ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամփոփ՝ Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ» 03/29/2021 11:53 | Վերլուծություններ
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել 2018 թ․ գարնանը Հայաստանում իշխանափոխության գործում։ Ըստ նրա՝ մեկուսացման քաղաքականությունը, որ իրենք վարել են Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել է, թե Թուրքիան կներդնի բոլոր ջանքները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության իրագործման համար։ Թուրքիայի նախագահը ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։
Մարտի 25-ին, Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին առաջարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված նոր հարթակ ստեղծել՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ձևաչափով: Նրա խոսքով՝ առաջարկվող «3+3» ձևաչափը՝ Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ, անընդունելի է Վրաստանի համար: Նշենք, որ դեռևս մարտի սկզբին Վրաստանը հայտնել էր, որ չի ցանկանում մասնակցել Թուրքիայի առաջարկած «3+3» տարածաշրջանային ձևաչափին՝ Ռուսաստանի պատճառով:
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել այդ երկրում պահվող բոլոր հայ գերիներին:
Շաբաթվա ընթացքում BBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել «Լեռնային Ղարաբաղը. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով։ BBC-ի թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննել է Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու «անհետացումը»։ Տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, որ իբր հայերն ենք քանդել այնտեղից հեռանալուց առաջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է եկեղեցու ոչնչացման մասին լուրերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություներ են շրջանառել, թե այն հայերի կողմից կառուցված ռազմական օբյեկտ է եղել, այլ ոչ թե եկեղեցի։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը արդարացրել է Մեխակավանի եկեղեցու ոչնչացումը: Վերջինս նշել է, թե «ադրբեջանական ժողովրդի ժառանգության և սեփականության դեմ վանդալիզմ իրականացնելուց հետո Հայաստանը բարոյական իրավունք չունի պահանջներ ներկայացնելու Ադրբեջանին»:
Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Մարտի 26-ին, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, թե ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից կազմակերպված հակաահաբեկչական զորավարժություններին: Իսկ մարտի 28-ին Թուրքիայի ՊՆ-ն ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե Ադրբեջանի դեսանտայինները վերապատրաստվում են Թուրքիայում՝ լեռնագնացության դասընթացներ անցնելով Իսպարտայի լեռնային դեսանտայինների դպրոցում և ուսումնական կենտրոնում։
Իսրայելական «Israel Defense» ամսագիրը գրել է, թե իսրայելական ռազմարդյունաբերական «Meteor Aerospace» ընկերությունը Ադրբեջանում «Կասպյան նավաշինական ընկերության» (Caspian Ship Building Company) հետ համատեղ ձեռնարկություն է հիմնել: Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ «Meteor Aerospace» ընկերությունը մասնագիտացված է ԱԹՍ-ների, անօդաչու նավակների, բարձր ճշգրտության հրթիռների, ՀՕՊ համակարգերի և արբանյակների ստեղծման մեջ: Իսկ համատեղ ձեռնարկությունը նպատակ է հետապնդում իսրայելական արդիական զենքը տեղափոխել ադրբեջանական բանակի հաշվեկշիռ, և Ադրբեջանն իսրայելական ընկերությունների հետ համատեղ արդեն սկսել է ռազմանավերի կառուցումը:
Շաբաթվա ընթացքում իրանական լրատվամիջոցները հաղորդել են, թե Թուրքիան ավելի վաղ Սիրիայում կիրառված ռազմական տեխնիկան այժմ զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի սահմանի մոտ: Իրանական լրատվամիջոցները կարծիք են հնչեցրել, թե այս տեղափոխման նպատակը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզի գրավումն է, և լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով։
Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ
«Agenzia Nova» իտալական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իրենք հետկոնֆլիկտային խաղաղ համակեցության վերականգնման նոր էջ են բացում: Վերջինս հավելել է, որ նոր տրանսպորտային ուղին կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի հետ, ինչը կբարելավի կապը Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև:
Հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տնտեսական զարգացման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների համար հետագա հնարավորություններն այդ գործընթացում՝ հիշեցնելով, որ իտալական «Ansaldo» ընկերությունը վերջերս պայմանագիր է կնքել Արցախից գրավված տարածքներ էլեկտաէներգիա մատակարարելու վերաբերյալ:
Հարցազրույցում Բայրամովը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքի լիարժեք շահագործմանը զուգահեռ Ադրբեջանը կշարունակի ուշադրություն դարձնել էներգետիկ մատակարարման նոր հնարավորություններին՝ ներկայացնելով 2021 թ․ հունվարի 21-ին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ստորագրված Կասպից ծովում Դոստլուգի հանքավայրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարևորությունը:
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտնել է, թե Չեխիան հույս ունի մուտք ունենալ դեպի Հարավային գազային միջանցք, և իրենք բարձր են գնահատում Տրանսադրիատիկ գազամուղի (TAP) շինարարության ավարտն ու ադրբեջանական գազի՝ դեպի հարավային Իտալիա մատակարարումների մեկնարկը: Ըստ չեխական կողմի՝ այս միջանցքի այլ ճյուղերի՝ հատկապես Խորվաթիայի ուղղությամբ շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի ադրբեջանական գազը մատակարարել Չեխիա:
Նկատենք, որ ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա Տրանսադրիատիկ գազատարով սկսվել է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին: Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ Ադրբեջանը, մուտք ունենալով Եվրոպա՝ աշխարհում բնական գազի ամենամեծ ներկրման շուկա, փորձում է ընդլայնել իր արտահանման հնարավորությունները: Խորվաթիան ու Բոսնիա և Հերցեգովինան փոխկապակցիչ են կառուցում ադրբեջանական գազի ներմուծման համար, իսկ դեպի Բուլղարիա ադրբեջանական գազի արտահանումն արդեն գերազանցել է 55 հազար խորանարդ մետրը։
Վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական «Neqsol Holding» ընկերությանը, որը դեռևս 2019 թ-ին ձեռք էր բերել ընկերության բաժնետոմսերի 49%-ը։ Այդպիսով «Caucasus Online» ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը: Սակայն Վրաստանի Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ գործարքը կայացած չեն համարում՝ նշելով, որ այն իրականացվել է միջազգային ու ներպետական մի շարք ակտերի խախտմամբ։
Նշենք, որ վրացական «Caucasus Online» ընկերությունը օպտիկական մալուխի օպերատոր է, որը Սև ծովի հատակի երկայնքով անցնում է Վրաստանից Բուլղարիա: Դա Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև ինտերնետային թրաֆիկի ամենամեծ ուղղությունն է: Այս ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել մեծածախ ինտերնետային շուկայի զգալի մասը՝ ապահովելով տարածաշրջանի ինտերնետի մինչև 80%-ը: Այն Վրաստանի ինտերնետի 65%-ի, Հայաստան մատակարարվող ինտերնետի 85%-ի, Ադրբեջանի ինտերնետի 50%-ի մատակարարն է:
Հայկական փորձագիտական շրջանակներում մտահոգություններ են հնչել, թե ստանձնելով «Caucasus Online» ընկերության սեփականատիրությունը՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է անջատել Հայաստան եկող ինտերնետը կամ էլ հետախուզական նպատակներով վերլուծել Հայաստանի կողմից օգագործված համացանցային տվյալները։
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ «Caucasus Online-ի ձեռքբերումը «Neqsol Holding»-ի՝ ավելի մեծ միջազգային ծրագրի մաս է, որը մեկնարկել է 2018 թ-ին և հայտնի է որպես «Թվային մետաքսի ճանապարհ»: Ծրագրի նպատակն է զարգացնել տրանզիտային օպտիկամանրաթելային ժամանակակից ենթակառուցվածքի ժամանակակից ցանցը, որը կապում է Եվրոպան Վրաստանի և Ադրբեջանի միջոցով Կենտրոնական և Հարավային Ասիայի շուկաների հետ:
«Թվային մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են սկսվել օպտիկամանրաթելային մալուխի գծի կառուցման ուղղությամբ, որը միացնելու է Ադրբեջանն ու Ղազախստանը Կասպից ծովի հատակի երկայնքով: 2019 թ-ին ձեռք է բերվել նաև Ադրբեջանը և Թուրքմենստանը միացնող նմանատիպ գծի կառուցման համաձայնագիրը: Ընդ որում, նախագիծը ենթադրում է տվյալների ժամանակակից կենտրոնների և ինտերնետի թրաֆիկի փոխանակման կետերի ստեղծում Ադրբեջանում և Վրաստանում:
Այլ թեմաներ
Ադրբեջանում հնչել են քողարկված սպառնալիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին: Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Տոֆիկ Զուլֆուգարովը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն անպատասխան չի թողնի Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի մերժումն «այցելել հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներն ուրիշ երկրներից իր գործընկերների հետ միասին»:
Ընդ որում՝ նախկին արտգործնախարարը չի բացառել, որ ադրեջանա-գերմանական հարաբերությունների միջև լարվածության առաջացման գործում կարող է դեր ունենալ Ֆրանսիան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ