Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Օնտոլոգիական ողբերգության «ձվերը». Վահե Հովհաննիսյան 04/02/2021   19:28  |  Վերլուծություններ

Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։ յս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: 

Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է և ընդհանրապես չլիներ, և որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է և Նովրուզը լինել։

Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հոգի գրում, խոսում, ահազանգում էինք, որ աններելի սխալներ է թույլ տալիս իշխանությունը, և որ Նիկոլը երկիրը տանում է պատերազմի։ Չլսվեց... Ես գիտեմ, որ այդ 20-25 հոգուն այլևս երբեք հանգիստ չի տալու հարցը՝ իսկ կարո՞ղ է ավելին պետք է անեինք, արե՞լ ենք արդյոք ամեն ինչ՝ կանխելու համար։

Իրականում մենք եթերից եթեր ենք վազել, քննարկումից քննարկում, հոդվածներով հեղեղել տպագիր և էլետրոնային մամուլը։ Ոմանք մի կողմ են դրել իրենց անձնական արժանապատվությունը և տարբեր խողովակներով փորձել երկրի կառավարիչներին ուղիղ տեղ հասցնել ռիսկերը, սխալների շարանը, առաջարկները։

Չի լսել իշխանությունը, չի լսել հասարակությունը։ Իսկ հիմա` պատերազմ, մահ ու պետություն կորցնելուց հետո էլ հանդուրժում է այս իշխանությանը, և նույնիսկ  կա հանրային մի զանգված, որն ասում է՝ մեր թեկնածուն Նիկոլն է։

Հիմա նույն վիճակն է։ ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգիրքը։ Իշխող խմբակցության մեծ մասը ամառանոցի ճանապարհի գառների վաճառքի կետ է հիշեցնում. իրենք հաստատ գիտեն, որ շուտով չեն լինելու (պատգամավոր), բայց անմռունչ են, իսկ ընդդիմադիրներն ընդհանրապես անհասկանալի են։ Չկա աշխարհում մի քաղաքական ուժ, որը պատրաստվում է գնալ ընտրությունների և հայտարարում է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ընտրակարգով։ Աշխարհում չկա, Հայաստանում կա։

Սեպտեմբերի 27-ից հետո հայաստանյան հասարակության մեջ նոր էլեկտորալ շերտեր են ձևավորվել՝ զոհերի ընտանիքներ, վիրավորներ և վիրավորների ընտանիքներ, անհետ կորածների ու գերիների ընտանիքներ։ Սա առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, սա շատ կոնկրետ թեմա է, որը չի հետաքրքրում խորհրդարանական որևէ ուժի։ Մի քանի հազար զոհվածների ընտանիքներն ու մտերիմները, անհետ կորածների և գերիների ընտանիքները, բազմաթիվ հազարների հասնող վիրավորներն ու պատերազմի մյուս տուժածները՝ երիտասարդ, կյանքի ծաղկման շրջանում գտնվող՝ կոտրված կյանքերով ու երազանքներով, իրենց ընտանիքների ու մտերիմների հսկա բանակով․ սա մի աննախադեպ, հսկա, ցավալի սոցիալական երևույթ է, որի պայմաններում ձևացնել` իբրև ամեն ինչ առաջվա պես է, նշանակում է` զուրկ լինել տարրական մարդկային ու քաղաքական պատասխանատվությունից։ Եվ, վերջապես, մենք ունենք բացակա ընտրազանգված՝ մեր զոհերը, որոնց մահվան դատապարտածը պատրաստվում է ուրախ-զվարթ մասնակցել ընտրություններին։

Հաջորդը՝ մեր երկրի մի զգալի հատված վերածվել է շփման գծի, և խորհրդարանական ուժերը հմտորեն շրջանցում են նաև սա։ Մեր  բազմաթիվ ընտրատեղամասեր թշնամու ուղիղ նշանառության տակ են։

Մենք ընդհանրապես մեզ համոզում ենք, որ ապրում ենք այլ իրականության մեջ։ Բայց այդ իրականությունը կա ու այն զարգացման ընթացքի մեջ է։

Երեք ամիս առաջ ես հրապարակային կերպով զգուշացրել էի, որ եթե Հայաստանում արագ իշխանություն չփոխվի, ապրիլի 24-ի նախաշեմին մեզ սպասում է նոր ստորացում։ Բառիս բուն իմաստով` Էրդողանը արգելելու է նշել այդ օրը, դա անելու է կա՛մ Ալիևի միջոցով, կա՛մ Նիկոլի։ Վերջին օրերին Փաշինյանի թիմակիցների ձևակերպումները ամենավառ ապացույցն եմ իմ նախազգուշացման։

Ինչևէ, գանք աշխարհքաղաքական և տոնական ձվերի իրականությանը։

Հասարակական էմոցիաներից դատելով՝ մենք արդեն իսկ կորցրել ենք պետականությունը։ Այսինքն՝ մեր հակառակորդները և բարեկամները սկսում են գիտակցել, որ հայ ժողովուրդը չունի պետականության ռեսուրս։

Բայց մենք գիտենք նաև, որ հայ ժողովրդի մեջ՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, կա մի շերտ, ենթադրենք՝ 20 տոկոս, որը չի համակերպվում պետության կորստի հետ, հավատում է պետության վերականգնման գաղափարին և ունակ է իրականացնելու այն։

Հիմա գալիս ենք կիրառական կողմին․ այդ 20 տոկոսը (գուցե՝ մի քիչ ավել կամ պակաս) որպես էլեկտորալ քանակ կարող է անբավարար լինել։ Բայց մյուս կողմից, որպես պետականության գաղափարի կրող այն հերիք է պետական և ազգային վերածննդի համար։ Պատմությունից հայտնի է, որ շատ երկրներում հատուկենտ անհատներով է նույնիսկ հնարավոր եղել պետականության գաղափարը վառ պահել և հաջողության հասնել։

Պետք են նոր լուծումներ

Մի բան ի սկզբանե ակնհայտ է. եթե այս ընտրություններին անձնապես Փաշինյանը մասնակցում է, ուրեմն այս ընտրություններով երկրում որևէ լիցքաթափում չի լինելու, որևէ հանգուցալուծում չի լինելու։ Այս հեռանկարով է պետք նայել պրոցեսներին։

Ուրեմն, հաշվի առնելով ներհասարակական տրամադրությունները, լրջության աստիճանը (ողբերգական անլրջությունը), ռիսկերը և ռեսուրսները, պետք է գտնել ոչ պարզ լուծումներ։ Եթե մեկի համար, որպես քաղաքացի և որպես էթնոսի անդամ, երեկվա ձվի գինն ավելի կարևոր է, քան՝ երեկվա Ղազանչեցոցի հոգևոր ժառանգությունը, ապա նրանից որևէ լուրջ ակնկալիք չի կարող լինել, բայց մենք կարող ենք, մշտապես դիտորդ հանրային շերտի օգնությամբ, նրանց վերածել մարգինալ նեղ խմբի՝ որպես քաղաքացի և որպես քաղաքական ուժ։ Բանալին սա է։

Իմ առաջարկն է. ինտենսիվ կոնսուլտացիաների ճանապարհով՝ պետականության գաղափարը կրող ուժերից և անհատներից ձևավորել նոր լայն քաղաքական-հանրային հոսանք, հստակ բովանդականությամբ։ Ողջ Հայաստանով մեկ ձևավորել գրասենյակներ, մինչև վերջին գյուղը։

Քաղաքական նոր հոսանքին ակտիվ և էական ձայնի իրավունքով մասնակից դարձնել տեղական էլիտաներին։

Նոր քաղաքական հոսանքի մեջ ներգրավել Սփյուռքի և Արցախի կարող ուժերին։

Նոր քաղաքական հոսանքը պետք է ունենա լուրջ, էֆեկտիվ աշխատող գրասենյակներ՝ Երևանում, մյուս քաղաքներում, խոշոր գյուղերում, որոնք պետք է զբաղվեն քաղաքացուն հուզող բոլոր հարցերով (ներառյալ՝ սննդամթերքի թանկացման և այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ)։

Այս քաղաքական հոսանքի առանցքը պետության փրկությունն է, և այն չպետք է կապվի ընտրական պրոցեսին այս կամ այն ուժի մասնակցության հետ։

Չի կարելի ծաղրել կամ անընդհատ բողոքել, որ ժողովուրդը չի հասկանում, չի պատկերացնում, որ այսքան կենցաղային է և այլն։ Իսկ վերնախավերը հասկանում ե՞ն։ Չի՞ հասկանում, ուրեմն պետք է լավ բացատրել։ Իսկ լավ բացատրել հնարավոր է միայն բացատրելու լավ համակարգեր ստեղծելու դեպքում։ Միայն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:26 01/04/2021  |  ՄեկնաբանությունԱմբողջ երկրներ են ոտնակոխ արվում այդ պայքարում. Լիբիա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, մենք. Կարեն Վրթանեսյան
20:28 01/04/2021Բացվել է լկտի ընտրական խախտումների էջը․ Աղասի Ենոքյան
20:10 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍ40 օր պատերազմին մասնակցած քննիչ Անդրանիկ Անտոնյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. փաստաբան
19:38 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
19:29 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍԳործող իշխանությունն ուզում է համոզել, որ մենք ենք ագրեսորը, ոչ թե Թուրքիան և Ադրբեջանը. Անի Սամսոնյան
18:59 01/04/2021  |  ԼՐԱՀՈՍՄի ակնհայտ իրողության անտեսման ողբերգական հետևանքները. Լևոն Տեր-Պետրոսյան
23:47 31/03/2021  |  ՄեկնաբանությունՇիզոֆրենիկների դիկտատուրա է, լուրջ. Կարեն Վրթանեսյան
22:46 31/03/2021  |  ՄեկնաբանությունԿարճ՝ 2018-ին Արեւմուտքը ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար. Ստեփան Դանիելյան
22:17 31/03/2021  |  ՄեկնաբանությունՕրենքի խախտմամբ պաշտոնի նշանակված անձը ենթակա է ազատման զբաղեցրած պաշտոնի. իրավաբան
22:05 31/03/2021  |  ՄեկնաբանությունՁեր բացատրությունը որքան ինձ ուրախացրեց որպես ՀՀ քաղաքացու, նույնքան տխրեցրեց որպես փաստաբանի. Վարոսյանը՝ Աննա Վարդապետյանին

Արխիվ

[]