ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կան հստակ մեսիջներ, որ Թուրքիան պատրաստ է կրկնել Հայոց ցեղասպանությունը. Արման Աբովյան 03/31/2021 19:48 | ԼՐԱՀՈՍ
Յուրաքանչյուր փորձ՝ բարելավվել հարաբերությունները տեռորիստական պետությունների հետ, որոնք ակնհայտ նախապատրաստվում են պատերազմի, կատարյալ անգրագիտություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումները պետք է շտկել և դադարել նրանց որպես թշնամի ընդունել։ Նշենք, որ Ա.Գրիգորյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ևս Արմավիրում զարգացրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու միտքը.
«Ես բազմիցս ընդգծել եմ, որ այդ հայտարարությունները ոչ թե զավեշտալի են, այլ չափազանց վտանգավոր ավանտյուրա: Ինձ առայժմ իրավունք չեմ վերապահի այդ հայտարարությունների պատճառահետևանքային ելևէջները քննարկելու, բայց ով նման գաղափարներ է բրդում առաջ, նա կամ անգրագետ է, կամ էլ առհասարակ չի հասկանում՝ ինչ է խոսում»,-ասաց Աբովյանը:
Պատգամավորը նկատում է, որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսինն է, որ յուրաքանչյուր փորձ՝ բարելավվել հարաբերությունները տեռորիստական պետությունների հետ, որոնք ակնհայտ նախապատրաստվում են պատերազմի, կատարյալ անգրագիտություն է:
Արման Աբովյանը չի բացառում, որ իշխանությունը կհրաժարվի Հայկական հարցից և Հայոց Ցեղասպանության հարցից՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գնով.
«Իշխանության աննորմալ քայլերը հնարավոր չէ պարզապես կանխատեսել, ամեն ինչ իրենցից սպասելի է:
Ադրբեջանը և Թուրքիան ունեն գերնպատակ վերամիավորվելու՝ պանթյուրքիզմի պրոյեկտի շրջանակներում, որի մասին բազմաթիվ անգամ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են: Գոյություն ունի շատ պարզ և հստակ գաղափար՝ Թուրքիայի նախագահը Էնվեր փաշային անվանեց լուսահոգի, դա հստակ մեսիջ է, որ իրենք պատրաստ են կրկնել Հայոց ցեղասպանությունը, երբ Ալիևը հայտարարում է, թե իբր Երևանը, Սյունիքը, Սևանը քոչվոր ցեղերի՝ ադրբեջանցիների, պատմական տարածքն է: Այստեղ վախերի գեներացման խնդիրը չէ, խնդիրը՝ իրավիճակը ադեկվատ վերլուծելու մեջ»,-ասաց Աբովյանը:
Պատգամավորի խոսքով՝ այս պարագայում «մարդասիրական, խաղաղասիրական» կեցվածքը ցույց է տալիս, որ ՀՀ պաշտոնյաները, որոնք ջատագով են և ուզում են մարդկանց համոզել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, քաղաքական անմեղսունակներ են.
«Իրենք հավասարեցնում են մեզ և թուրքերին այն առումով , որ ասում են գիտեք՝ ագրեսիա չպետք է լինի:
Ի՞նչ ագրեսիայի մասին է խոսքը, երբ Թուրքիան և Ադրբեջանը իրենց նախագիծն իրականացնելու համար հետևողականորեն ոչնչացնում են հայկական բնակչությունը տարածաշրջանում, թե Օսմանյան կայսրության ժամանակ, թե Արցախի 75% օկուպացիայի ժամանակ»,-ասաց ԲՀԿ քարտուղարը:
Արման Աբովյանը հույս հայտնեց, որ այս ինքնասպան և ազգակործան հայտարարությունները ժողովրդի կողմից պատշաճ գնահատականի կարժանանան.
«Աբսուրդի հավասար հայտարարություններ են, երկիրը տանուլ տված, Արցախը հանձնած, պատերազմը պարտված իշխանությունը օրակարգ է բերում անհասկանալի թեզեր: Երկիրը վարի է գնում, իրենք անհասկանալի թեզեր են օրակարգ բերում»,-ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ