ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորի գործողությունները պետք է ստանան քրեաիրավական որակում. Ալումյան 04/03/2021 20:33 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատավորի գործողությունները պետք է ստանան քրեաիրավական որակում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։
«Այլ հարց է, թե մենք դրան ընթացք կտանք և ինչ կոնկրետ քայլերով, բայց ամեն ինչ անելու ենք, որ այս երևույթի համար դատավորը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Արդեն ութերորդ օրն է, ինչ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը գոյություն չունի, սակայն Ռոբերտ Քոչարյանը դեռևս քրեական հետապնդման է ենթարկվում այդ հոդվածով։ Սրա համար պետք է պատասխանատվության կրողներ լինեն և լինելու են, չկասկածե՛ք»,- ընդգծեց Ալումյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ՍԴ-ն մարտի 26-ին հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, ասել է թե՝ այդ հոդվածը այլեւս գոյություն չունի, սակայն Ռ.Քոչարյանի, Ա.Գեւորգյանի, Յու.Խաչատուրովի եւ Ս.Օհանյանի նկատմամբ նշված հոդվածի մասով քրեական գործի վարույթը արդարացման հիմքով կարճելու եւ հետապնդումը դադարեցնելու որոշում դեռ չի կայացվել։ Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ։ Հաշվի առնելով, որ նորմի հակասահմանադրական ճանաչվելուց հետո անգամ դատարանը չի դադարեցրել քրեական հետապնդումը, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քրեական հետապնդումը ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և գործի վարույթն այդ մասով կարճելու մասին։ Միևնույն ժամանակ մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին։
Փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակն անթույլատրելի է։
«Պատահական չէ, որ դատարանին ասեցինք, որ պարտավոր է հայտարարել, թե ինչ գործ է քննվում, որի մեջ մտնում է նաև այն, որ պարտավոր է ասել, թե ինչ մեղադրանքներով է գործը քննվում և դատարանը չասեց, մինչդեռ՝ օրենքով պարտավոր էր ասել։ Օրինակ՝ քննվում է քրեական գործ, ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին Քրեական օրենսգրքի այս ինչ հոդվածով, Յուրի Գրիգորի Խաչատուրովի՝ ՔՕ այս ինչ հոդվածով... դատարանն անգամ չի ասում դա, որովհետև նա չի կարող արտաբերել, որ այսօր քննվում է քրեական գործ, ըստ մեղադրանքի՝ Յուրի Խաչատուրովի՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով։ Դա ասելու դեպքում իրավիճակի կատարյալ աբսուրդն ակնհայտ կդառնա»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ դատարանը խնդիր է ունենալու ծանուցագիր ուղարկելու, որում պետք է գրվի, թե կոնկրետ ինչ մեղադրանքներով քրեական գործ է քննվում, բայց 300.1-րդ գրել չի կարող, որովհետև այդպիսի հոդված գոյություն չունի։
Փաստաբանը նշեց, որ բոլորն են հասկանում, որ մեղադրանքն այլևս չկա, հոդվածը չկա, բայց շարունակում են ինչ-որ բան քննել, որը որևէ ընդհանուր բան չունի օրենսդրության հետ։
«Երևի աշխարհում չկա էլ օրենսդրություն, որտեղ այս իրավիճակը հնարավոր է, մեզ մոտ էլ հնարավոր չէ՝ ըստ օրենքի»,- նշեց Ալումյանը՝ ընդգծելով, որ դատավորի գործողություններին պետք է տրվի քրեաիրավական որակում։
Ինչ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությանը, որի բավարարման դեպքում ստեղծված իրավիճակը կարող է ամիսներ տևել, Ալումյանը նշեց, որ փորձում են դատավորին դրդել հանցագործության։
«Եթե դատավորն այս կարգավիճակը պահպանեց, դա արդեն հանցագործություն է և դրա համար անպայման մի օր վրա է հասնելու համապատասխան պատիժ»,- նշեց Ալումյանը։
Նշենք, որ սույն գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, 2019 թվականին կասեցրել էր գործի վարույթն ու դիմել ՍԴ, սակայն վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանը, բեկանել էր այն, իսկ նրա որոշումն էլ բեկանել էր Վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ ՍԴ կարող են դիմել՝ առանց գործի վարույթի կասեցման։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ վճռաբեկի նշված որոշումն արդյոք հիմք չէ, որ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը ձեռնպահ մնա դատախազների միջնորդության հիման վրա գործի վարույթը կասեցնելուց՝ Հ.Ալումյանն արձանագրեց Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները այդ դատարանի դահլիճում երևի բացի իրենցից (նկատի ունի՝ պաշտպաններից հեղ.) ուրիշ ոչ մեկին չի հետաքրքրում. «Եթե իրենց չի հետաքրքրում, թե ինչ է ասել ՍԴ-ն, ոչ մի պատճառ չկա մտածելու, որ իրենց կհետաքրքրի, թե ինչ է ասել Վճռաբեկ դատարանը»։
Անդրադառնալով դատախազների պնդումներին, թե 309-րդ հոդվածով արարքը կլանվել է 300.1-րդ հոդվածի հանցակազմում՝ Ալումյանը նշեց, որ վերջիններս ցանկանում են ինչ-որ հնարքների միջոցով ստանալ հնարավորություն՝ մեղադրանքը վերաորակել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածով, մինչդեռ վերաորակել կարելի է մի բան, որն այս պահին որակված է։
«Եթե իրենք ասում են՝ վերաորակել 309-րդ հոդվածի, նախ և առաջ պետք է այլ հոդվածով որակված բան ունենան, հետո վերաորակեն։ Այսօր չկա որևիցե բան, որը որակված է որևէ հոդվածով, որովհետև այդպիսի հոդված չկա։ Այսօր ոչ մի բան չկա որակված, որ հետո էլ խոսեն վերաորակման մասին, որովհետև այն որակումները, որոնք տրվել են, գոյություն չունեն, չկա 300.1-րդ հոդվածով որակված արարք, որը հետո իրենք կարող են փորձել վերաորակել 309-րդ հոդվածի »,- նշեց Ալումյանը։
Նշենք, որ դեռևս մեկ տարի առաջ՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից նույն հարցի շուրջ արվել են պնդումներ, թե արարքը չի կարող վերաորակվել 309-րդ հոդվածով, քանի որ դրանք տարբեր հանցակազմի հատկանիշներ են պարունակում։ Այլ խոսքով՝ դատախազությունն այսօր հակասում է ընդամենը մեկ տարի առաջ հայտնած դիրքորոշմանը։
Այս հանգամանքին անդրադառնալով՝ փաստաբանը նշեց, որ տեսնում ենք, որ դատախազությունը նույնիսկ այն աստիճանի կարող է հակասել ինքն իրեն, որ «Յոթի» և Նիկոլ Փաշինյանի գործով պնդում էին, որ 2009թ ընդունված 300.1-րդ հոդվածը չի կարող տարածվել 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նույն դատախազությունն ասում է, որ 2009թ ընդունված 300.1-րդ հոդվածը կարող է տարածվել 2008թ մարտի 1-ի իրադարձությունների վրա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ