ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է. Ռոբերտ Քոչարյան 04/05/2021 23:41 | ԼՐԱՀՈՍ
Երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրում են Հայաստանի գործող իշխանությունները: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել է, որ անձնական պատասխանատվություն է կրում հենց ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն տարիներ շարունակ մենք գտնվում ենք հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, բանակցություններ են ընթանում Ղարաբաղի շուրջ։ Այս հակամարտությունը գոյություն ունի դեռևս հեռավոր 1988 թվականից։ Ընթանում էր բանակցային գործընթաց, որի ընթացքում ինչ-որ լուծում պետք է լիներ։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները բանակցությունները փակուղի են մտցրել։ Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, պատերազմ է սկսվում։ Ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը շատ բարձր էր, թեեւ Հայաստանի իշխանություններն անտեսում էին պատերազմի մասին բոլորր նախազգուշացումները», - նկատել է երկրորդ նախագահը:
Նա ընդգծել է, որ գործընթացը սկսել է փակուղի մտնել, երբ հայկական կողմը սկսել է անհասկանալի բնույթի նոր պահանջներ առաջադրել։ «Սկզբում հայտարարություն կար, որ նոր իշխանությունը մտադիր Է բանակցություններ սկսել նոր կետից, այսինքն բանակցությունները, որոնք ընթանում էին 1992-ից, զրոյացվել են։ Այնուհետև իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններն առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության չեն շարունակվի։ Եվ վերջում կար «Ղարաբաղը Հայաստանն է և վերջ» բանաձևը։
Այսինքն՝ բավական կարճ ժամանակահատվածում տեղի է ունեցել նոր պոստուլատների կուտակում, որոնք ստեղծում էին տպավորություն, որ հայկական կողմը պարզապես հեռանում է առարկայական բանակցություններից», - հավելել է Քոչարյանը։ Երկրորդ նախագահը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունը չէր հասկանում, որ նման ձևով պատերազմ են հրահրում։
Քոչարյանի խոսքով՝ դա շատ պարզունակ միջոց էր՝ խուսափելու ծանր ու պատասխանատու բանակցություններից։ Այսինքն՝ նման պահվածքը փախուստ էր բանակցությունների պատասխանատու մոտեցումից։ Քոչարյանն ընդգծել է, որ լավագույն դեպքում բանակցային գործընթացը կարող է հանգեցնել հայկական կողմից պահված տարածքների փոխանակմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ:
Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների փոփոխության ինչ-որ հնարավորություն ընդհանուր առմամբ է դիտարկվել։ «Կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածք, իսկ կա տարածք, որի մասին մենք ասում ենք ազատագրված, իսկ միջնորդներն ասում են՝ զբաղված։ Այն ներառվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում, սակայն Սահմանադրությունը ենթադրում էր որոշակի փոփոխության հնարավորություն։ Ըստ էության, այդ տարածքը ընկալվում էր որպես բուֆերային գոտի, բայց նաև ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ մենք կարող ենք բանակցել», - ասել է Քոչարյանը։
Հայաստանի երկրորդ նախագահը նաեւ նկատել է, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Պուտինի ակտիվ, անձնական միջամտությունը, ապա, հնարավոր է, ողջ Լեռնային Ղարաբաղը կորսվեր: Նա համաձայնեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը եղել և մնում է Ռուսաստանը, և Երևանի մասնակցությունը ինտեգրացիոն միություններին (ԵԱՏՄ և ՀԱՊԿ) արտացոլում է հենց այդ իրողությունը, իսկ Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքները հայկական կողմի պարտության հետ կապված անհիմն է անվանել, քանի որ ՌԴ-ն, իր գնահատմամբ, ամեն ինչ արել է՝ պատերազմը դադարեցնելու համար:
Երկրորդ նախագահը հավելել է, որ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը Թուրքիան է, ավելին, ըստ Քոչարյանի՝ Հայաստանը նույնպես Թուրքիայի կողմից ընկալվում է որպես սպառնալիք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից