ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թաքուն որոշում կայացնելը պետք է բացառվի. դատախազ 04/02/2021 18:29 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Դատարանին փորձում են համոզել, որ քրեական հետապնդումը դադարեցնի թաքուն՝ խորհրդակցական սենյակում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց մեղադրող Գևորգ Բաղդասարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազները հայտարարեցին, որ միջնորդություն ունեն՝ գործով վարույթը կասեցնելու մասին, քանի որ գլխավոր դատախազը այս գործով դիմել է ՍԴ։
Դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ՀՀ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչելու հիմքով նշված հոդվածի մասով Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու ու քրեական գործի վարույթը կարճելու մասին, ընդմիջում հայտարարեց դատախազների միջնորդությունը պատճենահանելու վերաբերյալ։
Ընդմիջման ընթացքում Յուրի Խաչատուրովը, նրա պաշտպան Միհրան Պողոսյանը, Սեյրան Օհանյանը և նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը հեռացան դատական նիստերի դահլիճից։
Ամբաստանյալների և պաշտպանների բացակայության պայմաններում դատական նիստը շարունակվել չի կարող, սակայն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները պնդում են, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ ՔՕ 300.1֊րդ հոդվածով։
Մեղադրող կողմն էլ համաձայն չէ այդ դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ դատական նիստը պետք է հետաձգվի, իսկ դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դարձվի դատական նիստերի դահլիճից հեռացած անձանց վարքագիծը։
Գևորգ Բաղդասարյանը գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը պետք է քննարկել դատական նիստով, ինչից հետո դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ, մինչդեռ, ըստ Բաղդասարյանի, պաշտպանության կողմը փորձում է դատարանին համոզել, որ դատարանը թաքուն հեռանա խորհրդակցական սենյակ և թաքուն որոշում կայացնի։ Ըստ Բաղդասարյանի՝ թաքուն որոշում կայացնելը պետք է բացառվի, դա իրավական պետություն չի կարող լինել։
Բաղդասարյանը նշեց, որ իրենք էլ են գտնում, որ ՍԴ որոշումն առաջացրել է 300.1֊րդ հոդվածով քրեական հետապնդումը բացառող հանգամանք, սակայն առկա է սահմանադրականության հարց՝ կապված Քրդատ օրենսգրքի որոշակի դրույթների հետ, ուստի՝ անհրաժեշտ է դիմել ՍԴ։
Բացի դա՝ դատախազը պնդեց, որ ամբաստանյալներն անհարգելի բացակայել են նիստից՝ իրենք իրենց զրկելով այդ իրավունքից։
Ինչ վերաբերում է Կարեն Մեժլումյանի՝ արձակուրդ մեկնելու հանգամանքին, Բաղդասարյանը նշեց, որ Կարեն Մեժլումյանը դիպլոմատը վերցրեց ու հեռացավ նիստերի դահլիճից, ինքը պե՞տք է մտածի, բացի դա, Սեյրան Օհանյանն այլ պաշտպան ունի։
Նախագահող դատավորն արձանագրեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոց գրավը վերացնելու կամ գրավի գումարի չափը փոփոխելու, ապօրինի հետապնդման համար դատախազներին ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասին միջնորդությունը պետք է քննարկվի այսօր։ Փաստաբանները պնդեցին, որ այս քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ դատարանը պետք է հեռանա խորհրդակցական սենյակ և նշված միջնորդությունը քննարկման ենթակա չէ։ Բացի դա՝ փաստաբանները պնդում են, որ իրենց ներկայացրած միջնորդությունը պետք է քննվի դատախազների միջնորդությունից առանձին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ