ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խանութի տիրոջ պարանոցից քաշել-պոկել էին ոսկյա շղթան, ու փախել.1 անձ կալանավորվել է, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 04/01/2021 19:02 | Քրեական խրոնիկոն
42-ամյա երկու բնակչի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով կայանել են խանութի մուտքի դիմաց: 45-ամյա տղամարդը և քննությամբ դեռևս չպարզված անձը ներս են մտել, իսկ մյուսները սպասել են ավտոմեքենայում: Խանութ-սրահում 45-ամյա տղամարդը ապրանքները ձեռքով մոտեցրել և դրել է գանձապահի դիմաց առկա դրամարկղի սեղանին, սակայն վերջինս պահանջել է ապրանքները դրամարկղին մոտեցնել սայլակով: Իրեն որոշակի պահանջ ներկայացնելու չնչին առիթն օգտագործելով՝ տղամարդը սկսել է վիճաբանել գանձապահի հետ: Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան-Սևան մայրուղում գործող «ԳԱԻ մարկետ» խանութ-սրահում կատարված խուլիգանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ավազակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. մարտի 24-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչը, վերոհիշյալ խանութից առևտուր կատարելու նպատակով, նույն մարզի 42-ամյա երկու բնակչի և ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով կայանել են խանութի մուտքի դիմաց: 45-ամյա տղամարդը և քննությամբ դեռևս չպարզված անձը ներս են մտել, իսկ մյուսները սպասել են ավտոմեքենայում: Խանութ-սրահում 45-ամյա տղամարդը ապրանքները ձեռքով մոտեցրել և դրել է գանձապահի դիմաց առկա դրամարկղի սեղանին, սակայն վերջինս պահանջել է ապրանքները դրամարկղին մոտեցնել սայլակով: Իրեն որոշակի պահանջ ներկայացնելու չնչին առիթն օգտագործելով՝ տղամարդը սկսել է վիճաբանել գանձապահի հետ:
Անտեսելով խանութում գտնվող այլ հաճախորդների ներկայությունը՝ 45-ամյա տղամարդն ու քննությամբ չպարզված անձը ագրեսիվ վարքագիծ են դրսևորել գանձապահի նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ: Վիճաբանությանը միջամտել է վերջինիս եղբայրը, խանութի տնօրենը, որից հետո սրահ են մուտք գործել նաև ավտոմեքենայում սպասող անձինք, ովքեր, խմբի կազմում կոպիտ կերպով տևական ժամանակ խախտելով հասարակական կարգը, խաթարել են խանութի հաճախորդների և աշխատակիցների անդորրը, վնասել խանութի գույքը, իսկ վերը նշված 42-ամյա տղամարդիկ գանձապահի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Այնուհետև՝ 42-ամյա երկու տղամարդիկ, դանակի գործադրմամբ, խանութի տիրոջ պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել են նրա ոսկյա շղթան, որից հետո դիմել են փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի մարզի 45-ամյա բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 42-ամյա երկու տղամարդիկ ներգրավվել են որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 175-րդ (ավազակություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից