ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկաններին հրամայված է՝ եղե՛ք ագրեսիվ և անզիջում, դուք հրաման եք կատարում, մոռացեք, որ մարդ եք, ու նրանք մոռանում են․․․ 04/07/2021 16:28 | Վերլուծություններ
Ապրիլի 7-ին, Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի օրը ազգությամբ հայ, համենայնդեպս, «յան» ազգանուն կրող ոստիկանները բռնի ուժ գործադրեցին, վիրավորեցին ու ուշագնացության հասցրեցին, քաշքշելով բռնոտեցին, բռնոտելով մեքենաների մեջ նետեցին ու ոստիկանության բաժիններ բերման ենթարկեցին հայ կանանց։
Նրանք այդ ամենն արեցին մայրության տոնի օրը։ Այդ օրը որպես կանոն նախկինում պետական արարողակարգի մաս էր դարձել նաև փողոցներում և հրապարակներում կանանց ծաղիկներ նվիրելը՝ ի նշան հարգանքի, սիրո և երախտագիտության։
2020-21 թվականների տխուր իրողությունների համապատկերում, երբ մեր երկրում հենց ներկա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում անջնջելի և անդառնալի փաստ ունենք, այն է՝ որդեկորույս մայրեր, որոնց զավակները զոհված են, ունենք անհետ կորած ու գերեվարված իրենց զավակներին , ամուսիններին ու եղբայրներին արդեն կես տարի սպասող մայրեր, կանայք ու քույրեր, ինչը նշանակում է՝ ներկա իշխանությունն ավելի քան ուշադրություն և զգայնություն պիտի աշխատեր ցուցաբերել հայ կնոջ, հայ մոր նկատմամբ, բայց եկեք տեսեք, որ ճիշտ հակառակ փաստերի և իրադարձությունների ենք ականատես լինում՝ բռնություն և վայրագություն։
Կառավարության շենքի դիմաց իրենց նախապես հայտարարած խաղաղ ակցիան իրականացնող կանայք, թերևս, մտածում էին՝ հայ ոստիկանները մի-մի ծաղիկով կդիմավորեն իրենց, բայց ոչ՝ նրանց հրահանգ էր տրված՝ լինել ագրեսիվ ու վայրագ։
Առանց խոսքի՝ այս ոստիկանները 2018-ի կամ նույնիսկ՝ 2019-ի ոստիկանները չեն։ Նրանք բացարձակ ոչինչ չգիտեն իսկական ոստիկանի կերպարի մասին։ Ասենք՝ չգիտեն, ամենապարզ ճշմարտությունը՝ որ ոստիկանը ՀՀ քաղաքացուն պաշտպանելու համար է այլ ոչ թե՝ քաղաքացուն հրմշտելու, նրա հանդեպ ուժ գործադրելու, ձեռնամարտի համար։ Ըստ էության, այս ոստիկանները հենց նրանք են, որոնց մասին ներկա իշխանության առաջնորդը ասում էր՝ «նոր, բարեփոխված, բարեկիրթ» ոստիկաններ ենք ունենալու։
Իրականում՝ ինչպես սովորաբար, այս դեպքում էլ՝ ճիշտ հակառակ երևույթի հետ գործ ունենք։ Բնականաբար։ Ինչպե՞ս կարող է բարեկիրթ ոստիկանը աշխատել «ասֆալտին պառկեցնելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու» մասին պարբերաբար հրամայող իշխանության շրջանակում։ Այս ոստիկանությունը բոլորովին ուրիշ է, նախ՝ նրանց հայերեն խոսքն է ահավոր, նրանք պարզ վարվեցողության, էթիկայի կանոններ չգիտեն։ ՈՒր մնաց՝ էսթետիկան․․․մայրության տոնը․․․Իրենց միայն ասված է՝ թևանցուկ պատ կազմեք, այն անձի, այն շենքի կամ այն դռան դիմաց, որը պահում եք, եղեք ագրեսիվ և անզիջում։ Մոռացեք, որ մարդ եք։
ՈՒ նրանք մոռանում են․․․ Ի դեպ, այդպես մոռացել ու սոսկ հրամաններ էին կատարում նաև հայ բարձրաստիճան սպաները՝ պատերազմի օրերին։ ՈՒ կորցրինք Արցախի 80 տոկոսը։
Հային հայրենազրկել, հայրենիքի զգացողությունից, այդ գիտակցությունից զրկել՝ այս է ներկա իշխանության առջև դրված խնդիրը։ Բոլոր օրերին, այդ թվում նաև՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի օրը։
Չի՛ լինելու․․․ Չի լինելու, քանզի «մենք ճակատագրով դատապարտված ենք Հայաստան ունենալու»։
Հ․Գ
«Չի կարող պատահել, որ մենք մարտիրոսներ չունենանք։ Իմ դժբախտությունն է և երջանկությունը, բարեբախտությունը երևի, որ մենք կանք, և դժբախտությունը՝ միաժամանակ, որ միշտ պիտի տառապենք։ Վերացնեն Հայաստանը, մաքրեն, սրբեն, էլի կգտնվեն հայեր, որոնք կստեղծեն Հայաստանը։ Մենք ճակատագրով դատապարտված ենք Հայաստան ունենալու»՝ սա ասել է մեր ժամանակի մեծերից՝ Աղասի Այվազյանը՝ Վազգեն Սարգսյանի կերպարը բնութագրելիս։ 2000 թվականին։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ