ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ովքե՞ր են «նոր Հայաստանում» զանգում «վնգստացող» դատավորներին․ «Փաստ» 04/01/2021 10:09 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մի հատկանշական իրադարձություն է տեղի ունեցել, որը տարօրինակ կերպով դուրս է մնացել մեր հանրության ուշադրությունից: Վարչական դատարանի որոշմամբ առաջին անգամ Երևանի պատմության մեջ կասեցվել է Երևանի ավագանու որոշումը, որը վերաբերում է աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին: Առաջին հայացքից աննշան թվացող այս դեպքը իրականում հետաքրքիր շերտեր ունի: Չնայած այն հանգամանքին, որ փոփոխություններն առնչվում են Կենտրոն վարչական շրջանի 35 աշխատակիցների, նրանցից 5-ն են դիմել վարչական դատարան ընդդեմ ավագանու, այսինքն՝ պատասխանող է հանդիսանում Երևանի ավագանին: Ավագանու որոշումը վարչական ակտ չէ, և եթե նույնիսկ դատական վիճարկման խնդիր կար, ապա դա պետք է քննվեր այլ դատարանում, այլ կազմով, բայց հայցատուները դիմել են վարչական դատարան, իսկ վարչական դատարանը, ավագանու որոշումը կամայականորեն համարելով վարչական ակտ և վարույթ ընդունելով, կասեցրել է ավագանու որոշման իրականացումը:
Սա, ըստ իրավաբանների, այնքան ակնհայտ ապօրինություն է, որ հարցը հիմա քննարկվում է և՛ արդարադատության նախարարության կողմից, և՛ ԲԴԽ -ում: Արդյո՞ք սա ինչ-որ պատահական թյուրիմացություն է: Պարզվում է՝ ոչ: Մեր աղբուրները պնդում են, որ մինչ դատարանի վարույթ ընդունելը հետաքրքիր հանդիպում է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի, Կենտրոն վ/շ ֆինանսական բաժնի նախկին պետ, ներկայիս ՊՎԾ աշխատակից Տիգրան Քանքանյանի և վարույթ ընդունած դատավոր Հրաչ Այվազյանի միջև: Հանդիպումը տեղի է ունեցել Վիկտոր Մնացականյանի կաբինետում, որն այժմ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է: Այդ հանդիպումից մի քանի օր հետո դատավոր Այվազյանի գրչի մեկ հարվածով սույն հայցադիմումը վարույթ է ընդունվում և ավագանու որոշման իրականացումը կասեցվում է:
Տարօրինակ է նաև այն արագությունը, որով դատարանը վարույթ է ընդունում այս գործը: Իր դանդաղկոտությամբ աչքի ընկնող վարչական դատարանը գործի վարույթ ընդունելու վրա ծախսում է 2 աշխատանքային օր, ինչն իր հերթին կասկածների տեղիք է տալիս: Ինչևէ: Առաջին դատական նիստը նշանակված է ապրիլի 27-ին: Տեղեկություններ կան, որ դատավորի ակտիվ մասնակցությամբ հայցվորները պատրաստվում են անվերջ ձգձգել հայցի քննումը: Իսկ որտեղի՞ց է սկսվել այս պատմությունը: Բանն այն է, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Վիկտոր Մնացականյանին աշխատանքից ազատելը կապված էր նրա՝ նախկինների հետ կապերով և դրա արդյունքում ի նպաստ նախկինների մի քանի տասնյակի հասնող որոշումներով: Հարցը որոշվել է լուծել առանց աղմուկի, և քաղաքապետ Մարությանը Կենտրոն վ/շ ղեկավար է նշանակել իր մանկության ընկեր Ավետ Պողոսյանին, որին անվերապահ վստահում է:
Նոր ղեկավարը շատ կոշտ կադրային քաղաքականություն է իրականացրել, կարելի է ասել՝ կադրային ջարդ է սկսել, որի արդյունքում փոխվել է 7 բաժնի պետ, իսկ մոտ 30 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Կենտրոն վ/շ-ում մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում բոլոր այն աշխատակիցների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ պահպանում են կապը նախկին պաշտոնյաների հետ, ինչպես նաև անհանդուրժողականություն է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ քննադատաբար արտահայտվողների նկատմամբ, անցանկալ իների համար ստեղծվում են պայմաններ, որպեսզի նրանք իրենց կամքով դուրս գան աշխատանքից: Այդպիսի դեպքերը տասնյակ են: Հարց կառաջանա. իսկ ինչո՞ւ է այդքան հանդուրժող Կենտրոն վ/շ քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանի նկատմամբ, որը նույնպես աջ ու ձախ քննադատում է իշխանություններին:
Բանն այն է, որ Մանուել Մարգարյանը ՔՊ անդամ է, անդամագրվել է 2018-ի հեղափոխությունից հետո և վայելում է ՔՊ «հակաքաղաքապետական» մի խմբի աջակցությունը: Ըստ մեր աղբյուրների, ժամանակի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Մանուել Մարգարյանի և Կենտրոն վ/շ ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Ազիզյանը փաստացի կոռուպցիոն գործունեության դրվագներ է փաստել Մանուել Մարգարյանի գործունեության մեջ, իր հերթին Մանուել Մարգարյանը, հասկանալով, որ իր գործունեությամբ զբաղվելու են իրավապահները, իր հերթին կոռուպցիոն մեղադրանքներով դիմել է իրավապահ մարմիններին ընդդեմ Արմեն Ազիզյանի: Մեր տեղեկություններով, այս մասով մի քանի քրեական գործեր են քննվում իրավապահ մարմիններում: Պետական համակարգում կարծիք կա, որ սա շատ տիպական վիճակ է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում իշխանության և իշխող ՔՊ կուսակցության կուլիսներում:
Փաստացի, կան մարդիկ, ում համար կուսակցական տոմսը կամ պաշտոնը անօրինական գործունեությամբ, այդ թվում՝ կոռուպցիայով զբաղվելու քարտբլանշ է: Ի դեպ, Արմեն Ազիզյանին վերաբերող քննվող գործերի մասին մամուլն արդեն գրել է: Առաջիկայում կանդրադառնանք Մանուել Մարգարյանին առնչվող քրեական գործին, որը բավականին հետաքրքիր նյութ է պարունակում նորահայտ կուսակցականների գործունեության վերաբերյալ և ցույց է տալիս, թե իրականում ինչպես են, ծածկվելով կուսակցական-հեղափոխական անձրևանոցով, լուծում անձնական խնդիրներ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից