ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվելը յուրատեսակ էր իր նվիրվածությամբ, անկեղծությամբ, երբեմն՝ դաժան անկեղծությամբ․ նա իր գործում մահապարտի հանգույն էր 03/29/2021 22:29 | Վերլուծություններ
«Ես երջանիկ եմ, որովհետև եղել է գործի պաշտամունք, եղել է խորքային համոզմունք, որ հայրենիքի համար օգտակար գործ եմ անում։ Այդ համոզմունքն էն գլխից է եղել»։
Այս խոսքերի հեղինակը հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է։ Հուշարձանագետ բառը նորաստեղծ է մեր իրականության մեջ և այն բնորոշում է Սամվելին, ով իր ողջ կյանքը նվիրեց հայկական ճարտարապետական հուշարձաններին։
Նախօրեին, Ճարտարապետների պալատում, նրա հուշ-երեկոյի ընթացքում իր կատարած մեծ գործի արժևորման և գնահատանքի խոսքերի պակաս չզգացվեց։ Յուրաքանչյուր ելույթ ունեցող /ՃՊ նախագահ Մկրտիչ Մինասյան, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյան, քարտեզագիր Ռուբեն Գալիչյան, /Ն․ Սարգսյանն ու Ռ․ Գալիչյանը նաև ՀՃՈՒՀ հիմնադիր կազմում են/, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյան և այլք/, հիշեց իր և Սամվելի ծանոթության պատմությունը, հետաքրքիր և ուշագրավ դրվագներ պատմեց ներկաներին։
Իհարկե, վաղուց արդեն Սամվելին բնորոշելիս շատ սովորական էր ասելը՝ նա մի ողջ ինստիտուտի գործ է անում: Դա բնավ չափազանցություն չէր և չէ։ Դեռ դպրոցական տարիներից էր ընտրել իր ճանապարհը և շատ համոզված ու ճակատային: Խորհրդային լճացման տարիներին նա Արցախի հայկական հուշարձաններն էր չափագրում ու լուսանկարում՝ փաստագրում՝ գյուղ առ գյուղ, բնակավայր առ բնակավայր՝ 70-80-ականներից սկսյալ:
Հպարտանում էր՝ ինձ պես համատարած Հյուսիսային Արցախի տարածքը ոչ-ոք չի սանրել-անցել, ասում էր ու զայրանում, որ հայերս բերդ-ամրոցներ քիչ ենք կառուցել:
Աշխարհագրությունը ժամանակի ընթացքում ավելի ընդգրկուն դարձավ, իսկ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի և նրա համագործակցությունը ուղղակի ճակատագրական եղավ …
Սամվելը մարդ էր, որը կոչված էր, նրա կոչումը մեր հրաշք երկիրն՝ իր բոլոր միկրոտեղանուններով ճանաչելի ու սիրելի դարձնելն էր, աշխարհում սփռված հայ հետքը՝ պատմական Հայաստանից ու Արցախից զատ՝ նաև Ջավախքում,Վրաստանում, Կախեթում, հայաշատ խոշոր գաղթօջախներում եղածը փաստագրելը, վավերագրելը:
Ճարտարապետների պալատում Սամվելի հիշատակի երեկոյի մասնակիցների մեջ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց տեսա՝ հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանից մինչև Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որ գիտեմ՝ հին արշավական է։ Իսկ ճարտարապետների զգալի ներկայությունը օրինաչափ էր, քանի որ ինչպես ՃՊ նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն ասաց՝ «նա ամեն օր էր մեզ հիշում, իսկ այսօր Սամվելի օրն է, եկեք հիշենք նրան»։
Հիշեցին, կարևորեցին նրա գործը, որ նաև՝ պլակատներով ու հրատարակված բազմահատորյակներով ցուցադրված էր։
Իմ ճանաչած Սամվելը համեստագույն անձնավորություն էր, բայցև՝ երևույթ էր նա, ընդ որում՝ բացառիկ՝ իր տեսակի մեջ։ Ճռճռան խոսքեր չէր սիրում, հայրենասիրությունը նրա համար հայրենիքի ճանաչողությունից էր սկսվում և չէր ավարտվում։
Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ Թորոս Թորամանյանից հետո նման գործ, երևի ոչ-մեկը չի արել։ «Պարզվում է՝ մեզ մոտ հարյուրամյակը մեկ մարդիկ են ծնվում, որոնք ուղնուծուծով նվիրված են լինում իրենց գործին, հայրենիքին։ Սամվելն աշխատում էր մեզ մոտ /նկատի ունի՝ Հուշարձանների պահպանության վարչությունը/։ Դեռ ղարաբաղյան պատերազմից առաջ նրա արշավները դեպի Նախիջևան, Հյուսիսային Արցախ, հետո՝ ռազմական արկերի դեր կատարեցին։ Նա կարծես զգում էր, թե ինչ կարող է լինել և ամեն տեղ ուզում էր լինել․․․Նրա գործուղումներն ամեն անգամ վերջանում էին «ԿաԳեԲե»-ի նկուղներում երկար մնալով։ Ընդ որում, մի քանի օր․․․ բնականաբար, պարզ է, ինչ վտանգներով էր հղի այդ ամենը, և մեր վարչության պետերը՝ Կիրակոսյանը, Հասրաթյանը անընդհատ զբաղված էին, նրան հանելու գործով։ Ափսոս է, որ նրան կորցրեցինք։ Իր և Արմեն Հախնազարյանի միացումը շատ օգտավետ եղավ։ Հետաքրքիր է, որ նման մարդիկ ձգողական ուժով գտնում են միմյանց։ Սամվելը և Հախնազարյանն արեցին մի բան, որը շատ մեծ օգուտ տվեց մեզ։
Սամվելը յուրատեսակ էր իր նվիրվածությամբ, անկեղծությամբ, երբեմն՝ դաժան անկեղծությամբ։ Էսօր ի՛ր օրն է, եկեք հիշեք իրեն․․․
ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նույնպես անկեղծացավ՝ հիշելով իր զգացողությունը, երբ առաջին անգամ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի մոտ նրանք հանդիպել էին միմյանց․
«90-ականների սկզբին ես ծանոթ և բավական մտերիմ եմ եղել ճարտարապտ Արմեն Հախնազարյանի հետ և կարծում եմ, որ ճիշտ է չկտրել Սամվել Կարապետյանին՝ իր ավագ ընկերոջից՝ Արմենից։ Նա այն տարիներին շատ էր պատմում Սամվելի մասին, միմյանց մենք ծանոթ չէինք։ Եվ մի անգամ՝ 90-ականների սկզբին էր, Գերմանիայից՝ Աախենից Արմեն Հախնազարյանը հրավիրել էր իր գերմանացի ընկերոջը՝ պրոֆեսոր՝ Ռիխտերին, ով Արմեն Հախնազարյանի միջամտությամբ լուրջ աշխատանք էր կատարել Պարսկաստանի սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցում։ Նրա հետ պայմանավորվեցինք, որ գերմանացի ուսանողները պետք է չափագրական աշխատանքներ կատարեն Ալավերդիի /Գուգարքի/ շրջանում։ Ծանր տարիներ էին՝ գերմանացիները եկան և մեկ ամսից ավելի մնացին։ Քիչ-քիչ ես էլ ներգրավվեցի այդ պրոցեսում։
Սամվել Կարապետյանի հետ մեր առաջին հանդիպումը եղավ Արմեն Հախնազարյանի տանը , եթե չեմ սխալվում 1996 թվականին, որտեղ առաջին իսկ խոսակցությունը գնաց Հախնազարյանի և Սամվելի կազմակերծությունները միացնելու շուրջ։ Պետք է անկեղծ խոստովանեմ, որ իմ և Սամվելի առաջին հանդիպումը /մինչ այդ Արմեն Հախնազարյանը զգուշացրել էր, որ Սամվելը եթե մեկին չի վստահում, բնավորությունը բավական սառն է/, անցավ փոխադարձ անվստահության պայմաններում։
Սամվելի հետ սկսել եմ շատ ակտիվ աշխատել Արմեն Հախնազարյանի մահից հետո։ 2009 թվականին նա ինձ զանգահարեց Գերմանիայից և շատ ծանր խոսակցություն եղավ․ ասաց, որ իրեն մի քանի ժամ է մնացել ապրելու և հայտնեց իր՝ ինձ գրած նամակի մասին, որ արդեն ուղարկել էր։ Ասաց՝ շուտով կստանաս նամակը․․․
Մահից 2 շաբաթ անց այդ նամակը ես ստացա, ուր ի թիվս տարբեր խնդիրների՝ նա ուղարկել էր ինձ ճարտարապետ Թորոս Թորամանյանի՝ Պետերբուրգի կողմից Անի գործուղման փաստաթղթերի օրիգինալները, որն անշուշտ, ես կնվիրեմ այս կազմակերպությանը / ՀՃՈՒՀ-ին/։
Նա նաև խնդրում էր, որ Սամվելին մենակ չթողնեմ։ Դա էր հիմնական պատգամը։ Դրանից հետո ես հանդիպեցի Սամվելին։ Մեր հանդիպման ժամանակ նա ասաց, որ ընդամենը ֆինանսավորման հարցը պիտի լուծել, որովհետև ամեն ինչ ինքն իր ընկերների հետ ունակ էր անելու։ Այդ պահից սկսած, կոնկրետ անուններ չտամ, բայց մեզ հաջողվեց՝ մշակույթի նախարար, վարչապետ, նախագահ՝ հարցը հիմնավոր ներկայացնել՝ արդյունքում՝ կազմակերպության պետական ֆինանսավորման մասով հարցը լուծում ստացավ։
Պարոն Գալիչյանը / քարտեզագետ Ռուբեն Գալիչյան/ ճիշտ է ասում, որ ցանկացածը, ով մտնում և ծանոթանում էր կատարված գործին, ուղղակի ապշում էր, քանի որ Սամվելը չորս-հինգ նվիրյալ մարդկանցով ահռելի մեծ գործ էր անում, շատ ավելի, քան՝ հսկայական պետական ինստիտուտներ։ Դա շոկի նման մի բան էր, որով էլ ձևավորվում էր Սամվելի նկատմամբ հարգանքը ։ Բայցև՝ կար որոշակի զգուշություն՝ նա բավական ուղղամիտ էր և խնդիրներ էին առաջանում, որովհետև նա իր կարծիքների մեջ երբեք չէր նայում՝ իր դիմաց պետական ա՞յր է, թե՞ հոգևոր և հստակ կարծիքն ասելը, ուղղակի իր բնավորության և ազնվության դրսևորումներից մեկն էր։ Շատ են խոսում՝ պարոն Մինասյանն էլ ասաց՝ անընդհատ ասոցիացիա է առաջանում մարդկանց մոտ՝ Թորամանյանի և Սամվելի արած աշխատանքների միջև։
Կարծում եմ հետաքրքիր է Թորամանյանի հետ կապված այս պատմությունը՝ երբ նա Զվարթնոցի տաճարի վերակառուցման իր առաջին աշխատանքներն է ներկայացնում Էջմիածնի վանականներին, բնականաբար, վերջիններս չեն ընդունում և հրավիրում են Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած փորձագետներից մեկին, եթե չեմ սխալվում՝ Վարդան Սարգսյանին, որը Թորամանյանի այդ վերակառուցումը համարում է բոլորովին անհիմն՝ ասելով, թե՝ հնարավոր չէ, որ 7-րդ դարում հայերն այդպիսի կառույց ստեղծած լինեն։
Ի պատասխան՝ Թորամանյանն ասում է նրան՝ դու երևի ձեռքերս ալյուրոտ տեսար՝ ինձ ջրաղացպա՞ն կարծեցիր․․․այսինքն, դիմացինը դիպլոմ ունի, ինքը՝ փոշու մեջ՝ տքնաջան աշխատանքով․․․
Սամվելը նույն աշխատանքն էր իրականացնում ու երբ Թորամանյանին իր կյանքի վերջում գնահատում են՝ արժևորելով իր կատարած մեծ գործը, նա ասում է՝ ես մեծ բան չեմ արել, ընդամենը մի փոքրիկ արահետ եմ բացել և իմ հաջորդ սերունդն այդ արահետը կդարձնի լայնահուն պողոտա։
Հիմա՝ Սամվելն այդ արահետը լայնահուն պողոտա դարձնելու՝ այսպես ասեմ՝ ամեն ինչն էր՝ փորողն էր, որմնադիրն էր, ճարտարապետն էր, նախագծողն էր, նա բեռնակիրն էր՝ ամեն աշխատանք անում էր․․․
Ես գիտեմ իրեն նաև շատ ավելի մոտիկից՝ մեր բազմաթիվ զրույցներից ու փորձում էի այստեղ գալուց մտածել-գտնել այն հատկանշական բառը, որով կբնութագրեի իրեն․․․ Ճիշտն ասած՝ վերջին ժամանակներում բառերն այնպես են արժեզրկվել, որ ես նրա մասին չէի ասի՝ հայրենասեր, նվիրյալ և այդպիսի կրկնվող բառեր․․․ Նա իրականում, իհարկե, մահապարտ էր։
Ինքն իր գործի մեջ ամեն ինչ էր ներդրել՝ և՛ անձնական միջոցները, և՛ կարողությունը, և ես նույնիսկ գիտեմ դեպքեր, երբ անհրաժեշտ էր՝ ինչ-որ բան փոխի հանուն ծրագրի իրականացման, նա ամեն ջանք գործադրում էր։
Սամվելի հետ պատահեց այն, ինչն արդեն մեծագույն գնահատական էր իր համար, այն է՝ որոշ երկրներ արգելեցին, որ նա մուտք գործի իրենց տարածք։ Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից սիմետրիկ արձագանքներ չեղան։ Բայց ինքը շատ վշտացած չէր, կարծում եմ, այդ երկրների տարածքները ինքը քար առ քար ուսումնասիրել էր։ Ինքս աշխատել եմ շատ պետական ատյաններում՝ գիտեմ, հաճախ էր լինում՝ խնդիրներ էին առաջանում, որովհետև համապատասխան նախարարը, նախարարությունները չունեին անհրաժեշտ ինֆորմացիան՝ տվյալ եկեղեցու, կառույցի մասին և բոլորը դիմում էին Սամվելին։ ՈՒ Սամվելը չլինելով պետական կառույց՝ տեղեկանքներ էր պատրաստում և ուղարկում։
Փորձեմ ավարտել՝ շատ եմ ցավում՝ մենք միասին մեծ ջանքեր գործադրեցինք և 2018 թվականին, երբ արդեն 3-4 ամիս անց ՀՃՈՒՀ-ը պետք է ունենար մշտական տարածք՝ 450 քմ, որը պետք է լիներ Մատենադարանից ոչ հեռու։ Շատ ուրախ էինք, որ հարցը վերջապես լուծվում էր և արխիվը, գրադարանը, նաև՝ ապագա ուսանողները պիտի ունենային շատ լավ պայմաններ, բայց դեպքերի բերումով այդ խնդիրը չլուծվեց։
Հիմա՝ ես հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, ովքեր իր կնոջ՝ Էմմայի գլխավորությամբ շարունակում են գործը․ բոլորս պարտավորություն ենք ստանձնել, ինքս համարում եմ՝ ես՝ առաջնահերթ, որ ՀՀ-ում վերջնականապես պիտի լուծվի այս կազմակերպության նստավայրի հարցը։ Ինքնին արդեն տարօրինակ է, որ մենք ունենք այդպիսի միավոր, սակայն այն առայսօր իր հիմնական տեղն ու վայրը չուներ։
Համաձայն եմ, որ Սամվելի մասին պետք է շատ խոսել, նրա մասին պիտի շատ բան ասել, և նա անպայման պետք է մնա հայոց պատմության մեծագույն մարդկանց շարքերում։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ