ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հեղափոխության պահապանների» կողմից Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցել. որոշումը կբողոքարկվի 04/05/2021 17:55 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ ԱԱԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Միքայել Շխիմյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ԱԱԾ-ն «Գագիկ Սողոմոնյան» հայտնի ֆեյքի գործով խուզարկություն է իրականացրել մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, նրանց թվում Անժելա Էլիբեգովայի աշխատասենյակում, ապա բերման ենթարկել։ Վերջինս ԱԱԾ-ում հրաժարվել է բացատրություն տալ եւ ԱԱԾ-ն նրան ազատ էր արձակել։ Նկատենք, որ Էլիբեգովան քրեական գործով չի ունեցել որեւէ կարգավիճակ, սակայն ԱԱԾ-ն առգրավել էր նրա աշխատանքային համակարգիչը, որտեղ ադրբեջանագետը նյութեր օր հավաքել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին ու պատրաստվում էր զեկույց պատրաստել։
Անժելա Էլիբեգովային ԱԱԾ տանելու հանգամանքի վերաբերյալ Վահե Խանդիլյան անունով օգտատերը, որը ներկայանում է որպես քաղաքագետ և «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ, հայտարարել էր, թե նրան ԱԱԾ են տարել՝ դավաճանության հոդվածով։
«Էս չեք այ տխմարներ: ԱԱԾ դավաճանության հոդվածով ադրբեջանագետ, ՀՀԿ անդամ Անժելա Էլիբեգովայի համակարգիչն է առգրավել, որի մեջ է եղել նաև վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ամբողջական զեկույցը, որը պիտի հանձնվեր ՄԻՊ-ին, բայց դա նա փոխանցել է Ադրբեջանին, որի դիմաց ստացել է գումար։ Նա և Արա Սաղաթելյանը (Իշխան Սաղաթելյանի եղբայրը) բերման են ենթարկվել»,- հայտարարել էր օգտատերը։
Այս հայտարարությունից հետո Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել իր դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ինչը մերժվել է։
Փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Անժելա Էլիբեգովայի դեմ ևս քրեական գործ չի հարուցվել՝ դավաճանության հատկանիշներով, նյութերի նախապատրաստման ընթացքում զննել են նրա համակարգիչը, և բնականաբար, պարզվել է, որ նման բան չկա և չի էլ կարող լինել։ Բացի դա՝ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Վահե Խանդիլյանը, որը հայտնել է, թե ինքն այլ լրատվական կայքից է արտատպել նշված տեղեկությունները։
«ԱԱԾ-ն փոխարենն այդ մասով քննություն իրականացնի, օպերատիվ հարցում է արել, պարզել, որ դա ֆեյք օգտատեր է և քննություն չի կատարել, իսկ Վահե Խանդիլյանի արարքում սուտ մատնություն չի դիտարկել, քանի որ ինքն ասել է, թե դա իր մտքերը չեն, այլ՝ արտատպել է»,- նշեց Շխիմյանը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բողոք կներկայացվի։
Փաստաբանը նաև պատրաստվում է բարձրաձայնել հարցն առ այն, որ մի դեպքում՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ահռելի ռեսուրսներ են ծախսում՝ պարզելու, թե Գագիկ Սողոմոնյանն ով է, այն է՝ դիմել են դատարան, որի որոշման հիման վրա դիմել են «ֆեյսբուք», իսկ այս դեպքում, երբ կրկին ինչ -որ կեղծ օգտատեր մարդու մեղադրում է պետական դավաճան լինելու մեջ, բավարարվում են միայն օպերատիվ գրությամբ և այդ մասով քննություն չեն իրականացնում։ Փաստաբանը նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կբողոքարկի վերադաս դատախազին, հետո՝ դատարան։
Նշենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործի շրջանակներում փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին՝ խուզարկության ժամանակ Էլիբեգովային պատկանող առգրավված համակարգիչը վերադարձնելու համար, որը բավարարվել էլ Փաստաբանը հայտնեց, որ առաջիկա օրերի ընթացքում համակարգիչն արդեն կվերցնեն։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ