ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց հիմա դադարեցրեք քրեական հետապնդումը ՔՕ 300.1֊րդ հոդվածով. Ալումյանը՝ դատավորին 04/02/2021 17:21 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Իմ պաշտպանյալն այս պահին Ձեր կողմից ապօրինի հետապնդման է ենթարկվում մի հոդվածով, որը գոյություն չունի։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի վերսկսումից հետո հայտարարեց Հայկ Ալումյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազները հայտարարեցին, որ միջնորդություն ունեն՝ գործով վարույթը կասեցնելու մասին, քանի որ գլխավոր դատախազը այս գործով դիմել է ՍԴ։
Դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ՀՀ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելու հիմքով նշված հոդվածի մասով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործի վարույթը կարճելու մասին, ընդմիջում հայտարարեց դատախազների միջնորդությունը պատճենահանելու վերաբերյալ։
Ընդմիջման ընթացքում Յուրի Խաչատուրովը, նրա պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանը և նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը հեռացան դատական նիստերի դահլիճից, ուստի՝ դատական նիստի վերսկսումից հետո այն կրկին ընդմիջվեց։
Մեկ֊երկու ժամ ընդմիջումից հետո նիստը կրկին վերսկսվեց։ Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ վարույթը շարունակվում է, քանի դեռ դրա վերաբերյալ որոշում չի կայացրել։
Ակնհայտ է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկել դատական նիստով, բայց ամբաստանյալների և նրանց պաշտպանների բացակայության պատճառով դատական նիստը չի կարող շարունակվել, մինչդեռ պաշտպանական կողմը գտնում է, որ դատական նիստը պետք է շարունակվի։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ հետաքրքրվեց, թե ամբաստանյալները որ հոդվածով են մեղադրվում, ինչում են մեղադրվում և ինչից է պաշտպանները պաշտպանում նրանց, եթե ՔՕ 300.1֊րդ հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, գոյություն չունի։
«Այս ինչի՞ եք վերածել օրենսդրությունը, ինչ եք վերածել դատարանը»,֊նշեց նա՝ ընդգծելով, որ հենց այս պահին իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որը գոյություն չունի։
«Հենց հիմա քրեական հետապնդումը դադարեցրեք՝ ՔՕ 300.1֊րդ հոդվածով»,֊հայտարարեց Ալումյանը։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ պահանջեց, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի՝ ՀՀ քրեականօրենսգրքի 300.1֊րդ հոդվածով։
«Մի չարաշահեք Ձեր լիազորությունները, մի կատարեք օրինախախտում»,֊հայտարարեց Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ դատարանը պարտավոր էր դադարեցնել հետապնդումը դեռևս նախորդ դատական նիստին։
Ավելին՝ պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հայտարարեց, որ դատարանը պարտավոր էր դադարեցնել հետապնդումը՝ առանց պաշտպանության կողմի միջնորդության։
Վարդևանյանի խոսքով՝ դատախազները չեն ցանկանում ասել, որ սխալվել են, երեք տարի շարունակ ապօրինի հետապնդում են իրականացրել։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից