Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Շարունակում են հատել հայ ժողովրդի կենսական շահերի բոլոր «կարմիր գծերը»․ «Փաստ» 03/30/2021   09:39  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կապիտուլ յացիայի հետևանքով տարածաշրջանում ուժերի ռազմաստրատեգիական դասավորության փոփոխություն է տեղի ունեցել հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի։ Եվ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իր ազդեցությունն ուժեղացնելու լրացուցիչ լծակներ ստեղծել։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար զորավարժություններ են իրականացնում և համատեղ տարբեր ծրագրերի նախաձեռնությամբ հանդես գալիս։ Իսկ առավել հեռանկարային մասով Բաքվի և Անկարայի ցանկություններն ուղղակի վտանգ են ներկայացնում հայկական պետականության համար։ Հիմա գանք այս օրերի ամենաքննարկվող հարցերից մեկին. ի վերջո, պե՞տք է հարևանների հետ հարաբերությունները կարգավորել, թե՞ ոչ։

Իհարկե, անհրաժեշտություն է հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցումը, բայց հարցն այն է, թե ինչ գին է վճարվելու դրա համար։ Իսկ մյուս կողմից էլ՝ այդ հարաբերությունները պետք է լինեն փոխադարձ զուգահեռ հարթության վրա, այլ ոչ թե ուղղահայաց։ Այնինչ, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է հասնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մի այնպիսի հանգրվանի, որում Հայաստանը հանդես գա անընդմեջ միակողմանի զիջումների գնացող կողմի դերում։ Իսկ գործող իշխանություններն էլ երկրի ուժերը վերականգնելուն միտված քայլեր ձեռնարկելու փոխարեն ընտրել են ամեն գնով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը՝ անկախ այն հանգամանքից, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա մեր երկրի համար։ Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ արտգործնախարար Արա Այվազյանը, հաշվի առնելով Արցախի հետ կապված նոր իրողությունները, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը։

Նկատի ունենանք, որ Թուրքիան միշտ ձգտել է հասնել նրան, որ Հայաստանի հետ սահմանների բաց կամ փակ լինելը անմիջականորեն կապվի Արցախյան հիմնախնդրի հետ, իսկ հայկական կողմը միշտ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու կողմնակից է եղել։ Փաստորեն այսպիսով Հայաստանը, ավելի ճիշտ՝ այս իշխանությունը, ընդունում է Թուրքիայի խաղի կանոնները։ Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակներն իրենց հայտարարություններում ի ցույց են դնում հատուկ շահագրգռվածություն, որպեսզի Փաշինյանը շարունակի պաշտոնավարել։ Ու սա քիչ չէ, իշխանությունները հիմա էլ հակվել են թուրքերի հետ «ախպերության» միջոցով իրենց իշխանությունը պահելու գաղափարին։ Բայց քանի որ Փաշինյանի իշխանությունն այս հարցում բախվելու է հասարակության համառ դիմադրությանը, ապա նրանք արդեն իսկ սկսել են նախևառաջ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման «օգուտներից»՝ այն կապելով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ։ Իսկ դրա համար պետք է փոխել Թուրքիայի՝ մեր հանրության շրջանում պատմականորեն արմատավորված թշնամու կերպարը։

 
Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Թուրքիայի՝ շթնամի պետություն համարվելու հարցին, հայտարարում է, թե Հայաստանի մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Հասկանալի է, ԱԽ քարտուղարը ինքնագլուխ, «հենց այնպես» չէր նետել այդ թեզը: Եվ դա շուտով ապացուցվեց: Ընդամենը երկու օր անց Արմավիրի մարզ այցելության մեկնած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը տարածաշրջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը և նորից մեջբերելով իր խոսքերը թշնամանքի հետ կապված. «Որքան մենք ենք համարում թշնամի, այդքան էլ մեզ են համարում թշնամի, էլի մենք ենք շատ համարում թշնամի, այդքան մեզ են ավելի շատ համարում թշնամի, ինչքան մեզ շատ են թշնամի համարում, այնքան մենք ավելի շատ ենք թշնամի համարում, մենք այս մասին պետք է մտածենք, մենք տարածաշրջանում պետք է Հայաստանի շուրջ ստեղծենք որոշակի բարենպաստ միջավայր»։

Եթե այս միտումը շարունակվի, ապա կասկած լինել չի կարող, որ իշխանությունները մի օր էլ հանուն Թուրքիայի հետ «քիրվայության» կարող են «օրենքի ուժով» հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստից, ինչը ևս Թուրքիայի՝ հարաբերությունների կարգավորման հիմնական պահանջներից է։ Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության խնդիրը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է, այլև սփյուռքահայության պայքարի կարևորագույն բաղադրիչը։ Փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ Փաշինյանն ու իր թիմակիցները կտրուկ անցնում են «թուրքերի հետ ախպերություն» անելու թեմային այն ֆոնին, երբ ակտիվացել են ԱՄՆ գործող վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոսակցությունները։ Եվ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ կարող է դարձնել ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Մյուս կողմից էլ՝ մեր իշխանությունների թուրքամետությունը սեպ է խրում Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում։ Ընդհանրապես, այս իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման են գնում մեր համազգային շահերի հաշվին։ Այսինքն, քիչ չէ, որ մեր երկիրը անդունդի եզրին են հասցրել, պարտության են մատնել, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքների կորստի պատճառ են դարձել, ոչ միայն հեռանալու նպատակ չունեն, այլև շարունակում են հայ ժողովրդի կենսական շահերի «կարմիր գծերը» հատելու ճանապարհը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30․03.21թ. համարում։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:36 30/03/2021  |  ՄամուլՓաշինյանի Արմավիրի մարզ այցն անամպ չի անցել. շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել. «Հրապարակ»
09:31 30/03/2021  |  ՄամուլՓաշինյանը վախենում է դեմարշից, նախընտրական ցուցակը գաղտնի է պահում. «Հրապարակ»
09:22 30/03/2021  |  ՄամուլԻ՞նչ «որոշումներ» է ուզում կայացնել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
00:26 30/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլից մենք հաստատ կազատվենք, իսկ թե ոնց ենք ուշքի բերելու իր աղանդի մարդկանց իրոք չգիտեմ. Արա Վարդանյան
21:23 29/03/2021  |  ՔաղաքականԱյո՛, լիզելով թուրքերի ոտքերը Հայաստանը կդառնա տնտեսապես հզոր վիլայեթ՝ Թուրքիայի կազմում. Հայկ Մարտիրոսյան
21:00 29/03/2021  |  ՄեկնաբանությունՉի բացառվում, որ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում հենց Նիկոլն է խնդրել Իլհամին գերիներին որոշ ժամանակ պահել իր մոտ եւ բաց թողնել ընտրությունների նախօրյակին. Աղասի Ենոքյան
19:18 29/03/2021  |  ՄեկնաբանությունԴիմակայենք ու ոչնչացնենք մեր մեջ եղած ստրուկին, տուրք չտանք թուրքահպատակ ստահակին. Թաթուլ Պետրոսյան
18:58 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին աղուհացով դիմավորած գյուղի գյուղապետը ՊԵԿ նախագահի հայրն է. 168.am
15:49 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները
14:40 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն անձամբ և հետևողականորեն Ռոբերտ Քոչարյանին ապահովեց բարձր վարկանիշով

Արխիվ

[]