ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են ԱԽ և կառավարության անդամների կեսից ավելին. Ղազարյան 04/05/2021 10:49 | Մեկնաբանություն
Կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«2020 թվականի 44 օրվա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, ռազմական դրության պայմաններում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնանկ են արվել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը (Անվտանգության խորհրդի անդամ), ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։
Պաշտոնից ազատվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ առողջապահության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։
Ստացվում է, որ կարճ ժամանակահատվածում վարչապետի միջնորդություններով պաշտոններից հեռացվել են Անվտանգության խորհրդի և կառավարության անդամների կեսից ավելին։ Չնայած այն հանգամանքին, որ «թափանցիկ» և «հրապարակային» գործելաոճ հորջորջած կառավարության ղեկավարը որևէ բացատրություն և մեկնաբանություն չի տվել ռազմական դրության պայմաններում բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների պաշտոնանկությունների պատճառների վերաբերյալ, որոնց մի զգալի մասը պատասխանատու էին երկրի ուժային և անվտանգային կառույցների ղեկավարման համար, ակնհայտ է, որ մեծ մասի դեպքում պաշտոնանկության հիմք են հանդիսացել ձախողումները։ Ինչ է ստացվում․ օրինակ, արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել։ Կամ, պաշտպանության բնագավառում ձախողումների համար նախարարը պաշտոնանկ է արվում, բայց նրա անմիջական ղեկավար վարչապետը՝ շարունակում է պաշտոնավարել․․․ և այդպես շարունակ՝ բոլորի դեպքում։ Այդ ամենը տրամաբանական կլիներ միայն այն պարագայում, եթե այդ պաշտոնյաները կատարած չլինեին իրենց անմիջական ղեկավարի՝ վարչապետի հանձնարարությունները, գործեին նրանից գաղտնի, իրենց քայլերն ու գործողությունները չհամաձայնեցնեին նրա հետ և այլն։ Բայց եթե նման բան տեղի չի ունեցել, նշանակում է, որ նրանք բոլորը դարձել են քավության նոխազներ, հեռացվել են իրենց պաշտոններից, բայց իր պաշտոնին է մնացել նրանց բոլորի ղեկավարը, բոլոր ձախողումների և դժբախտությունների թիվ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նման անտրամաբանական, անհասկանալի, անբացատրելի և տարօրինակ վիճակ դժվար թե որևէ մեկին հաջողվի գտնել որևէ երկրի պատմության մեջ։
Ակնհայտ է մի բան, որ այդ մարդիկ պետք է պաշտոնազրկվեին, քանզի նրանք բոլոր ձախողել են։ Բայց նրանց պաշտոնազրկման հիմքը պետք է լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ոչ թե նա որոշումներ կայացներ նրանց պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինքը շարունակեր մնալ իր դիրքերում և շատ դեպքերում նրանցից անհաջողներին նշանակեր այդ պաշտոններում»,- գրել է Ղազարյան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ