ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը 04/06/2021 12:42 | Վարչական իրավունք
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դատական կարգով վիճարկել է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Մարտի 23-ին նա երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի։
Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։ Բացի դա՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 15-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ անձնակազմի ցուցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին։
Խաչատրյանը նաև պահանջում է դատարանից՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու և իրեն ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնել, որպես ածանցյալ պահանջ՝ Տիրան Խաչատրյանին ներառել ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու մասին։ Նշված հայցադիմումը մակագրվել է Դանիել Դանիելյանին, որը մարտի 30-ին վարույթ է ընդունել այն։ Բացի դա՝ Խաչատրյանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ հայցվորի հայցի ժամանակավոր բավարարումը, կարող է ապահովել ինչպես հայցվորի արդար դատաքննության իրավունքի գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը, այնպես էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր չի լինի, և այդ հարցում առկա կլինի որոշակիություն, հետևաբար նշված միջոցի կիրառումն ուղղված է բացառապես հետագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարման ապահովմանը:
Ըստ հայցվոր Տիրան Խաչատրյանի՝ այս պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ իրեն զորամասի անձնակազմի ցուցակներից հանումը պետք է տեղի ունենար արձակուրդից վերադառնալուց հետո միայն, որը, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանների պատճառով չի իրականացվել, որպիսի փաստերի համադրությունը ևս վկայում է նրա մասին, որ գործող օրենսդրական կարգավորումների անտեսման պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի գործողություններն ուղղված են եղել բացառապես հայցվորի կողմից իր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնի ազատմանը և հեռացմանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է ներքին համոզմունք այն մասին, որ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել տվյալ պահանջի շրջանակներում գործով կայացվող դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի ապահովման մասին միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:
Միևնույն ժամանակ դատարանը դատական նիստի օր է նշանակել մայիսի 4-ին՝ ժամը 11։30-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ