ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկվորյակ գելխեղդն ու գորշ հովիվները. «168 ժամ» 03/30/2021 09:44 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետեւանք՝ տնտեսության զարգացում եւ բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։
Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է գործարք՝ լավ կյանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ եւ շարժվել առաջ։
Կա վտանգ, որ հասարակությունը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետեւ առաջարկվողը լավ կյանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարեւոր է միջին վիճակագրական եւ ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նույնքան վտանգավոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացության դիմաց» սկզբունքը, եւ եթե դա հաջողի արցախյան պարտության պարագայում, ապա կարող է կիրառվել նաեւ, օրինակ, Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչի սերմերը ցանվում են հենց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասվածից ավելի առատաձեռն գտնվել։
Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նետվել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապես նա բացահայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ցուցաբերել նապաստակի հեզություն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերվելու է՝ որպես գելխեղդ։
Այսպիսով, առաջիկա ընտրություններում հաղթելու հավակնություն է ներկայացնում մեկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թե սովորական, այլ կենդանակերպի նշանով երկվորյակ գելխեղդ է, ինչպես նրա քաղաքական երկվությունը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին․․․
․․․Մարդը, ում գործունեության արդյունքում թուրքական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպությունը դպրոց է բացում «դժգույն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դեմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պետք է լինեն թուրքական ծագմամբ։
Կամ գուցե գայլերի հետ համեմատությունը կապված է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին․ բոլորը գիտեն, թե ում են պաշտպանում հովիվների գելխեղդները գայլերից։
Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիվներին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 30․03.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ