Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Երբ պետությունն ի վիճակի չէ իրականացնել իր բուն գործառույթները, քաղաքացիները ստիպված են իրենց ջանքերով արձագանքել առկա մարտահրավերներին. «Փաստ» 04/01/2021   09:56  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եկեք ընդունենք, որ տևական ժամանակ շարունակում է պահպանվել այն տպավորությունը, թե լիովին անիշխանության պայմաններում ենք ապրում։ Եվ իսկապես, համընդհանուր անարխիան դարձել է հասարակական կյանքում տիրապետող միտումը, որի արդյունքում պետական ինստիտուտները կազմալուծված և բարձիթողի վիճակում են։ Իսկ երբ պետությունն ի վիճակի չի լինում իրականացնել իր բուն գործառույթները, ապա այդ դեպքում քաղաքացիները ստիպված են լինում իրենց ջանքերով արձագանքել առկա խնդիրներին ու մարտահրավերներին։

Եվ միայն մեծ աղմուկի բարձրացումից հետո է, որ իշխանությունները փորձում են իմիտացիա անել, թե անցել են գործի։ Այդպես եղավ սահմանների հստակեցման դեպքում, երբ մեր իշխանություններն ուղղակի դիտորդի դերում էին։ Երբ մեծ աղմուկ բարձրացավ, Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին քննադատությունների կիզակետում, միայն դրանից հետո իշխանությունները ձեռնամուխ եղան ձևական այցեր կազմակերպելու սահմանամերձ դարձած համայնքներ՝ իբր ցույց տալու, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Իսկ շատ հաճախ իշխանություններն ընտրում են հասարակության համար ակնհայտ մտահոգիչ իրողությունները պարզապես հերքելու («լկտի ստի» սինդրոմ) և հանրությանը մանիպուլացնելու ճանապարհը, որը շարունակվում է մինչ այժմ։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները հրատապ անվտանգային խնդիրներով զբաղվելու փոխարեն քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակով նոր թեմաներ են գցում դաշտ։

Կարծում ենք՝ թշնամին (որքան էլ Փաշինյանն ու իր թիմը այդպես չհամարեն) ևս զգում է, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն երկիրը դուրս բերել այս կատաստրոֆիկ վիճակից, տեսնում է, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը պարտությունից հետո բարոյալքված ու անկարող իրավիճակում հայտնվել։ Դրա համար էլ թշնամին, հաշվարկելով, որ իր քայլերը համապատասխան արձագանքի չեն արժանանա, ամեն անգամ փորձոմ է օգտվել առիթից ու տարբեր միջադեպեր ստեղծել, որոնց միջոցով իրենք կարող են արցախահայությանը նոր վախեր ներշնչել ու ստիպել, որ հեռանան։ Կասկած չկա, որ հենց այդ նպատակով է հակառակորդը քիչ-քիչ անցնում բացահայտ սպառնալիքների գործելակերպի։ Ադրբեջանցիները քարերով հարվածում են հումանիտար առաքելություն կատարող հայկական մեքենաներին, ողջ աշխարհի աչքի առաջ ոչնչացնում են հայկական եկեղեցիներն ու այլ մշակութային արժեքները, գողանում են սահմանամերձ դարձած մեր համայնքների բնակիչների անասունները և այդպես շարունակ։

Իսկ մինչ թուրք-ադրբեջանական տանդեմը զբաղված է հայության համար նորանոր սպառնալիքներ ստեղծելով, իշխանությունները զբաղված են կեղծ խաղաղասիրության քարոզներով և հայթուրքական բարեկամության գովերգմամբ՝ այդպիսով բթացնելով արտաքին վտանգների նկատմամբ հանրության զգոնությունը։ Ի վերջո, եթե իշխանությունն ի վիճակի չէ մեր պետական շահերից բխող համարժեք քայլեր ձեռնարկել հակառակորդի ախորժակը զսպելու նպատակով, ապա գոնե պետք է մերօրյա իշխանավորները գիտակցեն, որ լավագույն տարբերակն իրենց աթոռները զիջելն է կոմպետենտ մարդկանց, ովքեր իրենց գիտելիքներով և կապերով կարող են հակազդել թուրք-ադրբեջանական սպառնալիքներին։

Միևնույն է, այս բարոյալքված իշխանությունները, որոնք արդեն ասոցացվում են կապիտուլ յացիայի հետ, վաղ թե ուշ պետք է հեռանան, սակայն դա ինչքան շուտ լինի, այնքան պետության և հանրության օգուտն է։ Թե չէ արդեն 6 ամիս ժամանակ է անցել պատերազմից, սակայն այդպես էլ չենք կարողացել ուշքի գալ տեղի ունեցածից ու անընդհատ անիմաստ վատնում ենք մեր այդքան թանկագին ժամանակը, որն անհրաժեշտ է պետությունը հզորացնելու համար։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:34 31/03/2021  |  ՎերլուծություններՆրանց համար՝ վերևն Աստված, ներքևը՝ Փաշինյան
17:11 31/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
10:43 31/03/2021  |  ՄեկնաբանությունԱպրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը.Զոհրաբյան
10:11 31/03/2021  |  ՄամուլՀայաստանի եւ Արցախի նախկին նախագահները հույժ գաղտնի որոշում են կայացրել. «Ժողովուրդ»
08:07 31/03/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը կրճատել է վստահելիների շրջանակը.«Հրապարակ»
08:03 31/03/2021  |  ՄամուլԻմաստ էլ չունի դրա մասին խոսել․ ԵՊՀ նախկին ռեկտորը՝ բուհերի շենքերը վաճառելու մասին․ «Իրավունք»
23:37 30/03/2021  |  Մեկնաբանություն«Փալաս» քայլիստի տգիտությունները. Գագիկ Համբարյան
22:53 30/03/2021  |  ՄեկնաբանությունԹուրքերի անձնական «գործիքն» իրեն տարածաշրջանային ակտոր է երևակայում. Համբարյան
22:33 30/03/2021  |  ՄեկնաբանությունՈ՞ւմ շունն է հայկական գելխեղդը. Աղասի Ենոքյան
21:17 30/03/2021  |  ՄեկնաբանությունԵրևանից հեռացնելով բուհական համակարգը՝ Նիկոլը իրենից հեռացնելու է նաև ազգի մտավորականությանը. Վահագն Վարագյան

Արխիվ

[]