ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ փողերով են գնվելու բուհերը 04/02/2021 12:27 | Վերլուծություններ
«Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,-հայտարարում է Փաշինյանը։
Նախընտրական փուլում նման մեծ հակազդեցություն առաջացնող հայտարարություն անելը, որն անխոս առաջացնելու է խոշոր բուհերի՝ Մայր բուհի, Տնտեսագիտական, Բժշկական, Մանկավարժական համալսարանների, Գյուղակադեմիայի և մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատողների և ուսանողների և նրանց ընտանիքների դժգոհությունն ու հակազդեցությունը, կարող է խոսել հայտարարության հեղինակի խելամիտ չլինելու մասին։ Բայց կարծել, թե պոպուլիստ Փաշինյանի հայտարարությունը նրա միամտության կամ հիմարության հետևանքն է, կնշանակի անտեսել, թե ուր են տանում գաղափարի գաղտնի թելերը։
Իսկ այդ թելերը սահուն տանում են դեպի 5 միլիարդի պատմությունը։ Միամտություն է կարծել, թե ֆինանսատնտեսական համակարգերի մեր դարում 5 միլիարդը փոխանցվելու էր պարկով կամ բանկային փոխանցման միջոցով։ Կամ էլ այդ 5 միլիարդը պատահաբար հայտնվելու էր Փաշինայնի մերձավորների հաշիվներին, ասենք որևէ բանկի Իջանի մասնաճյուղում։ 21-րդ դարում դա անհնար է։ Եթե կա 5 միլիարդ, և ինչպես շրջանառվում է այդ հինգ միլիարդը թուրքական կապիտալի տեսքով է, ապա այդ գումարները կարող են լինել ինվեստիցիոն ֆոնդերում։ Դրանք կարող են լինել Եվրոպական, ասիական տարբեր ֆոնդերի և այլ ֆինանսական կառույցների կապիտալի տեսքով։ Այսպես կոչված՝ մաքուր ֆոնդեր։ Ահա այդ ֆոնդերի ներդրումների միջոցներն էլ պետք է գային Հայաստան ինչ-որ բան ձեռք բերելու։
Ի սկզբանե այս ողջ գործընթացը կապվում էր ապօրինի գույքի բռնագանձման հետ. Հայաստանում անհրաժեշտ էր լինելու մեծ ծավալի արժեքավոր գույք։ Մի կողմից դա կբավարարեր հասարակության առանձին շերտերի ցանկությունը, սպասելիքները, մյուս կողմից կլիներ սեփականության վերաբաշխում։ Բայց Փաշինյանը շտապում է. նրան պետք են խոշոր և հնավորինս արագ նախագծեր՝ բնականաբար Երևանի կենտրոնում՝ մեծ գրավչություն և մեծ շահութաբերություն ապահովելու համար։ Թուրքական կապիտալը ձեռք կբերի անշարժ գույքը և կձևավորվի տնտեսական նոր վերնախավ՝ իրենք իրենցով։
Ակնհայտ է, որ բուհերի վաճառքի գաղափարի հասցեատերը Արմավիրի մարզի բնակիչները չէին, ում առօրյա խնդիրների փոխարեն դժվար թե դա հետաքրքրեր։ Հետևաբար, ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի հայտարարությունը, եթե հասցեատերը արմավիրցիները չէին, իսկ հայտարարությունը նախընտրական չմտածված քայլ չէր։ Այն ուներ երկու հասցեատեր՝ Փաշինյանի շուրջ ձևավորված «Նոր Հայաստանի» օլիգարխիկ համակարգը, որի գոյության մեջ այլևս որևէ մեկը չի կասկածում, իսկ անուններն արդեն բոլորին են հայտնի, և Թուրքիան։
Իսկ մեսիջը հետևյալն էր.
Օլիգարխիային՝ ձեզ տալիս եմ մեծ փողեր աշխատելու հնարավորություն, հետևաբար իմ վերարտադրությունը ձեր կենսական շահն է։
Թուրքիային՝ « Տարածաշրջանային նախագիծը» ուժի մեջ է։ Եվ միայն իմ վերարտադրությամբ հնարավոր կլինի այն մինչև վերջ իրականացնել։
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ