ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով վարույթը չի կարճվի. դատարանը մերժեց միջնորդությունը 04/08/2021 19:53 | Քրեական խրոնիկոն
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով քրեական գործի վարույթը չի կարճվի: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, Գևորգ Լոռեցյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական նիստին Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Նշենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում է Լոռեցյանի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, մինչդեռ՝ Հովհաննիսյանի փաստաբանը գտնում է, որ Լոռեցյանին վերագրվող արարքը չի համապատասխանում առաջադրված մեղադրանքի դիսպոզիցիային, այսինքն՝ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում նկարագրված արարքի բնույթին: Փաստաբանի դիտարկմամբ՝ այդ պարագայում գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանը պարտավոր էր վերադարձնել գործը և քանի որ դա չի արվել սահմանված ժամկետներում և ակնհայտ է, որ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում նկարագրված արարքի բնույթին, միջնորդում է կարճել գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով: Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Ավելին՝ դատախազը նկատեց, որ ներկայացված միջնորդությունը նաև ժամանակավրեպ է:
Շուրջ մեկ ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նախագահող դատավորը հրապարակեց որոշումը՝ մերժելով պաշտպանի միջնորդությունը:
Թեև Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը հայտարարեց, որ միջնորդություն է մուտքագրել աշխատակազմ՝ Լոռեցյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված; Դատական նիստը կշարունակվի ապրիլի 14-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կալանքի տակ է 2019թ դեկտեմբեր ամսից։ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լաուռ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Նշենք, որ սույն գործով մեղադրյալները երեքն են։
Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լուառ» և «Էլիտ Սպիրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ