ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դուք պատկերացնո՞ւմ եք, որ դրա տակից կարող եք դու՞րս գալ․դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն քննարկում է նիստի հետաձգման հարցը 03/30/2021 13:42 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը մարտի 27-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ միջնորդությունը դատարանի էլեկտրոնային հասցեին է ուղարկվել։
«Հավանաբար Ձեզ հայտնի է, եթե ոչ, ապա ասեմ, որ մարտի 26-ին ՀՀ սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է ՀՀ սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր։ Այդ օրվանից ՀՀ քրեական օրենսգրքում 300.1-րդ հոդված գոյություն չունի»,- ընդգծել է Հ.Ալումյանն ու ավելացրել, որ դատարանին ներկայացված միջնորդությամբ պահանջել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվի, վարույթը կարճվի, խափանման միջոցը փոխվի եւ քրեական հետապնդումը իրականացնող մարմիններին պարտավորեցնել գրավոր ներողություն հայցել։
Նա ընդգծել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդում է իրականացվում մի հոդվածով, որն արդեն գոյություն չունի, ու դատարանը քրեական հետապնդումը վերացանելու փոխարեն քննարկում է դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու հարցը։
«Դուք պատկերացնու՞մ եք ինչ իրավախախտում եք անում »,- նշեց նա՝ հավելելով, որ կարող է ասել, որ դատարանը հանցանք է կատարում։ Ավելի կոշտ դիրքորոշում Ալումյանը չցանկացավ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում նման հայտարարություններ անել ոչ թե դատավորի, այլ՝ դատարանի հասցեին։
«Դուք պատկերացնում եք, թե դրա տակից կարող եք դու՞րս գալ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը պատրաստվում է ևս մեկ շաբաթ ապօրինի հետապնդում իրականացնել իր պաշտպանյալի նկատմամբ, մինչև՝ դատախազներն իրենց դիրքորոշումը հայտնեն։
Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ շարունակեց գործընկերոջ խոսքը՝ նշելով, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում
կարող է կայացնել ոչ միայն խորհրդակցական սենյակում, այլև՝ հենց ՍԴ որոշումից անմիջապես հետո։ Վարդևանյանն ընդգծեց, որ դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական օրենսգրքով, որում այժմ այլևս չկա այդ հոդվածը, այլ՝ պետք է մտածենք՝ Գևորգ Բաղդասարյանը ինչ է մտածում։
«Չկա օրենսգքում այդ հոդվածը, էլ ինչու պետք է ճնշվեք»,- հայտարարեց փաստաբանը։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը հայտարարել էր դատաքննության փուլի մեկնարկ, սակայն դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանները լքել են դատական նիստերի դահլիճը՝ բոյկոտելով նիստը, ուստի՝ դատախազները չեն հրապարակել մեղադրական եզրակացությունը։
Հատկանշական է, որ դատարանի կողմից հապճեպ կարգով դատաքննության փուլին անցնելուն հաջորդել է ՍԴ որոշումը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1֊րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այսինքն՝ դատարանը պետք է այդ հոդվածի մասով դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճի վարույթը, մինչդեռ դատախազներն այսօրվա դատական նիստին չեն ներկայացել։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից