ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը պահանջել Է Կարմիր շուկան, որպեսզի գերիներին ամբողջությամբ վերադարձնի, բայց Արցախյան կողմը մերժել է առաջարկը. Պատգամավորը հաստատում է՝ նման խոսակցություններ լսել է 04/02/2021 16:41 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմից 5 ամիս անց մինչ օրս չունենք գերիների ամբողջական վերադարձ այն դեպքում, երբ կատարել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, իսկ ադրբեջանական կողմը խախտում է և չի վերադարձնում գերիներին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նշենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարար Արա Այվազյանն արձանագրել է, որ Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ չի վերադարձնում հայ ռազմագերիներին, պատանդներին:
Հարցին՝ եթե հայկական կողմը արձանագրում է հակառակորդի կողմից պայմանավորվածությունների խախտում, ինչու՞ ավելի հստակ քայլեր չի ձեռնարկում՝ դրանք կանխելու ուղղությամբ և չի դիմում միջազգային մարմիններին, Թ.Թովմասյանն արձագանքեց.
«Ես որքան հանդիպել եմ ԱԳ նախարարի հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում ՝ գերիների վերադարձի հարցը, իրենք ասել են, որ միջազգային ճնշումը ուժեղացնում ենք: Նկատվում է, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը իսկապես մեծանում է օրեցօր, մի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի ավելի կոշտ միջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ: Սրանից ավել ես չեմ պատկերացնում էլ ի՞նչ կարող են անել՝հաշվի առնելով այն իրողությունը, որ մենք պարտվող կողմն ենք և հաղթող կողմը հաղթում է բոլոր ասպարեզներում»:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք է շատ աշխատանք կատարվի դիվանագիտական դաշտում, և արվի առավելագույնը՝ կոշտացնելու մեր քաղաքականությունը և Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության ճնշումները ավելացնելու ուղղությամբ։
«Երեկ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը իրականությանը բավականին մոտ էր, այնտեղ թեպետ ձևակերպում կար, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքների նկատմամբ վերահսկողությունը, բայց, այնուամենայնիվ, մի քանի տարածքներ էլ վերցվել է իր կողմից, այսինքն` արձանագրվում է օկուպացիա: Այս և այլ քայլեր, եթե համադրում ենք, ստացվում է, որ իսկապես մենք որոշ քայլեր իրականացնում ենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումներն ավելացնելու ուղղությամբ, բայց թե ինչ արդյունք կտան, կամ թե նա որքանով կենթարկվի Ադրբեջանը այդ ճնշումներին և ինչ հետևություններ կանի, ժամանակը ցույց կտա»,-ասաց Թովմասյանը:
Իսկ թե բավարար գնահատու՞մ է գերիներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները, զրուցակիցն արձանագրեց, որ զինադադարից հինգ ամիս անց չունենք գերիների ամբողջական վերադարձ.
«Քանի որ դա փակ գործընթաց է, ես չգիտեմ՝ իրենք ինչ են անում, որ համարեմ բավարար կամ անբավարար: Այնքանով է անբավարար, որ պատերազմից 5 ամիս անց մինչ օրս չունենք գերիների ամբողջական վերադարձ, այն դեպքում, երբ մենք կատարել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, իսկ ադրբեջանական կողմը խախտում է և չի վերադարձնում գերիներին: Մենք անկախ պատգամավորներով խորհրդարանում նախաձեռնեցինք Ադրբեջանի այդ գործողությունները դատապարտող հայտարարություն, բայց դա էլ ոչ մի արձագանք չունեցավ, նրանք ուղղակի հրաժարվում են մեր գերիներին վերադարձնել»:
Իսկ թե ի՞նչ նպատակով է հակառակորդը ձգձգում գերիների վերադարձման գործընթացը, պատգամավորը չբացառեց, որ նոր տարածքներ պահանջելու նպատակով է գործընթացը ձգձգվում.
«Այդ մասին ես խոսակցությունների մակարդակով գիտեմ, որ Ադրբեջանը պահանջել Է Կարմիր շուկան, որպեսզի գերիներին ամբողջությամբ վերադարձնի, գիտեմ, որ Արցախյան կողմը մերժել է նրանց առաջարկը: Ընդհանրապես անընդունելի է մարդկային կյանքերի դիմաց հայրենիք հանձնելը, սովորաբար հայրենիքի համար ենք կյանք զոհում, բայց հայրենիք չի զոհաբերվում՝ հանուն կյանքի: Պատմության մեջ նման բան չի եղել: Բնականաբար, Արցախյան կողմը չէր կարող պատմական ճշմարտությունից շեղվել և իր համաձայնությունը»,-ասաց զրուցակիցը:
Դիտարկմանը՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը պատանդի կարգավիճակում է պահում հայ գերիներին, ենթարկում է խոշտանգումների, ինչպե՞ս է գնահատում տարբեր պաշտոնյանների հայտարարությունները առ այն, որ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, Թագուհի Թովմասյանը պատասխանեց.
«Այդ հարցի պատասխանը որևէ կերպ չեմ կարողանում ստանալ, չեմ կարողանում հասկանալ միակողմանի թրքասիրությունը, որ դրսևորվում է տարբեր պաշտոնյաների և պատգամավորների կողմից: Եթե գոնե երկկողմանի լիներ այդ սերը, կմտածեինք, որ սերը փոխադարձ է և միմյանց նկատմամբ համապատասխան վերաբերմունքի դրսևորմամբ են արտահայտում կարծիք, բայց անհասկանալի է, որ Ադրբեջանի օրակարգում չի փոխվել մեզ մորթելու, ոչնչացնելու քաղաքականությունը, իսկ մենք ուզում ենք նրա հետ հարևանություն անել, սա անընդունելի է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ