ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ որոշումից հետո քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի, իրավական տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող. Արթուր Ղամբարյան 03/30/2021 12:45 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանի որոշումից հետո քրեական հետապնդումը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով պետք է դադարեցվի, իրավական տեսանկյունից երկրորդ կարծիք լինել չի կարող,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
Մասնագետն արձանագրել է՝ երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում որևէ, այն էլ՝ Քրեական օրենսգրքի հանցակազմ, ապա դրան պետք է հաջորդի քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցնելու պետության դիրքորոշումը։ «Թե պետությունն իր դիրքորոշումը ինչպես կարտահայտի՝ դատախազության միջոցով, որ դատախազը մեղադրանքը հետ կվերցնի և դրա հիման վրա դատարանը քրեական հետապնդումն այս հոդվածով կդադարեցնի, թե դատարանն իր նախաձեռնությամբ կդադարեցնի հետապնդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, հարցի տեխնիկական կողմն է»,- ընդգծել է Արթուր Ղամբարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։ Երեկ արդեն որոշումը ՍԴ կայքում հրապարակվել է ամբողջությամբ։ Դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի», ընդգծել, որ դա տարածվում է նաեւ բլանկետային նորմի վրա։ Բացի այդ՝ ՍԴ-ն անդրադարձել է նաեւ Սահմանադրության մեջ 2015 թվականին կատարված փոփոխություններին՝ արձանագրելով, որ դրանից հետո քրեական օրենսգրքի դիտարկվող հոդվածը փոփոխության չի ենթարկվել։
ՍԴ այս որոշումից հետո որոշ իրավաբաններ կարծիք հայտնեցին, թե դատախազը ոչ թե պետք է հրաժարվի մեղադրանքից, այլ վերաորակի, նոր մեղադրանք առաջադրի,սակայն իրավագիտության դոկտոր Ա.Ղամբարյանն ընդգծեց՝ ՍԴ այս բովանդակությամբ որոշումից հետո երկու կարծիք լինել չի կարող, հետապնդումը պետք է դադարեցվի։
«Մեղադրանքը փոխելը քրեական դատավարությունում բարդ ինստիտուտ է և դրա մասին խոսելու, գնահատականներ տալու համար պետք է խորը գիտելիքներ ունենալ։ Ավելին՝ ՍԴ-ում 3-4 անգամ քննարկման առարկա է դարձվել մեղադրանքը դատարանում փոխելու քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածը։ Այն մարդիկ, որոնք խոսում են մեղադրանքը փոխելու մասին՝ խորհուրդ կտամ համացանցից ներբեռնել 2009 թվականի իմ մենագրությունը՝ 100 էջանոց փոքր մենագրություն է, ու եթե ինտելեկտուալ կարողությունները թույլ կտան թող կարդան ու կհասկանան, թե մեղադրանքը ո՞ր դեպքերում է փոխվում դատարանում, ի՞նչ պայմաններ են պետք մեղադրանքը փոխելու համար։ Ինչքանով որ տեղյակ եմ քրեական գործից և համադրում եմ սոցցանցերում առկա կարծիքների հետ, ես այնտեղ մեղադրանքը փոխելու իրավական, օրենսդրական պայմաններ չեմ տեսնում»,- հայտարարել է Ղամբարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՍԴ-ն որևէ հանցակազմի որևէ հատկանիշ չի ճանաչել հակասահմանադրական, այլ ամբողջ հոդվածը։
Արդյոք հանրապետությունում առկա նման պայմաններում սպասելի էր ՍԴ-ի կողմից նման որոշման կայացումը՝ ձայների նման հարաբերակցությամբ՝ 8։0՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Ղամբարյանը նշել է, որ նմանատիպ քրեական գործերով մոտիվացիաները բացառապես իրավական չեն լինում և դիտարկվում է ավելի լայն՝ իրավաքաղաքական տիրույթում։
«Գիտեք, եթե այս քրեական գործի մեջ քաղաքական իշխանության կողմից ներդրված այդ ջանքերի, եռանդի, ատելության կեսը ներդրվեր թշնամու դեմ պայքարի գործում, երևի թե պատերազմում մենք նման պարտություն չէինք կրի։ Այսինքն՝ այստեղ խոսել միայն զուտ իրավական գործոնների մասին, կարծում եմ, միամտություն կլիներ։ Մենք որպես իրավաբաններ դիտարկում ենք հարցը զուտ սահմանադրաիրավական տիրույթում, բայց այս քրեական գործով կայացված ՍԴ որոշումը պետք է դիտարկվի ավելի լայն »,- ընդգծեց Ղամբարյանը՝ հավելելով, որ ՍԴ այս որոշումը պետք է դառնա նաև քաղաքագետների, ինչու չէ նաեւ աշխարհաքաղաքական մասնագետների ուսումնասիրության առարկա։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ