ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետը ծառայողական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ. Այսօր ստացա ՀՀ ոստիկանության ՆԱՎ պետի տեղակալի գրությունը . Բենիկ Գալստյան 04/08/2021 14:44 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ստացա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վ.Հարությունյանի գրությունը:
Այն վերաբերվում է իմ կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրությանը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանի կողմից իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Վերը նշված գրությամբ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնում է, որ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Արաբկիրի բաժնի պետ Ա.Վաթյանը, առանց սահմանված հիմքերի, նպատակների և նույնիսկ առանց ձերբակալման արձանագրությունը պաշտպանյալիս ծանոթացնելու ձերբակալելով իմ պաշտպանյալին, չի պահպանել ՀՀ օրենքների և իրավական ակտերի պահանջները և թույլ է տվել կարգապահական խախտում:
Այսինքն, ըստ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ մարդուն «հավայի տեղը» ձերբակալելն ուղղակի կարգապահական խախտում է, ոչ ավելին:
Սակայն սա դեռ ամենը չէ. հարգարժան ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը հայտնել է նաև, որ ոստիկանության գնդապետ Ա.Վաթյանը ենթակա է կարգապահական պատասխանատվության, սակայն ղեկավարվելով «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:
Նշեմ, որ համաձայն այդ կանոնագրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»:
Տեղադրում եմ նաև հիշյալ գրության լուսանկարը, վայելեք:
Հ.Գ. Այս դեպքում ևս ապագա քրեական գործով ապագա մեղադրյալների քանակը պարզապես ավելացավ, իմ հաշվարկով՝ 3-4 հոգով:
Նշենք, որ Բենիկ Գալստյանի պաշտպանյալը՝ Հակոբ Հովհաննիսյանը ձերբակալվել է փետրվարի 27-ին.
«Իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը»,- այդ առթիվ ֆեյսբուքի իր էջում գրել էր Գալստյանը և հավելել, որ ըստ ոստիկանների՝ Հակոբ Հովհաննիսյանը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» պատգամավորի հայհոյելու մեջ։
«Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։
Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։ Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»,-գրել էր փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ