ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Հրանտ Բագրատյանն ապացուցեց, որ 2020թ.-ին 120 մլն դոլար պարգևավճար է բաժանվել, ներողություն կխնդրեմ. Թունյան 04/07/2021 12:57 | ԼՐԱՀՈՍ
Մենք առաջարկել ենք, որ նախագահի աշխատակազմից մշտապես մասնակցեն մեր նիստերին։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Եղել են դեպքեր, երբ օրենքները քննարկել ենք, ընդունվել են հետո նախագահի ստորագրման ժամանակ որոշ մտահոգություններ են հնչել։ Դրանից հետո առաջարկել ենք, որ նախագահի աշխատակազմից մշտապես մասնակցեն մեր նիստերին, և եթե կան մտահոգություններ հենց հանձնաժողովի նիստերի ժամանակ այդ մասին հնչեցվի։ Այդ հրավերը միշտ ուղարկում ենք։
Վերջերս ՏՄՊՊՀ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելիս նախագահի գրասենյակը նույնպես որոշ մտահոգություններ էր արտահայտել, ըստ այդմ կրկնում եմ իմ առաջարկը. Մասնակցել հանձնաժողովի նիստերին և եթե կան մտահոգիչ հարցեր, տեղում դրանք բարձրացնել, որպեսզի ստորագրման փուլում որոշ դիտարկումներ արվեն ու այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ԱԺ-ում հարցերը պատշաճ կերպով չեն քննարկվում»,-նշեց պատգամավորը։
Բաբկեն Թունյանը նկատեց՝ քանի որ ԱԺ-ն ոչ միայն օրենսդրական նախագծեր մշակելու, ընդունելու համար նախատեսված մարմին է, այլև հաղորդակցության և քաղաքականության մարմին, անդրադարձավ նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին.
«Հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանը նշել է, որ հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020թ.-ի եկամուտները և յուրաքանչյուրինը կազմում է 60 հազար դոլար։ Նա նաև ասել է, որ ամեն ամիս ԱԺ նախագահին և պատգամավորներին պարգևավճար են տալիս։ Անցած տարի միայն դրա համար 120 մլն դոլար է ծախսվել, որով 2000 հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել։
Ուզում եմ ասել, որ այս բոլոր պնդումները սուտ են։ ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, իսկ հրապարակված տվյալներով նման ինֆորմացիա չկա։ 120 մլն դոլար պարգևավճար պետական համակարգում 2020-ին չի եղել։ Եթե Հրանտ Բագրատյանն ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլար պարգևավճար է բաժանվել, ես ներողություն կխնդրեմ, իսկ եթե չապացուցվեց, ինքը պետք է ներողություն խնդրի»,-նշեց Բաբկեն Թունյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ