ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միայն այս փաստը, բավական պետք է լիներ, պնդելու համար, որ գործ ունենք ոչ թե հայրենասեր առաջնորդի, այլ ցինիկ և էժան պոպուլիստի հետ. Մելիք-Շահնազարյանը՝ ԱՀ նախագահի մասին 04/01/2021 22:45 | Մեկնաբանություն
Ու այսքանից հետո նա դեռ համարձակվում, բերանը բացում ու խոսք է ասում։ Սրանք դեռ չեն հասկանում, թե ինչ աղետ ու ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Սրանք դեռ կարծում են, որ կարողանալու են մարսել այս ամենը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կարմիր Շուկայի և Շուշիի մասին իմ և այլոց անհանգստություններն Արցախի նախագահի պաշտոնում նստած դավաճանը «կեղծ հայրենասիրական օրակարգ» է որակել։ Ինձ և իմ մտահոգությունները կիսող մարդկանց նա «ներքին թշնամի» է կոչել։ Հետո էլ ինձ ու իմ պես շատ ուրիշ «կեղծ հայրենասերների» հարց է տվել, թե որտե՞ղ էինք մենք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում…
Այս ամենը Արայիկ Հարությունյանը երեկ է ասել, բայց իր քարոզչամեքենային ավելի քան մեկ օր է պետք եկել, որպեսզի նրա խոսքերից ընտրի ավել-պակասը, մոնտաժի, համապատասխան երաժշտություն ընտրի ու որպես մի էժան քարոզչական հոլովակ հանրությանը մատուցի։ Ճիշտ նույն ոճով, ինչպես ժամանակին էլ Շուշին կորցնելու վտանգի մասին էր հոլովակ նկարում, երբ առավոտյան գնացել էր Ղազանչեցոց եկեղեցու մոտ նկարահանվելու, իսկ հետո մի քանի ժամ ծախսել և միայն ուշ երեկոյան տագնապի այդ «կոչը» հոլովակի տեսքով ներկայացրել ժողովրդին։ Արագ և շտապ գործելու փոխարեն տեսահոլովակ էր նկարում այն ժամանակ և հիմա։ Միայն այս փաստը, բավական պետք է լիներ, պնդելու համար, որ գործ ունենք ոչ թե ղեկավարի, հայրենասեր առաջնորդի, այլ ցինիկ և էժան պոպուլիստի հետ։
Բայց թույլ տվեք այսքանով չբավարարվել։ Նախ, ինձ և իմ պես մարդկանց ուղղված նրա մեղադրանքների ու հարցադրումների մասին։ Ենթադրենք ես իսկապես կեղծ հայրենասեր եմ (միշտ դեմ եմ եղել նման դիսկուրսի ու երբեք չեմ փորձել ո՛չ հայրենասեր ներկայանալ, ո՛չ էլ ուրիշների հայրենասիրությունը չափել) ու պատերազմի ժամանակ էլ ոչինչ չեմ արել Արցախի ու մեր հաղթանակի համար (թեև ուժերիս ու մասնագիտական կարողություններիս չափով ամեն կերպ փորձել եմ մասնակից լինել)....
Եվ ի՞նչ։ Ուրեմն ես ու ինձ նմանները չպիտի՞ պատասխանատվության կանչեն այն մարդուն, ով ուղիղ մեկ տարի առաջ այդ նույն գյուղերում մարդկանց բարեկեցիկ ապագայի, անվտանգության ու նոր հաղթանակների խոստումներ էր տալիս։ Մարդուց, ով ստանձնել էր Արցախի տարածքային անվտանգության երաշխավորի պարտավորությունը։ Ով ասում էր, թե Արցախի օդը պաշտպանված է։ Որ բանակն ավելի մարտունակ է, քան երբևէ և այլն, և այլն։
Լավ, իր խոստումներն ու պոռոտախոսությունն էլ մի կողմ դնենք։ Եկեք տեսնենք, թե ի՞նչ արդյունքների է հասել Արցախում ուղիղ մեկ տարում նախագահի պաշտոնին բազմած անձնավորությունը։ Շուշին չկա, Հադրութը չկա, Քարվաճառը չկա, Քաշաթաղը չկա, Մեխակավանը չկա, Ակնան չկա… Արցախի 75%-ը չկա։ Տղերքն էլ չկան… Ընդ որում, նշվածի բացարձակ մեծամասնությունը չկան, ոչ թե այն պատճառով, որ թուրքն է գրավել։ Այլ որովհետև երկու դավաճան՝ Նիկոլն ու Արայիկը, հանձնել են դրանք թուրքին։
Հիմա ո՞վ է ներքին թշնամին, տականք։
Ու այսքանից հետո նա դեռ համարձակվում, բերանը բացում ու խոսք է ասում։ Սրանք դեռ չեն հասկանում, թե ինչ աղետ ու ողբերգություն են բերել մեր ժողովրդի գլխին։ Սրանք դեռ կարծում են, որ կարողանալու են մարսել այս ամենը»,- գրել է նա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ