ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու 04/02/2021 19:56 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Բացի դա՝ պաշտպանը միջնորդել է նաև վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել գրավի չափը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս միջնորդել է՝ դադարեցնել Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի մասով՝ արդարացման հիմքով և այդ մասով կարճել գործի վարույթը։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, առարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանն ու, ըստ էության, քողարկված տեսքով ներկայացրել՝ ՍԴ դիմելու նպատակով քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը, որի մասին ավելի վաղ հայտնել էր։ Մասնավորապես, Բաղդասարյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ արգելափակվում է արդար դատաքննության իրավունքը և, որ դատավարական տարբեր փուլերում մեղադրյալի արարքը շարունակում է համապատասխանել ՀՀ ՔՕ չթույլատրված արարքին, եթե անգամ առկա են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ։
Ըստ Բաղդասարյանի՝ ներկա իրավակարգավորումներով՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ առանց որևէ վերապահման, այն դեպքում, երբ անձի գործողությունները ՀՀ Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքներ են պարունակում։
Դատախազը հայտարարեց, որ առկա իրավակարգավորումները, որոնք թույլ չեն տալիս վերաորակել արարքը, հակասում են Սահմանադրությանը, ուստի՝ առկա են հիմքեր, որ դատարանը դիմի ՍԴ՝ դրանց սահմանադրականության հարցը լուծելու համար։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչվելու պայմաններում Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին մեղսագրվում է այլ արարք ևս , ապա գտնում է, որ պաշտպանների միջնորդությունը պետք է մերժվի, իսկ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը պետք է վերացվի՝ խորհրդակցական սենյակում որոշում կայացնելուց հետո, քանի որ վերջիններս մեղսագրվում է միայն 300.1-րդ հոդվածը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ գործընկերոջ դիրքորոշմանը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ ժամը 17։45-ին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ