ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր կյանքը թողել ենք ինքնահոսի, պետությունը՝ նույնպես. առանց դասեր քաղելու, առանց խրատվելու․ «Փաստ» 04/06/2021 10:42 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի ապրիլի չորսին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Ըստ ավանդույթի, տոնական այդ օրը սեղանին պետք է լինի ներկած հավկիթ, չամիչով և տարբեր չրերով փլավ, տապակած կանաչի, ձուկ, կանաչեղեն, թխվածք և այլն։ Բայց կարևոր է տոնի հոգևոր խորհուրդը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաև Զատիկ անվամբ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:
Առհասարակ, մենք՝ հայերս, մշտապես հպարտանում ենք այն հանգամանքով, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, մենք հպարտանում ենք մեր հազարամյա վանքերով ու եկեղեցիներով, մեր դարավոր պատմությամբ: Մենք առհասարակ գլուխ գովելու հետ մեծ սեր ունենք։ Մենք, մենք, բայց մեր ամենօրյա կյանքը ցույց է տալիս, որ մենք հեռացել ենք իրական արժեքներից, հեռացել ենք Աստծուց, հավատքից, անում ենք բաներ, որոնք բնորոշ չեն ոչ միայն քրիստոնյա մարդուն, այլ մարդուն առհասարակ։ Մենք կորցրել ենք մեր արժանապատվության, մեր հավատի, հարգանքի ու սիրո սերմը։ Դարձել ենք եսակենտրոն, չենք զատում կարևորն անկարևորից, ուրացել ենք մեր հավատը։ Յոթ «մահացու» մեղքերն ենք գործում՝ առանց ապագայի մասին փոքր-ինչ մտածելու։ Հպարտանում ենք սին արժեքներով։ Նախանձում ենք, երբ մեր հարևանն ավելի լավ է ապրում, առանց մտածելու, թե ինչ դժվարությամբ է նա ձեռք բերում ամեն մի իրը, որ կյանքում նա էլ իր պայքարն է մղում՝ իր զավակներին ու իրեն բարեկեցիկ կյանքով ապահովելու համար։ Որկրամոլ ենք, երբեմն տպավորություն է, թե ստամոքսով ենք առաջնորդվում, կարևորը կուշտ լինենք։ Տոնական բոլոր օրերին խանութներում հերթեր են գոյանում, բանական մարդու համար անհասկանալի, անընդունելի հերթեր ուտելիքի համար։ Մենք հոգևոր տոն ենք նշում, բայց առաջնահերթություն տալիս սննդին, իսկ մեր հոգին, մեր սիրտը ո՞վ պետք է սնի։ Բարկանում ենք ամեն առիթով, չենք հանդուրժում, երբ մեզ մի բան են սովորեցնում, ճիշտ ճանապարհը ցույց տալիս։ Ագահ ենք, դա ամեն հարցում է դրսևորվում, հատկապես, երբ խոսքը ստամոքսի և գումար կուտակելու մասին է։ Անասելի ծույլ ենք՝ ընտանիք կազմելու, պետությունը զարգացնելու հարցում ևս։ Այսքանից հետո կիրքը գուցե որպես մահացու մեղք էլ չդիտվի։ Մեր կյանքը թողել ենք ինքնահոսի, պետությունը՝ նույնպես։ Առաջ ենք գնում առանց դասեր քաղելու, առանց խրատվելու։
Առաջնային տեղ ենք տալիս ուտելուն, ցանկացած տոն մեզանում կորցրել է իր հոգևոր խորհուրդը, դրանք վերածվել են կերուխումի օրերի։ Տեսնես ինչո՞վ ենք արդարացնում սուպերմարկետներում պայքարը ձվի համար։ Եթե զատկական մեր սեղաններին չլիներ ներկած հավկիթ, դրանով իմաստազրկվելո՞ւ էր տոնի խորհուրդը։ Իհարկե, ոչ։ Բայց այդ ի՞նչ պայքար էր, ի՞նչ մենամարտ հանուն մեկ տուփ հավկիթի։ Մեր կյանքի, առօրյայի այս տեսակ շարունակությունը ստիպում է կասկածել՝ գուցե մենք 44-օրյա պատերազմ չենք վերապրել, գուցե հազարավոր զոհեր, վիրավորներ, հարյուրավոր գերիներ չունենք։ Գուցե մեր երկրում չկան այլևս չլուծված խնդիրներ, մեր սահմաններն ապահով են, կյանքն՝ անհոգ, գուցե... գուցե... Լավ մի անմեղ հարց՝ «յո՞ երթաս, հայ ժողովուրդ»։ Ո՞ւր ենք հասել, ո՞ւր ենք գնում, մինչև ե՞րբ այսպես։ Ողջախոհ լինենք մեր կայացրած որոշումներում, նախընտրենք բարին՝ վատը կամենալու փոխարեն, սիրենք ու հարգենք մեզ շրջապատող մարդկանց, մի բուռ ենք մնացել: Դադարենք իրար այսչափ ատելուց, այսչափ պախարակելուց: Ախր, էլ ի՞նչ ունենք կորցնելու, մենք ամենակարևորը կորցրել ենք, այլևս որևէ տոն առաջվանը չի լինելու՝ առանց մեր տղաների: Մայրերն ու հայրերն այսուհետ առաջին հերթին Եռաբլուրում և գերեզմանատներում են նշելու յուրաքանչյուր տոն, սրանից մեծ ցավ կարո՞ղ է լինել:
Կառուցենք հզոր պետություն, բուժենք մեր կողքին ապրող տղաների հոգևոր ու մարմնական վերքերը, սփոփենք ծնողներին, որոնք իրենց որդիներին են կորցրել, թիկունք դառնանք նրանց ու նրանց զավակներին, որոնք ապրելու են թե՛ իրենց, թե՛ իրենց հայրերի փոխարեն: Իսկ վերջում ամփոփենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Սուրբ Զատիկի առիթով շնորհավորական ուղերձից մի հատվածով. «...Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչինչ չի կարող արդարացնել ազգի ու հայրենիքի մասնատումն ու տկարացումը, ազգային և հոգևոր մեր արժեքների, նախնյաց ավանդների ոտնահարումը, նոր սերնդի ապազգայնացումն ու բարոյազրկումը, ազգի արժանապատվության ու պատվի նսեմացումը։ ...Քրիստոս հարություն է առել և մեզ պարգևել զորությունը նորոգելու մեր հոգիները, մեր կյանքը։ Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման։ Հարության հրաշքը կենսագործենք մեր երկրում ու կյանքում։ Ջերմ իղձերով փարված մնանք մեր հարազատ բնօրրանին՝ մեր հողին, ջրին, մեր օջախին, կանխելու համար արտագաղթը հայրենիքից և հզորացնելու մեր պետությունը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ