ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի անկախության ճանաչման՝ Արթուր Վանեցյանի բանաձևը․ «Փաստ» 04/01/2021 10:04 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը վերջին 30 տարվա ընթացքում եղել է վիճելի թեմա այն առումով, որ դրան դեմ հանդես եկողները բերում էին որոշ փաստարկներ, մասնավորաբար, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կնշանակի հրաժարում բանակցային ֆորմատից, ինչն էլ հղի է պատերազմի սպառնալիքով: Իհարկե, ինչպես ասում են, ցանկացած բանակցություն նախընտրելի է, քան պատերազմը, բայց պատերազմ, այդուհանդերձ, եղավ՝ Հայաստանի և Արցախի համար վատագույն ելքով: Սա քննարկելու այլ թեմա է, սակայն մեկ բան հստակ է, որ գործող իշխանությունները չկարողացան ապահովել բանակցությունների շարունակականությունը, ինչը հանգեցրեց պատերազմի:
Ակնհայտ է նաև, որ Արցախի ճանաչման հարցը գերակտուալ դարձավ հենց պատերազմի մեկնարկին, նույնիսկ Արցախի և Հայաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների կողմից գործընթաց սկսելու նպատակադրումներ հնչեցին, սակայն դա տեղի չունեցավ ըստ երևույթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրավիճակն իր ողջ նրբություններով այլ կերպ էր պատկերացնում կամ ընդհանրապես չէր պատկերացնում: Ներկա իրավիճակում քաղաքական դաշտի հիմնական դերակատարները գրեթե չեն խոսում Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը հետագա քաղաքական զարգացումներն ու բանակցությունները տեղափոխում է նույն հունի մեջ, ինչ եղել է մինչ այս պահը: Սակայն օրերս «Ադեկվատի» «Սպանել Պողոսին» հերթական հաղորդումից հայտնի դարձավ, որ «Հայրենիք» կուսակցության ծրագրային հիմնադրույթներում ներառված է Արցախի անկախության ճանաչման հարցը՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքական այս ուժի համար ձգտումներն ավելին են, բայց գոնե նվազագույնն արձանագրված է ծրագրային փաստաթղթերով:
Արթուր Վանեցյանն, ըստ էության, լինելով նաև բարձրաստիճան սպա, հասկացել է, որ առանց Արցախի ճանաչման հնարավոր չէ ապահովել Արցախի լիարժեք անվտանգությունն ու գոյությունը: Խնդիրը նաև այն է, որ իրերի այսկերպ դասավորվածության պարագայում, երբ պատերազմի ելքով կորսվել է Արցախի բուն տարածքների մի մասը, Արցախի անկախության ճանաչումը ԼՂԻՄ-ի նախկին սահմաններով՝ ներառյալ ՀՀ-ի հետ ցամաքային անվտանգ հաղորդակցության համար անհրաժեշտ միջանցքը Քաշաթաղի տարածքով, հնարավորություն կտա իրավական հենք ապահովել հետագա բանակցությունների համար, հակառակ դեպքում միջազգային հանրության համար ընկալելի չեն լինի Արցախի լիակատար անկախության ձգտումները:
Իհարկե, այս ծրագրի ընդլայնումը և իրականացումը հնարավոր կդառնա բացառապես այն պարագայում, երբ հայկական երկու պետությունները կուղղեն իրենց մեջքը, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք կամ նրա վերարտադրության դեպքում դա հնարավոր չէ: Մյուս կողմից՝ քանի որ մեր հասարակության մի ստվար՝ հիմնականում չկողմնորոշված հատված հոգնել է անձերով պայմանավորված ընտրություն կատարելուց, շատ կարևոր է ծրագրային այսպիսի մոտեցումների շուրջ հանրային ընկալումների ձևավորումը, ինչն ընտրություններում որևէ քաղաքական ուժի քվե տալու պատրաստակամության պատճառներից թերևս դոմինանտը կարող է հանդիսանալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01․04.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից