ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է դադարեցնել որևէ քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված, քանի դեռ չի վերադարձել վերջին ռազմագերին. Զոհրաբյան 04/08/2021 15:36 | ԼՐԱՀՈՍ
ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վերջապես Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց գերիների հարցը, բայց, չգիտես ինչու, նա խուսափեց ռազմագերի ձևակերպումը տալուց և օգտագործեց պահված անձիք արտահայտությունը: Այստեղ լրջագույն տարբերություն կա, եթե օգտագործվում է ռազմագերի տերմինը, ավտոմատ կերպով գործում է Ժնևի 3-րդ կոնվենցիան, որն էլ իմպերատիվ կերպով պարտադրում է երկրիներին կրակի դադարեցումից հետո, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով վերադարձնել ռազմագերիներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես չհասկացա՝ ինչու՞ Փաշինյանը ձեռնպահ մնաց ռազմագերի եզրույթն օգտագործելուց, բայց այն, որ գերիների հարցը Պուտինի հետ հանդիպմանը բարձրացվեց, սա կարևոր է մեզ համար, որովհետև Ադրբեջանը կատեգորիկ հրաժարվում է նրանց ճանաչել ռազմագերի, ինչպես նաև Եվրոպայի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմիցս դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով իրենց մոտ պահվող հայ ռազմագերիների թվի և նրանց վիճակի մասին տեղեկատվություն, սակայն Ադրբեջանը կատեգորիկ հրաժարվել է Եվրոպական դատարանին որևէ տեղեկատվություն տրամադրել, ինչի արդյունքում ԵԴ-ն դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե»,-ասաց Զոհրաբյանը հավելելով, որ հայ ռազմագերիների հարցը այս պահին գտնվում է ԵԽ նախարարների կոմիտեում և նախարարների կոմիտեն է նաև ներգրավված այս գործընթացում:
Պատգամավորը ընդգծեց, որ Հայաստանը որքան մեծացնի միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, այնքան կմեծանան շանսերը, որ մենք ռազմագերիների հարցը կկարողանանք լուծել:
Մեր այն դիտարկմանը՝ եթե Հայաստանն արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է համաձայնագրի 8-րդ կետը, չի վերադարձնում գերիներին, ինչու՞ չի դիմում Եվրոպայի խորհուրդ կամ միջազգային այլ ատյաններ՝ պահանջելով սանկցիա կիրառել Ադրբեջանի նկատմամբ, պատգամավորն արձագանքեց.
«Այստեղ ավելի հեշտ լուծում կա, քանի դեռ Ադրբեջանը չի կատարում համաձայնագրի 8-րդ կետը, Հայաստանը պետք է հրաժարվի 9-րդ և մնացած կետերի կատարումից, այսինքն՝ կոմունիկացիան չպետք է ապաշրջափակվի, Սյունիքով-Նախիջևանով Ադրբեջանին կապ ապահովելու ցանկացած գործընթաց իմպերատիվ կերպով պետք է դադարեցվի մինչեւ վերջին ռազմագերին և գերեվարված քաղաքացիական անձը չվերադառնա Հայաստան կամ Արցախ, որովհետև գերիների թվում կան նաև քաղաքացիական անձինք, մեր տեղեկություններով նրանց թվում նաև երեք կին: Պետք է դադարեցնել որևէ քննարկում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված և որպես նախապայման դնել ռազմագերիների հարցը, որը համաձայնագրի 8-րդ կետով ամրագրված է: Պետք է Ադրբեջանին ասել, քանի դեռ դուք 8-րդ կետը չեք կատարել, գերիներին չեք վերադարձրել, թռնել 9-րդ կետին և խոսել կոմունիկացիաների ապաշրջափակման մասին անհեթեթություն է: Ցավոք, դա չի արվում»,-ասաց Զոհրաբյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ այս պահին բազմաթիվ դիմումներ կան թե՛ ՀՀ-ի կողմից, թե՛ առանձին անձանց կողմից՝ իրենց անհետ կորած և գերեվարված որդիների հետ կապված, Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ևս դիմում ներկայացրել է:
Պատգամավորի դիտարկմամբ՝ Հայաստանը այս առումով շատ պասիվ է օգտագործում Սփյուռքի ռեսուրսը:
«Սփյուռքում ունենք հարգարժան մարդիկ, որոնք ԵՄ անդամ տարբեր երկրների կառավարություններում ունենա շատ լուրջ լծակներ:
Պետք է կարողանանք այդ մարդկանց հետ ճիշտ և գրագետ աշխատել: Մեր դեսպանատները շատ դեպքերում մատնված են անգործության և ընդամենը պրոտոկոլային նամակներ են հղում Եվրոպական կառույցներ: Մեր դեսպանատները Եվրոպական կառույցներում ժամանակ չպետք է ունենային, պետք է թակեին Եվրոպական պառլամենտի, ԵԽԽՎ անդամ բոլոր պատգամավորների դռները, հանդիպեին, քննարկումներ, կազմակերպեին, պետք է ցուցադրեին այն զարհուրելի կադրերը, որ մենք ամեն օր տեսնում ենք ադրբեջանական սոցիալական մեդիայում, թե ինչպիսի դաժան և անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում հայ ռազմագերիները: Այն աշխատանքը, որ պետք է արվեր , իհարկե, արվում է, բայց արվում է կիսաթոքերով, ամբողջ թոքերով մենք չենք տեսնում այդ աշխատանքը, իսկ այդ կերպ մենք չենք կարողանալու այս զգայուն և կարևոր խնդիրը լուծել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը խոսքով՝ եթե Հայաստանը իր ողջ ռեսուրսն օգտագործի միջազգային հանրության վրա դրական առումով ճնշում գործադրելու համար, արդյունքն ակնհայտ կլինի.
«Քանի դեռ Ադրբեջանը տեսնում է մանեվրելու, նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածներին որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ներկայացնելու դաշտ, շարունակելու է իր գործելաոճը: Ինձ համար հասկանալի չեն այն խաղաղասիրական կոչերը, որ հնչում են իշխանական տարբեր պատգամավորների և պաշտոնյաների կողմից: Ես սա համարում եմ անարգանք անհետ կորածների, ռազմագերիների և մեր զոհված զինվորների հանդեպ: Ալիևը շարունակում է իր հակահայկական հռետորաբանությունը , իսկ այդ ընթացքում հայկական կողմից խաղաղության կոչեր են հնչում»,-ասաց Զոհրաբյանը:
Իսկ թե ինչու՞ դեռևս գերիները չվերադարձած հայկական կողմը շտապում է քննարկել մեկ այլ համաձայնագիր, Զոհրաբյանը հորդորեց այդ հարցով դիմել Նիկոլ Փաշինյանին. «Ես չգիտեմ ՝ ինքն ինչ փաստաթուղթ է քննարկել: Կարծում եմ, եթե ինքը որևէ նոր բան ստորագրի առանց ռազմագերիների վերադարձի՝ ես կհիասթափվեմ, եթե այդ դեպքում ևս հանրության զգալի շարունակի պահել այն քար լռությունը և անտարբերությունը, որը հիմա է պահում:
Հայկական կողմն ունի լիարժեք բոլոր իրավունքները, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, որպես ԵԽ անդամ,դիմել միջազգային տարբեր ատյաններ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ