ծայրահեղ լուծման կարիք ունեն:
- Գլխավոր խնդիրը պետության կենսունակության վերականգնումն է և ճանապարհային քարտեզի ձևավորումը, որը թույլ կտա սկսել ազգային և պետականաշինության բովանդակային գործընթաց: Սա Ձեզ կարող է շատ մշուշոտ թվալ, սակայն իրականությունն այն է, որ առանձին խնդիրներ միշտ էլ առաջացել են և շարունակելու են առաջանալ, երբ չկան լուծումներ հիմնարար խնդիրների համար: Այդ իսկ պատճառով մենք ապրում ենք «հրդեհից հրդեհ», և մշտապես մտածում ենք, թե ինչու են հրդեհներ բռնկվում, և ինչպես դրանք մարել: Այսօր գոյության նման փիլիսոփայությունը կործանարար է և տանում է դեպի անդունդ, անհրաժեշտ է գոյատևման ռեժիմից անցում կատարել կանխարգելիչ ստեղծարար ռեժիմի: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է կարողանա կանխատեսել և կանխարգելելով զսպել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքները:
Sputnik Արմենիա- Աշնան պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Սակայն, ըստ էության, գլոբալ առումով, Բաքվի հետ հակամարտությունն այդպես էլ չի լուծվել: ԼՂՀ-ն շարունակում է մնալ չճանաչված: Մնացել են գրավված տարածքներ և անկլավներ հյուսիսում և հարավում: Ներկա, նոր կամ նորացված իշխանությունները մի օր կլուծե՞ն այս խնդիրները:
- Ես բազմիցս ասել եմ, որ այս հակամարտության վերջնական լուծումը հնարավոր է միայն դրա հիմնական պատճառները վերլուծելուց և դրանց հետևանքները հաղթահարելուց հետո: Եվ այդ պատճառները բազմաշերտ են: Փաստն այն է, որ վաղ շրջանի խորհրդային ղեկավարության ոչ հասուն և անհեռատես ազգային-աշխարհագրական քաղաքականությունը դանդաղ գործող ռումբ ստեղծեց: Այն պայթեց 1980-ականների վերջին ու հանգեցրեց հայ բնակչության էթնիկ զտման և արյունալի պատերազմի: Կարևոր է հասկանալ, որ պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. այն պարտադրված էր Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Անկախությունը նույնպես արցախահայության պարզ ցանկությունը չէր. այն դարձավ մի կողմից գոյապահպանության անվիճելի գործիք, մյուս կողմից՝ հնարավոր ադրբեջանական ագրեսիան զսպելու երաշխիք: Ինչպե՞ս է հնարավոր գտնել կարգավորման իրական մոդելներ` առանց հաշվի առնելու այս էական խնդիրները: Ի դեպ, այդ մասին հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ընդգծելով պատմական առանձնահատկություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը, ներառյալ՝ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
Sputnik Արմենիա- Հայկական պետության առաջին դեմքերի շարքում Դուք առավել փորձառու քաղաքական գործիչն եք, ով ճանաչված ու հարգված է Ռուսաստանում: Ըստ Ձեզ՝ այսօր ի՞նչն է պակասում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում:
- Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է զարգանան «առաքելություն երկուսի համար» բանաձևի հիման վրա: Օրինակ՝ առաջին առաքելությունը, ըստ իս, մեր տարածաշրջանում, Մեծ Եվրասիայում և ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար պայմանների ստեղծումն է:
Հայ և ռուս ժողովուրդներն անցել են բազում պատմական փորձությունների միջով՝ ներառյալ երկու համաշխարհային պատերազմներ, և այդ պատճառով է, որ ամենաշատն են շահագրգռված միջազգային հարաբերությունների նոր համակարգի կառուցմամբ, որը կկարողանա համարժեքորեն արձագանքել վերահաս մարտահրավերներին և սպառնալիքներին:
Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ պետականության՝ հնուց եկող ավանդույթներով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որն ունի հսկայական ներուժ: Խոսքը Սփյուռքի մասին է, որը չափազանց լավ է ինտեգրված աշխարհի շատ երկրների՝ հասարակական, քաղաքական կյանքին՝ Մոսկվայից, Սան Ֆրանցիսկոյից մինչև Կանբերա ... Ասեմ ավելին, աշխարհը թևակոխում է մի դարաշրջան, երբ առաջին պլան դուրս կգան ցանցային պետությունները, և Հայաստանն այդպիսին դառնալու համար ունի բոլոր հնարավորությունները:
Իր հերթին Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում տեսնել: Առաջինը թույլ և ծայրաստիճան կախված երկիր է, որտեղ անընդհատ պայքար է ազդեցության նեղ խմբերի, լիբերալների, ազգայնականների, արմատականների և պոպուլիստների միջև, ովքեր փնտրում են իրենց «մեծ եղբոր» բարեհաճությունը: Երկրորդն ուժեղ Հայաստանն է, որն իր բոլոր ռեսուրսներն ու ներուժն օգտագործում է իր հեղինակությունն ու իր դաշնակցին ուժեղացնելու և իր շահերն առաջ տանելու համար: Սակայն դա արդարացի է միայն այն դեպքում, եթե երկուսն էլ իրենց դաշնակցի շահերի պաշտպանությունն ընկալեն որպես իրենց սեփականը: Եվ նաև՝ երբ այդ հարաբերությունները հիմնված են վստահության և կանխատեսելիության վրա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ