ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լենինգրադյանում ճանապարհի հաշվին 6 հարկանի շենք է կառուցվում՝ բնակիչներին զրկելով անգամ մայթեզրից, որտեղ են քաղաքային իշխանությունները 04/05/2021 15:21 | ԼՐԱՀՈՍ
Լենինգրադյան 23/11 հասցեին հարող տարածքում կառուցապատողը որոշել է կանաչ գոտու փոխարեն 6 հարկանի բնակելի շենք կառուցել՝ անմիջապես ճամփեզրին։
«Փաստինֆո»-ին հայտնել էին հարակից շենքերի բնակիչները։ Նրանք ահազանգում են, որ դեպի Նոյ թաղամաս տանող ճամփեզրին կառուցապատողը շինարարություն է սկսել, ձողեր է տեղադրել ճանապարհի վրա, անգամ շենքի բակ տանող ասֆալտապատ տարածքն է փորել՝ ասելով, թե իր սեփականությունն է։ Բնակիչները զրկվել են ոչ միայն անվտանգ երթևեկելու հնարավորությունից, այլ նաեւ՝ քայլելու, քանի որ դեպի կանգառ տանող ճանապարհահատվածում այլեւս չկա անգամ արահետ՝ հետիոտնի համար նախատեսված։
Շինարարական աշխատանքների վայրում շինթույլտվության մասին փաստաթուղթ փակցված չէ, աշխատակիցն է հայտնել, որ պատրաստվում են բնակելի շենք և ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել։ Նաև ավելացրել է, թե նախկինում թույլ չէր տրվել սուպերմարկետի կառուցումն անգամ, իսկ հիմա ունեն բնակելի շենք կառուցելու թույլտվություն։
Երբ շենքը պատրաստ լինի՝ նեղ ճանապարհով հնարավոր չի լինելու ապահովել երկկողմանի երթևեկությունը, քանի որ այս ճանապարհը, որը տանում է դեպի Նոյ թաղամաս, ծառայելու է նաև դրան հարակից կառուցվող բնակելի նոր թաղամասին։ Ասել է թե՝ այսօր փլատակների նմանվող այս ճանապարհը բարեկարգելու, ավելի լայնացնելու, հարակից տարածքը կանաչապատելու փոխարեն՝ նոր շենք է կառուցվում ճանապարհի հաշվին։ Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ կարելի է ասել ոչինչ, որ ավտոմեքենաները վաղը չեն կարողանա երթեւեկել դեպի նոր կառուցվող, ինչպես նաեւ արդեն իսկ կառուցված Լենինգրադյան 23/11, 23/13 հասցեները, ոչինչ որ չի լինելու մայթեզր քայլելու համար, ոչինչ, որ մարդիկ չեն կարողանալու մուտք գործել իրենց շենքի բակ՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի պատճառով։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում խնդրին տեղեկանալուց հետո նշեց, որ եթե պատշաճ չի իրականացվել բնակչության իրազեկումը, ապա խախտման համար կառուցապատողը պետք է տուգանք վճարի։ Սակայն ձեռնպահ մնաց տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք կառուցապատողն իրապես ունի ճանապարհի հաշվին բնակելի շենք կառուցելու թույլտվություն։ Նրա փոխանցմամբ՝ անհրաժեշտ է գրավոր հարցմամբ դիմել տեղեկանալու շինարարության թույլտվության մասին վկայող փաստաթղթերին։ Մինչև այդ կուսումնասիրեն բնակիչների նկարահանած տեսանյութերը և համապատասխան մարմինների կողմից կտուգանվեն։
«Միանգամից կակտավորվեն, նույնիսկ եթե թույլտվություն ունեն, որովհետև պատշաճ կերպով պետք է կահավորեն»,- ասաց մամուլի քարտուղարը։
Նշենք, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն արդեն մի քանի օր է, ինչ ընթացքի մեջ են, սակայն քաղաքային իշխանությունները ցուցաբերել են քար անտարբերություն.
Բնակիչները կահազանգեն՝ կզբաղվեն, չէ՝ անօրեն շինարարությունը կշարունակվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը