ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանց համար՝ վերևն Աստված, ներքևը՝ Փաշինյան 03/31/2021 20:34 | Վերլուծություններ
«Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այս հայտարարության հետ բնականաբար, համաձայն չեն կարող լինել ո՛չ Հովիկ Աղազարյան ուսապարկը, ո՛չ էլ մյուս ուսապարկերը, ըստ ամենայնի, դժվար թե համաձայն լինեն նաև քույր ու եղբայր Սաֆարյանները, ո՛վ գիտե, գուցե չհամաձայնեն նաև ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ու իր դատախազական կորպուսը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, և նույնիսկ այն տիկինը՝ դատավոր, որ քննում է անհոդված մի գործ՝ «սահմանադրական կարգի տապալման մասին»։ Վերջինս երեկ արդեն դեմ գնաց ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը՝ այդպիսով համաձայնելով, որ իր օրենքը՝ մեկ մարդ է, իսկ այդ մեկը դեռ չի կարդացել ՍԴ որոշումը, դեռ պիտի կարդա՜, ծանոթանա՜
Իսկ վերոնշյալ անձինք համաձայն չեն լինի, քանի որ ինտելեկտուալ մակարդակում և կամ օրենքների իմացությամբ որքան էլ տարբերվեն միմյանցից, այնուհանդերձ, կա մի մակարդակ, որտեղ նրանք նույնական են։
Նրանց բոլորի համար օրենքը Փաշինյանի խոսքն է՝ լինի դա ասված հեռավոր մի գյուղի հովիվների հետ նախընտրականի տարբերակով հանդիպման շրջանակում, լայվի պահին ակամա հնչեցրած միտք, թե՝ ՖԲ գրառում։ Օրենք է և վերջ։
Դրա դիմաց ի՜նչ Մայր օրենք, ի՜նչ քրեադատավարական օրենսդրություն, ընդհանրապես, նրանց համար՝ վերևն Աստված, ներքևը՝ Փաշինյան։
Հիմա՝ ԿԸՀ նախագահը վկայակոչում է ՀՀ նախագահի հրամանագիրը։ Հրամանագիր չկա, չկա նաև ընտրություն, ուր մնաց թե՝ նշանակված օր։ Լավ, բա այսքանից հետո՝ ինչու՞ է անջուր բոբիկացել ՔՊ կուսակցության 1-ին համարը և ընկել գյուգեգյուղ՝ ժողով է անում, աղուհաց կիսում։
Ընտրության մասին դեռ խոսք չկա, ինչու՞ է միտինգային համազգեստը հագել ու իբր՝ ես ձեզնից մեկն եմ՝ այ՛ գյուղի ժողովուրդ։ Եկել եմ ձեզ հիշեցնեմ, որ ես ձեր ընտրած Նիկոլն եմ, որ հիշում եմ, թե ձեր գյուղից քանի զինվոր զոհվեց, եկել եմ ձեր երեխեքի գլուխը շոյեմ, ձեր գյուղի ասֆալտն անեմ։
Հա, մի բան էլ՝ թեպետ խեղճուկրակ, մարզպետի ու գյուղապետի ահից գյուղամիջում հավաքված անասնապահ ու հողագործների, հովիվների համար չի, սակայն թող նրանք էլ իմանան՝ որոշել է իրենց ընտրած վարչապետը Երևանից բուհերը տեղափոխել, այդ բուհերը վաճառել ու դրանց փողով ուսանողական քաղաքներ կառուցել։ Դե, ինֆորմացիա է, թող գնա էլի, հազիվ մարդամեջ է ելել, հրապարակային, կամերաների առջև կանգնել է։ Հեշտ բա՞ն է՝ ամեն օր համ բրոնիժիլետ հագնել, համ էլ՝ վրայից ՝ նախընտրական ժիլետ։ Մանավանդ, որ անցյալ տարվա նման ընտրությունների անունը միայն կա, իսկ դրանք քիչ հետո՝ կարող են ոչ էլ՝ լինել։ Դրա համար՝ հարկ է առիթից օգտվել՝ մուժիկին ասել՝ ահա քեզ մի զույգ կոշիկ, մի քանի մետր ասֆալտ։ Նիկոլից կամ բյուջեից, այսինքն՝ էլի իրենից։ Սրանից ավելի հնարավո՞ր է արդյոք քաղաքացու հոգսը հոգալ
Եվ մոռանալ, չհիշել, իր նախածրագրված պարտությամբ պատերազմի մասին, որի զոհը դարձան հազարավոր մարդկանց երեխաները, մի ողջ սերունդ։ Մտքի թռիչքը ուղղակի ցնցող է՝ գյուղի ճանապարհի ասֆալտից Օքսֆորդի կամ Քեմբրիջի կարգի ուսանողական քաղաք։
Դե իսկ, զոհերը, գերիները, անհայտ կորածները, պարտությունը՝ այդ ամենը վերցնում է իր վրա։ Ասում է՝ ձեր բոլոր պարտությունները տվեք ինձ՝ կտանեմ։ Վերցնում է այնպես թեթև, այնքան հանգիստ, ասես այդ գյուղացիների հացի խանութի պարտքերը կվերցներ, որոնք փակելու հարցում հաստատ խնդիր չէր ունենա։ Մանավանդ, ընտրապայքարի մեջ է մտնում։
Իսկ իրականում նա գյուղի աշխատավորից սկսելով՝ քաղաք է գալու։ Նման ցանկություն ունի։ Այսինքն, իր հանրային ու հանրահավաքային, փողոցային իմիջը վերականգնելու ընթացքի մեջ է։ Բունկերից ու փակ տարածքներից դուրս է եկել, կառավարության շենքից շենք և կառավարական ամառանոցներ՝ հարյուրավոր ոստիկանականների ուղեկցությամբ գնալ-գալուց հետո մարզերում ու գյուղերում ՝ «ոստիկանները՝ հետևում՝ երեխաները՝ առջևում» անձնապահովականով իր հիմնական մեսիջներն է փոխանցում՝ թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրելու, առևտուր անելու, սրանց Հայաստան ու Երևան մտցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ