ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարող է հավակնել ստերի ու մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման․ «Փաստ» 04/08/2021 08:42 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ << Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն կայանա»։ Իսկ ինչո՞ւ է այդպես: Պատասխանը պարզ է՝ Փաշինյանի խոսքը կորցրել է իր արժեքը (եթե, իհարկե, երբևէ ունեցել է արժեք), և, ընդհանրապես, հավատ չկա նրա որևէ հայտարարության, որևէ ասածի նկատմամբ։ Հարցն այն է, որ Փաշինյանը ստերի և մանիպուլ յացիաների մեծագույն վարպետ է, և, օրինակ՝ բացառված չէ, որ վերջնականապես պարզելով, որ իրենց հաղթելու շանսերը զրոյական են, իշխանությունները պատճառաբանեն, օրինակ՝ կորոնավիրուսի տարածումը, կամ հազար ու մի այլ հանգամանքներ, ու արդյունքում հետաձգեն կամ չեղարկեն իրենց իսկ կողմից հայտարարված ընտրությունները։
Փորձով է ապացուցված, որ Փաշինյանը միևնույն հարցի շուրջ կարող է մի քանի անգամ փոխել իր դիրքորոշումը, կարևորը, որ ինքը կարողանա այդ իրադրությունից շահած դուրս գալ, իսկ թե դա ինչպես կանդրադառնա պետության վրա, իրեն այնքան էլ հետաքրքիր չի։ Այդ է պատճառը, որ Փաշինյանի հայտարարություններն ու խոստումները, որպես կանոն, ոչ միայն հակասել են միմյանց, այլև հեռու են եղել իրականությունից։ Անցյալ տարի տեղի ունեցած պատերազմը դրա վառ օրինակն է, թե ինչպես կարելի է մոլորության մեջ պահել մի ողջ ժողովրդի։ Ժողովրդի հետ Արցախյան հիմնախնդիրը հրապարակային քննարկել խոստացած իշխանությունների քարոզչամեքենան պատերազմի օրերին գրեթե ամեն օր հայտարարում էր հաղթելու մասին, բայց իրականում հայկական կողմն անընդմեջ զիջում էր իր դիրքերը։ Հենց այդպես էլ «հաղթելու ենք» կարգախոսների ներքո ժողովրդին առաջնորդեցին դեպի կապիտուլ յացիա՝ իսկական շոկի ենթարկելով հանրությանը։ Այդպես Փաշինյանը նաև «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում, որը այն ժամանակ էլ դարձավ տնտեսագետների հեգնանքի ու թերահավատության առարկա: Սակայն եթե մի որոշ ժամանակ այդ «հեղափոխությունը» միայն մանիպուլացվող վիճակագրական ցուցանիշներում էր, ապա վերջերս այն լիովին հօդս է ցնդել։
Բայց Փաշինյանը չի դադարում մոլորեցնել ժողովրդին, ինչ-որ ՀԴՄ-ների թիվ է գտնում և փորձում է համոզել, թե տնտեսությունը սկսել է վերականգնվել, այնինչ այսօր տնտեսական դրությունը ոչ միայն շարունակում է բարդանալ, այլև շատ մարդիկ ուղղակի ծայրահեղ վիճակում են հայտնվել։ Նույնկերպ հիմա նա խոսում է բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների ավելացման մասին, բայց իրականում մենք բախվել ենք բյուջեի դեֆիցիտի ավելացմանը։ Փաշինյանը մարդկանց խոստանում էր, թե հսկայածավալ ներդրումներ են լինելու, սակայն իշխանափոխությունից հետո ոչ միայն ներդրումներ չկան, այլև, դրան հակառակ, կապիտալի արտահոսքն է արագացել։ Փաշինյանի կողմից շահարկվող թեմաներից են նաև կոռուպցիայի, թալանի ու մենաշնորհների վերացման հարցերը։ Նա խոստանում էր կոպեկ առ կոպեկ վերադարձնել ժողովրդից թալանվածը և գողացվածը, որի արդյունքում մարդիկ սկսելու են լավ ապրել, բայց այս երեք տարվա ընթացքում, բացի շոուներից ու «բռնոցի-թողոցիների» անվերջ տեսարաններից, առարկայական ոչ մի քայլ չարվեց՝ ցույց տալով, թե որքան ուռճացված էին պատկերացումները այդ «թեմաների» մասին: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ապա ժամանակը ցույց է տալիս, որ քայլողները ավելի հակված են դեպի կոռուպցիան։ «Թավշյա» պաշտոնավորների բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ մեր աչքի առջև են։ Փաշինյանը միշտ խաբել է ու հիմա էլ շարունակում է նոր ստեր հորինել՝ ընտրություններին ընդառաջ հասարակությանը «կերակրելու» համար։
Բայց այնպես չէ, որ նա միայն իշխանությունը ստանձնելուց հետո է հմտացել մանիպուլ յացիաների մեջ։ Նա այդպիսին եղել է միշտ: Եթե հիշում եք, ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը ԵԱՏՄից դուրս գալու անհրաժեշտության մասին ամպագոռգոռ ճառեր էր ասում, իսկ հիմա ամեն անգամ խոսում է ԵԱՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին։ Ժամանակին նա նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ամենամոլի քննադատներից մեկն էր, բայց ստացվեց այնպես, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սահուն անցկացրեց իր կողմից այդքան «ատելի» կուտակայինը։ Նույն կերպ ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր պետական պարտքի ավելացմանը և միշտ դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, բայց ինքը բոլորից շատ է ավելացրել պետական պարտքը՝ պետության վրա լրացուցիչ բեռ դնելով։ Այսպիսի օրինակներով, այսինքն՝ դրանք միայն թվարկելով՝ կարելի է հատորներ գրել: Այնպես որ, ցանկացած թեմայի շուրջ հանրությանը մոլորեցնելու հարցում Փաշինյանն արդեն տարիների փորձ ունի, այդ ամենը նրա արյան մեջ է ներծծված, ուստի շատ հանգիստ կարող է հավակնել ստերի մանիպուլ յացիաների գծով «գրոսմայստերի» կոչման։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 08․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ