Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին

Խաղաղությունը միակողմանի չի լինում. ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին 03/30/2021   20:01  |  Քաղաքական

Հայկական կողմը մշտապես հայտարարել է և շարունակում է հայտարարել, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության մշտապես պատրաստ է, եթե Թուրքիան այդ ուղղությամբ քայլ ձեռնարկի:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նախորդ նախաձեռնությունները, այդ թվում Ցյուրիխյան հայտնի արձանագրությունները և ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողեց թուրքական կողմը, և եթե իրենք շահագրգռություն ունեն հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ապա մենք պատրաստ են առանց նախապայմանների քննարկել դա»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով պաշտոնյանների՝ հայ-թուրքական հարաբերություններում մոտեցումներ փոխելու վերաբերյալ հայտարարություններին, զրուցակիցը ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում չի պատկերացնում հանրային տրամադրությունների ընկալումների փոփոխության մասին.

«Ես չգիտեմ՝ ինչ մոտեցումների մասին է խոսքը, եթե ընդհանուր արտաքին քաղաքական վեկտորների մասին է, ապա դա արտահայտվում է նախարարի ելույթներում, հրապարակված մամլո հաղորդագրություններում, նաև վարչապետի կողմից է արտահայտվում: Եթե խոսքը հանրային տրամադրությունների խորքային փոփոխությունների մասին է, մենք շատ խաղաղասեր ժողովուրդ ենք և խնդիր չունենք որևէ ազգի հետ, իրենք են մշտապես խնդիրներ ունեցել մեզ հետ, իրենք են ագրեսիա ձեռնարկել, իրենք են պատճառ դարձել բազմաթիվ զոհերի և կորուստների, և դրանից հետո իրենք են շարունակում ադրբեջանական կողմում գերեվարության մեջ պահել մեր հայրենակիցներին, այս պայմաններում ես չգիտեմ՝ ինչպես պետք է խոսվի հանրային տրամադրությունների ընկալումների փոփոխության մասին»,,-ասաց Հայրապետյանը:

Ադրբեջանագետ-պատգամավորն ընդգծում է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, հայկական կողմը մշտապես էլ հանդես է եկել կառուցողական դիրքերից,որոնք հակառակ կողմից արձագանք չեն ստացել:

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, ձեռնպահ էր մնացել Թուրքիային թշնամի երկիր ներկայացնելու գնահատականից՝ նշելով, որ Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ եթե մենք դադարենք ընկալել Թուրքիան որպես թշնամական պետություն, ապա Անկարայի վերաբերմունքը նույնպես կփոխվի: Դիտարկմանը, որ հայկական կողմը մշտապես կողմ է եղել հարևանների հետ ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն առանց նախապայմանների, իսկ Թուրքիան որպես նախապայման առաջարկել է Հայկական հարցի, Արցախի անկախությունից հրաժարում, արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի իշխանություններն ընդունում են Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, եթե մտածում են «շտկել» մոտեցումները՝ իմքայլական պատգամավորն արձագանքեց.

«Ես չգիտեմ՝ Թուրքիան ինչպիսի քաղաքականություն կվարի, այսինքն՝ կարող եմ ենթադրել իրենց շեշտադրումներից, բայց մեր դիրքորոշումը հետևյալն է՝ առանց նախապայմանների պատրաստ ենք երկխոսել հարաբերությունների կարգավորման շուրջ, նախապայմանների ձևով նման քաղաքականությանը մենք կողմնակից չենք, և այդ ուղղությամբ չենք շարժվում, թե հետագայում ինչ կփոխվի, ինչ դիրքորոշումներ կփոխվեն, չեմ կարող ասել»:

Պատգամավորը նաև նշեց, որ «Իմ քայլը» իր նախընտրական ծրագրում հստակ նշել է՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում և, իհարկե, ցեղասպանության հարցը և ճանաչումը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել մեր արտաքին քաղաքական օրակարգում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:23 29/03/2021  |  ՔաղաքականԱյո՛, լիզելով թուրքերի ոտքերը Հայաստանը կդառնա տնտեսապես հզոր վիլայեթ՝ Թուրքիայի կազմում. Հայկ Մարտիրոսյան
19:29 29/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր իշխանությունն ասում է՝ շատ վատ են անում, որ սպառնալիքներ են հնչեցնում. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մասին
19:00 29/03/2021  |  ՄեկնաբանությունՄենք ապրում ենք մղձավանջում. Միակ երկիրը, որտեղ այս ամենը անհնար էր թվում, Հայաստանն էր. Ռաֆայել Հովհաննիսյան
22:33 28/03/2021Ուշադիր նայիր տղերքին այ թուրք, Նիկոլ, քեզ հետ եմ. Ամրամ Մակինյան
21:19 28/03/2021  |  ՄեկնաբանությունՁեռքներդ հեռու, շատ հեռու պահեք Հայոց Եղեռնից. Գևորգ Դանիելյան
19:54 28/03/2021  |  ՄեկնաբանությունՉեմ բացառում անգամ, որ Էրդողանն ու Ալիևը Նիկոլից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
19:44 28/03/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի հետ հարաբերություններում «մոտեցումները շտկելու» ամենաակնառու օրինակը բզկտված Սիրիան է. Վարդան Ոսկանյան
19:24 28/03/2021  |  ՄեկնաբանությունԱպաշրջափակման հարցում Երեւանի ու Բաքվի շահերի միջեւ հավասարության նշան դնելը էժանագույն պոպուլիզմ է. Վահե Դավթյան
19:16 28/03/2021  |  ՄեկնաբանությունՍրանք թուրքի ստրուկ էին, թուրքի հետ երջանիկ ապրելու մասին երազում էին, իրենց պատերազմ էր պետք՝ հիմնավորելու թրքացման ծրագիրը. Արփինե Հովհաննիսյան
19:07 28/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱյսուհետ ԱԽ շենքը Հայաստանում Թուրքիայի դեսպանատունն է. Իշխան Սաղաթելյան

Արխիվ

[]