ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամ ես, կամ ինքը. Փաշինյանի հետ նույն հողում չեմ կարող լինել. Բագրատյան 04/06/2021 15:35 | ԼՐԱՀՈՍ
Մենք այս պատերազմում չպարտվելու հնարավորություն ունեինք: Նա դավաճան է։ Այս մասին Սևանում ՀՓՇ հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Փաշինյանին հենց առաջին օրն ասվեց պայթեցրու Սարսանգը և ոչնչացրու Մարտակերտի ռազմաճակատը: Դրա համար արդեն ամենինչ պատրաստ էր, հեղեղ էր լինելու: Իսկ զինվորներին պետք էր տեղափոխել հարավային ուղղություն, քանի որ հարավից էր գալիս թշնամին: Մենք իրեն առաջարկում էինք Իսկանդերով խփել նավթամուղին և գազամուղին, իսկ նա չգիտես ինչու կրակում էր Գյանջա քաղաքի բնակելի տներին»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը հավելելով, որ հոկտեմբերի 19-ին Պուտինը Փաշինյանին ասել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը, որպեսզի Հադրութի կեսը և Շուշին մեզ մնան, նաև մեզ էին մնալու Լաչին ու Քելբաջարը:
«Սակայն Նիկոլը հայտարարել է, որ ավելի լավ է նա այդ տարածքները հանձնի և բոլորիս խաբի, որ պարտվել է, քան կանգնեցնի պատերազմը, իսկ հետո իրեն ասեն դավաճան»,-նկատեց Բագրատյանը:
Նախկին վարչապետն ասաց, որ Փաշինյանը կոռուպցիոներ է: «Ինքը պետք է բարձրացներ պատգամավորների կամ ԱԺ նախագահի աշխատավարձը, բայց նա դա չի համարձակվում անել և նրանց տալիս է ահռելի պարգևավճարներ: Իրենք անցայլ տարի ծախսել են 120 հազար դոլար, այս գումարներով մենք կարող էինք 2000 փոքր ԱԹՍ գնել, կամ «Տոռ» հակաօդային համակարգ»,-ասաց Բագրատյանը:
Ըստ Բագրատյանի, անցյած տարի բյուջեի եկամուտները պակասել են 19%ով, այս տարի բյուջեի եկամուտները պակասել են 11%-ով։
«Այս խայտառակ վիճակը խոսում է այն մասին, որ կոռուպցիան ու ստվերը շատացել են: Նա փող չունի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար: Չի կարելի պսիխոզով հիվանդ մարդուն նշանակել երկրի ղեկավար և լավ բան սպասել: Իր կինը վերցնում է 5 մլն դրամ և բաժանում զոհվածների ընտանիքներին, բայց դա մեր բյուջեի փողն է»,-հայտարարեց Բագրատյանը:
Նա կարծում է, որ չի կարելի Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, քանի որ նա արյուն է թափելու:
«Ինքը հնարավորություն ունի խառնել ամբողջ հանրապետությունը, նա կպարտվի, բայց ինչու ռիսկի գնանք: Նա տվել է մեր հողերը թուրքերին, իսկ հիմա թուրքը մոտեցել է Կապան քաղաքին, սահմանը Կապանից հեռու էր 180 կմ: Մենք առյուծի պես կռվում էինք, թուրքը հնարավորություն չուներ մեզ հաղթելու:
Գունդը 350 հոգի փախել են հարավային ռազմաճակատից, նա թույլ չտվեց նրանց պատժելու կամ գնդակահարելու, արդյունքում դրա պատճառով 1000 մարդ զոհվեց:Դա հայտնի պատմություն է։
Կամ ես, կամ ինքը. Փաշինյանի հետ նույն հողում չեմ կարող լինել»,-ամբիոնից հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ պետք է հեռացնել Փաշինյանին, հետո տեսնել, թե թուրքի դեմ ինչպես ենք պայքարելու:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ