ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մհեր Պետրոսյանը մերժել է ինքնաբացարկի մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը 03/29/2021 13:31 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է ինքնաբացարկի մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել։
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, թե պատասխանողի մոտ գործի՝ անկողմնակալ և օբյեկտիվ լուծման առնչությամբ համոզմունք առկա չէ։ Ըստ Փաշինյանի ներկայացուցչի՝ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք, մասնավորապես, դատավորը, կայացնելով հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու մասին որոշում և այն առձեռն հանձնելով հայցվորին, նշված որոշումը ուշ է ուղարկել պատասխանողին:
Ընդ որում, նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցիչները զանգվածային լրատվության միջոցներին հայտնել են որոշման բովանդակության մասին այն պայմաններում, երբ նշված որոշման կայացման մասին որևէ տվյալ առկա չէր:
Փաշինյանի ներկայացուցիչը նշել էր, թե ցանկացած անձի մոտ կարող է առաջանալ կասկած՝ նշված որոշման բովանդակության առավել վաղ բացահայտման առնչությամբ: Բացի դա՝ Փաշինյանի փաստաբանը որպես հիմք է նշել նաև այն հանգամանքը, որ դատարանը տվյալ գործով վերադարձրել է հայցադիմումը և «ex officio» սկզբունքի ուժով առաջարկել փոփոխելու հայցատեսակը, այն պայմաններում, երբ այդ պարտականությունը կարող էր իրացվել նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլում: Ըստ փաստաբանի՝ տվյալ դեպքում բավարար փաստական հիմքեր առկա չէին ներկայացված պահանջները պատշաճ հայցատեսակով գնահատելու համար, ուստի Վարչական դատարանը պետք է ոչ պատշաճ հայցատեսակը փոխարինելու առաջարկը ներկայացներ գործը դատաքննության նախապատրաստելու փուլում՝ ունենալով դրա համար անհրաժեշտ բոլոր փաստական տվյալները:
«Արդյունքում, հայցադիմումը վերադարձնելու մասին որոշմամբ ոչ պատշաճ հայցատեսակը փոխարինելու առաջարկ ներկայացնելու դեպքում, նման առաջարկի իրացումից հետո անմիջապես հայցի ապահովման որոշման կայացումը դատավորի՝ տվյալ գործի նկատմամբ անկողմնակալության և անաչառության առումով կասկածներ է հարուցում: Մասնավորապես այն առումով, որ դատարանի առաջարկը պետք է ուղղված լիներ ներկայացված հայցը վիճարկման հայցով փոխարինելու, մինչդեռ այդ դեպքում հայցվորը չէր կարող դատարանից պահանջել կիրառելու հայցի ապահովման միջոց, այնինչ դատարանի մատնանշմամբ փոփոխված՝ ճանաչման հայցով նման միջնորդություն ներկայացնելու հնարավորություն է ստացել հայցվորը»,- նշված է միջնորդությունում։
Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանն արձանագրել է, որ հայցվորը պարբերաբար կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ՝ ճշտելու, թե արդյոք որևէ որոշում կայացվել է, թե ոչ։ Դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր ոք իր գործի վերաբերյալ կայացված և հրապարակված դատական ակտերի մասին և գործին առնչվող այլ հարցերի կապակցությամբ կարող է զանգահարել և տեղեկություն ստանալ դատարանի աշխատակազմից, ինչն ընդունված պրակտիկա է։ Հետևաբար` միայն այն հանգամանքը, որ հայց ներկայացնող անձը աշխատակազմից հեռախոսակապի միջոցով փորձում է իր գործի վերաբերյալ տեղեկություն ստանալ և տեղեկություն է ստանում իր գործի վերաբերյալ կայացված և հրապարակված դատական ակտերի վերաբերյալ, ինքնին չի կարող վկայել դատավորի կանխակալ վերաբերմունք ունենալու մասին։ Ինչ վերաբերում է հայցատեսակին առնչվող պնդումներին, ապա դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում դատավորն ինքն է գնահատում` ոչ պատշաճ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկը ընդունելության փուլում, թե նախնական դատական նիստով անելու անհրաժեշտությունը՝ գործի քննության հետագա արդյունավետության տեսանկյունից, հետևաբար միայն այն հանգամանքը, որ դատարանը տվյալ դեպքում գտել է, որ անհրաժեշտ է մատնանշման պարտականությունն իրացնել հայցի ընդունելության փուլում, իսկ պատասխանողը դրա հետ համաձայն չէ, ինքնին չի կարող վկայել իմ կողմնակալ լինելու մասին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։
Դատարանը նաև որոշում է կայացրել՝ ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին նախնական դատական նիստի օր նշանակելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ