ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին. Թևանյան 04/05/2021 13:08 | Մեկնաբանություն
Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
«Կանխել Հայաստանի վերացումը
Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետևյալ պատճառներով՝
ա․ հաղթել էր Արցախյան 1–ին պատերազմում և ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,
բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը, Գյումրիում կար ռուսական ռազմաբազա,
գ․ հայ–ադրբեջանական հարաբերություններում (Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված բանակցություններ) հանդիսանում էր լիարժեք կողմ, ունեինք Արցախի դե ֆակտո պետականություն,
դ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն էր վարում, ինչը հայ–թուրքական հարաբերություններում որոշակիորեն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվ էր 1998–2008թթ․, ինչը հնարավորություն էր տալիս տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից և դիրքային առավելություն տալ մեզ (ի դեպ, Թուրքիան հետպատերազմական 1994–ից հետո ամենահարգալիցը մեր հանդեպ հենց այդ փուլում է եղել․ մյուս ժամանակահատվածներում Թուրքիան միայն ագրեսիվացել է, իսկ Փաշինյանի կառավարման փուլում ուղղակիորեն ներգրավվեց մեր դեմ պատերազմի մեջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատվածն է եղել։
Ի՞նչ ունենք հիմա։
Պարտված բանակ, Արցախի կորսված պետականություն, կապիտուլյացիա։
Հայ–ռուսական հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ խնամակալական բնույթի են դարձել։ Մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով կախված է ՌԴ–ից (նախկինում դա հայ–ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգությունն ու կյանքի իրավունքն ապահովում է բացառապես Մուրադովի գլխավորած զինուժը։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։
Արցախի հարցով բանակցություններ դե ֆակտո չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ալիևը միայն հոխորտանքով է խոսում մեզ հետ և հավակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտության բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետևում է այլոց առևտրին և GPS–ով հանձնում սահմանները։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարենը սկսել է ագրեսիվ պրոթուրքական ու, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզ։
Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են»,- գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից