ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուսապարկերի Հայաստանը. կա արդյո՞ք կյանք ուսապարկից դուրս 03/31/2021 11:29 | Վերլուծություններ
Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։
Ն. Փաշինյան. Թիվ 1 ուսապարկ
Երկրի թիվ 1 ուսապարկը Ն. Փաշինյանն է։ Այս իրողությունն արձանագրելով է միայն հնարավոր հասկանալ ուսապարկային պետության իրական շերտերը։ Փաշինյանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտոնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը հաշվարկել և ազդել դրանց վրա։ Ինքը շատ լավ դա հասկանում է։
Փաշինյանն ուսապարկ է թե´ դրսի համար, թե´ ներսի։ Արտաքին աշխարհի համար նա գործընկեր չէ, և Ալիևն ու Էրդողանը դա պարբերաբար շեշտում են։ Ռուսաստանի համար նա Մուրադովի օգնականին համարժեք ինչ-որ կարգավիճակ ունի, Արևմուտքի համար՝ ասենք մի քիչ ավելին է քան, օրինակ, Դանիել Իոանիսյանը,քանի որ hակառուսական պրոցեսների համար ունի որոշակի դերակատարում։
Պակաս վտանգավոր չէ Փաշինյանի՝«ներքին ուսապարկի» կարգավիճակը։ Իշխանության մեջ ակնհայտորեն ձևավորվել է մի խումբ, որը Փաշինյանին վերապահում է շրջիկ կլոունի դերակատարում՝ մարզային այցեր, միտինգներ և այլն։ Եվ հենց այդ խումբն է տնօրինում երկրի ֆինանսական ռեսուրսները, փորձում քաղաքական պրոցեսներ կառավարել, ղեկավարել ուժային համակարգը, իրավապահ համակարգը, բանակցել այլոց հետ և այլն։ Այդ խումբը կազմված է 90-ականների իշխանության ներկայացուցիչներից ՝ պաշտոնյաներ, դատախազներ, օլիգարխներ և այլն։ Սա «վերթիմային» մի խումբ է, որի համար Փաշինյանը և ԱԺ 85-ը միայն գործիք են՝ վերահսկողություն ապահովելու, փող աշխատելու, կառավարելու համար։
Ուսապարկ ԱԺ
Ի սկզբանե «ուսապարկ» որակել էինԻմ քայլին։ Նրանց գուցե իրոք թվում է , թե իրենք են հենասյունը և իրենք կարևոր են։ ԻրականումԻմ քայլին վերապահված է «թիմային կլոունի» կարգավիճակ, որտեղ, սակայն, ամեն ինչ չէ նույն հարթության վրա։
Կան «վերազգային» ուսապարկեր, ովքեր հրահանգներ ստանում են ոչ թե հայաստանյան հիմնարկներից, այլ՝ միջազգային։
Կան «անորոշ IQ-ով» ուսապարկեր, ովքեր իսկապես ներշնչվել են, թե իրենք Նոր Հայաստանի կերտողներն են և գաղափարական մարտիկները։
Կան «ձևավորվածնոր կլանների» ուսապարկեր, ովքեր ուղղակի կատարում են վերը նկարագրված՝ իշխանության ռեալ լծակներին տիրապետող խմբի հրահանգները։
Կան «անդեմ ուսապարկեր», որոնց անունները և դեմքերը հանրությանը հայտնի չեն, և նրանք իներցիայով գոյատևում են՝ մտավախություն ունենալով, որ ուսապարկից այն կողմ կյանք գոյություն չունի։
Ուսապարկ անվանված իշխող խմբակցությունում մի հայտնի օրենք է գործում. «Իմ ուսապարկի ուսապարկը իմ ուսապարկը չէ»։ Սա ձևավորում է ճյուղավորված հարաբերություններ, որը դժվարացնում է քաղաքական երկխոսությունը այդ ուժի հետ։
Ուսապարկ ինստիտուտներ
Պետական ինտիտուտների ճնծող մեծամասնությունը չի աշխատում, տեղի է ունեցել տոտալ ուսապարկացում։ Բայց տարբեր ինստիտուտների ուսապարկացումը տարբեր աստիճանի է։
Անհնար է պատկերացնել, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ ստորագրած գեներալները, բանակի ղեկավարությունը օրեր հետո հոտնկայս դիմավորում է նույն մարդուն, որի մասին տվել է այդ ձևակերպումը։
Փաստորեն՝ արտաքին աշխարհի, թշնամու, բարեկամի կողմից ուսապարկ ընկալվող վարչապետը, որընաև իր իշխանությանմի խմբի կողմից է ուսապարկ դարձել և օգտագործվում է որպես ժամանակավոր գործիք, կարողանում է հայկական բանակի հրամկազմին սարքել ուսապարկ։ Պարզ է, չէ՞, որ նման պետությունը պետք ենթարկվեր և ենթարկվի խոշոր վթարների։
Ուսապարկ- քննչականներ, ուսապարկ -մարզպետարաններ, ուսապարկ-Հ1 և այլն
Ապշեցուցիչ է բայցուսապարկ է դառնում է նաև«Հայաստան» Համահայկականհիմնադրամը, որից,պարզվում է,ուղղակի,առանցորևէընթացակարգերիկարելի է վերցնել 52 մլրդ ու հետո ասել՝ հաշվետվություն չեմ տալիս. չեմ ուզում՝ չեմ տալիս։ Իսկ գիտե՞ք ինչու է դա հնարավոր. որովհետև հոգաբարձուների խորհրդում, ըստ կանոնադրության, մեծ թիվ են կազմում գործող պաշտոնյաները։ Ուսապարկ-պաշտոնյաների մի զգալի խումբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ եթե Փաշինյանը տեսախցիկի առաջ բառիս բուն իմաստով ծամելով ուտեր այդ գումարը, միևնույն է, Ա. Միրզոյանը, ԿԲ նախագահը, ֆիննախը և այլոք ասելու էին՝ դա նորմալ է։
Կան եզակի դիմադրող համակարգեր, օրինակ՝ դատարանները։ Եվ Հայաստանի ինքնափլուզման ամենակոշտ խոչընդոտներից մեկն այսօր հենց դատարաններն են։ Եթե մի հրաշքով կարողացանք փրկել Հայաստանը, ապա դատարաններն է´լ ավելի անկախ ու է´լ ավելի ամուր դարձնելու խնդիրը պետք է դարձնել առաջնահերթ՝ ապագա բոլոր հնարավոր ավանտյուրիստական սցենարների դեմ ինստիտուցիոնալ պատնեշ ունենալու համար։
Ուսապարկ- հասարակություն
Սեպտեմբերի 27-ից հետո Փաշինյանի իշխանության գոյությունը Հայաստանում խոսում է հասարակության ուսապարկացման մասին։ Մարդը, որը պատերազմ բերեց երկիր, զոհեց ամբողջական սերունդ ու հարցականի դրեց պետության գոյությունը, շարունակում է իշխանության մնալ։
Մարտի 1-ի բերովի հանրահավաքից հետո, «մեզ Ղարաբաղ ու Սյունիք պետք չեն» հանրային որոշակի տրամադրությունների առկայության պայմաններում, գյուղերում աղ ու հացով նրան դիմավորելուց հետո (թեկուզ՝ բեմականացված) արձանագրվում է, որ դու ունես ուսապարկ-հասարակության խնդիր, ու հասկանում ես, որ չես կարող հաշվարկել դրա իրական մասշտաբները։
Ամենավտանգավոր հետևությունը
Ձևավորվել է պետության առաջին դեմքերի, պետական ինստիտուտների և հասարակության որոշակի շերտի ուսապարկ-համակարգ։
Պետությունը չունի ինքնուրույն ներքին և արտաքին օրակարգ, պետական ինստիտուտները չեն գործում օրենքով իրենց վերապահված գործառույթների և իրավասությունների շրջանակում։ Ամենավտանգավոր հետևությունը՝ Հայաստանը վերածվել է ուսապարկ-պետության։ Չմանրամասնելով դրա էությունը՝ ուղղակի ֆիքսենք իրականությանպարամետրերը.
Պետությունը դարձել է պատանդ Փաշինյանի ձեռքում
Ուսապարկ –պետության կարգավիճակը խիստ ժամանակավոր է, և ընթացքը չկասեցնելու դեպքում «պետություն» բաղադրիչը դուրս է մղվելու
Ողբերգությունը կասեցնելու հեռանկարն առայժմ խիստ մշուշոտ է
Հայաստանի ուսապարկացման պրոցեսը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր պետություններին, բացի Հայաստանից։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից