ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանցիների մոտ թյուր տպավորություն է ստեղծվել, թե հայաստանյան հասարակությունը համաձայն է իրերի այս դասավորության հետ, քանի որ Փաշինյանը դեռ իշխանության ղեկին է. իրանագետ 04/08/2021 23:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում այժմ իրեն իշխանություն համարող վարչախումբը ունակ չէ որևէ ոլորտում հաջողություն գրանցել, այս մասին է խոսում անցած 3 տարիների փորձը, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա դիտարկմամբ՝ հաջողություն կարող ենք արձանագրել մեկ նախապայմանով ` եթե այս իշխանությունը հեռանա:
«Այս իշխանությունները պետք է դա հասկանան և հեռանան նաև ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի: Հայաստանի հաջորդ կառավարիչները անշուշտ ունակ են բարելավել ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները և նոր մակարդակի հասցնել մեր հարաբերությունները նաեւ մյուս դաշնակիցների և գործընկերների հետ», - նկատեց իրանագետը:
Այս տարվա սկզբին Իրանի կողմից եղել են ադրբեջանահաճո հայտարարություններ:
«Նախ մենք պետք է արձանագրենք, թե ովքեր են հանդես եկել նման հայտարարություններով: Նման հայտարարություններով աչքի է ընկել Բաքվում Իրանի դեսպանը և շատ տարօրինակ է, որ դեսպանը նման հռետորաբանություն է օգտագործում: Սակայն նա միակը չէր:
Կարծում եմ խնդիրը մի քանի հարթություններում է ` առաջինն այն է, որ իրանական կողմը ցանկանում է ներկայություն ունենալ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներում, հաշվի առնելով, որ արաքսյան գոտում ահաբեկիչների գտնվելու հանգամանքը անհանգստացնում է իրանական կողմին: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ իրանցի լրագրողը Բաքվի բռնապետին հարց տվեց ահաբեկիչների մասին և դրանով շատ զայրացրեց Ալիևին: Դա ցույց է տալիս, որ իրանցիները փորձում են զանազան միջոցներով ապահովել իրենց ներկայությունը Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներում», - ասաց Ոսկանյանը:
Նրա խոսքերով, երկրորդ հարթությունը պայմանավորված է Հայաստանի ներսում տիրող իրավիճակով: «Պարտության խորհրդանիշ հանդիսացող վարչապետի աթոռը զբաղեցնողը, իշխանության ղեկը պահում է իր ձեռքերում, ինչը իրանցիների մոտ թյուր տպավորություն է ստեղծում, որ հայաստանյան հասարակությունը և հայ ժողովուրդը համաձայն է իրերի այս դասավորության հետ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, դա սխալ ընկալման արդյունք է: Մեր հասարակությունը իր դժգոհությունը արտահայտում է բողոքի գործողություններով: Եվ հենց այս բողոքի գործողությունները պետք է հիմք հանդիսանան Հայաստանում հասարակական տրամադրությունների չափման համար», - շեշտեց իրանագետը:
Երրորդ հարթությունը ` անձնական շահագրգռվածությունն է:
«Ցավալի է, բայց Բաքվի բռնապետը կարողացել է իրանական որոշ շրջանակների հետ ստեղծել վստահելի հարաբերություններ: Կարծում եմ դրա խորքում կան այլ գործընթացներ, օրինակ ` կոռուպցիոն գործընթացներ: Ինչևէ այդ մարդիկ ունեն անձնական շահագրգռվածությունը», - ասաց նա:
Իրանագետը, սակայն հավելեց, որ իրանական կողմը հանդես է եկել նաև հայանպաստ հայտարարություններով: «Օրինակ` Իրանի ԱԳՆ նախարարի հայտնի հայտարարությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը Իրանի համար կարմիր գիծ է: Դա շատ կարևոր է, հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական դաշինքի նկրտումները ` Սյունիքի նկատմամբ:
Բացի դրանից Իրանի ներսում վերլուծական և հասարակական շրջանակներ կան, որոնք խոսում են Հայաստանի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի բերելու մասին: Եվ այս համատեքստում ես կարծում եմ, որ իրավիճակը այնքան էլ մռայլ չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը:
Ադրբեջանցիները շահագրգիռ են ներկայացնել Իրանի դիրքորոշումները ` հակահայկական պրիզմայի ներքո: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ Բաքվի բռնապետը շատ ճիշտ քաղաքականություն է վարել Իրանի հետ հարաբերություններում: Բացի այդ, նրանք ուզում են ցույց տալ, որ Հայաստանը այս տարածաշրջանում մեկուսացված է, և չունի բարեկամներ: Ադրբեջանցիները ցանկանում են մեր մոտ հուսահատություն առաջացնել, որպեսզի հայ հասարակությունը հանձնվի ադրբեջանա-թուրքական ողորմածությանը: Սակայն մեր հասարակությունը պահպանում է իր իմունիտետը, Հայաստանը կենսունակ պետություն է», - շեշտեց Ոսկանյանը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից